Rammstein (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գերմանական NDH «Rammstein» խմբի 7-րդ անանուն ձայնասկավառակը, որը թողարկվել է 2019թ․ մայիսի 17-ին կոչվում էր նաև Rammstein։ Զայնասկավառակը պաշտոնապես հայտարարվեց 2019թ․ մարտի 28-ին՝ «Deutschland» սինգլի թողարկման զուգընթաց։ Ձայնասկավառակի աջակցության համերգային շրջագայությունը սկսվեց 2019 թվականի մայիսի 27-ին։

Առաջընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Kerrang!-ի հետ հարցազրույցում Ռիխարդ Քրուսպեն նշեց, որ ձայնասկավառակի համար կնկարահանվի նաև 5 տեսահոլովակ։ 2019թ․ մարտի 28-ին թողարկվեց «Deutschland» սինգլը, որի մոտ 10 րոպեանոց տեսահոլովակը նույն օրը լույս տեսավ RammsteinYouTube ալիքում։ Տեսահոլովակում ներկայացված է Գերմանիայի Պատմությունը, որտեղ Գերմանիայի դերակատարն էր Ոուբի Քոմմին։ Այդ տեսահոլովակը ունեցավ ինչպես դրական գնահատական, այնպես էլ բացասական։ Որոշ քննադատներ նկատեցին այդ տեսահոլովակում նացիստական թեքումներ և պոռնոգրաֆիա։ Տեսահոլովակը 4 օրվա ընթացքում հավաքեց 19 միլիոն դիտում։ Այնուհետև լույս տեսան «Radio» և «Ausländer» տեսահոլովակները, որոնք հավաքեցին միլիոնավոր դիտումներ և սիրվեցին երկրպագուների կողմից։ «Radio»-ի տեսահոլովակը նկարահանված է ռետրո ոճով և հիշացնում է 1950-ականներ թվականները։ Իսկ «Ausländer»-ում խմբի բոլոր անդամները ընկնում են աբորիգենների կղզի, որտեղ նրանք սովորում են իրենց կյանքին և ապրում են իրենց պես։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rammstein-ի մասնակիցները (Թիլ Լինդեման, Ռիխարդ Քրուսպե, Պաուլ Լանդերս, Քրիստիան Լորենց, Օլիվեր Ռիդել, Քրիստոֆ Շնայդեր).

Rammstein
Անվանում Երկարություն
1. «Deutschland» (Գերմանիա) 5:23
2. «Radio» (Ռադիո) 4:37
3. «Zeig dich» (Ցույց տուր քեզ) 4:15
4. «Ausländer» (Օտարերկրացի) 3:51
5. «Sex» (Սեքս) 3:56
6. «Puppe» (Տիկնիկ) 4:33
7. «Was ich liebe» (Ինչ եմ ես սիրում) 4:29
8. «Diamant» (Ադամանդ) 2:34
9. «Weit weg» (Հեռուն) 4:20
10. «Tattoo» (Դաջվածք) 4:11
11. «Hallomann» (Ընկերասեր մարդ) 4:11

Երգերի կենդանի կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019թ․ մայիսի 27-ին Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում սկիզբ առավ Europe Stadium Tour 2019-ը։ Շրջագայության ժամանակ կենդանի կատարում ունեցան սկավառակի գրեթե բոլոր երգերը․ Վերադարձան նաև խմբի մնացած 6 սկավառակների երգերը։

2020թ․ հունվարի 21-ին հայտարարվեց Հյուսիսային Ամերիկայի համերգների մասին, բայց նույն թվականի մայիսի 8-ին համերգները տեղափոխեցին 2021թ․ COVID-19-ի պատճառով։

Զայնագրման մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոտո, վիդեո և աուդիո Apple Music · Deezer · Spotify · Tidal (альбом)
Թեմատիկ կայքեր AllMusic · Discogs · MusicBrainz