Պաուլ Լանդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Լանդերս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Heiko Paul Hirsche
Ի ծնե անունգերմ.՝ Heiko Paul Hiersche
Ծնվել էդեկտեմբերի 9, 1963 (60 տարեկան), Բեռլին, {{{2}}} Գերմանիա
Տրեպտով Քյոպենիկ, Արևելյան Գերմանիա
Երկիր Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
ԺանրերNeue Deutsche Härte, ինդաստրիալ-մետալ, ալտերնատիվ մետալ
Մասնագիտությունկիթառահար, երաժիշտ, կոմպոզիտոր և երգիչ
Գործիքներկիթառ
Գործունեություն1983–ներկա
ԼեյբլMotor Music, Universal
ԱնդամակցությունՌամշթայն և Feeling B?
ԿապվածRammstein, Feeling B, First Arsch, Die Firma
Կայքrammstein.de
 Paul H. Landers Վիքիպահեստում

Պաուլ Լանդերս (գերմ.՝ Paul Landers, ի ծնե անվանումը՝ Հայկո Պաուլ Հիրշե (գերմ.՝ Heiko Paul Hirsche, դեկտեմբերի 9, 1964(1964-12-09)[1], Տրեպտով Քյոպենիկ, Արևելյան Գերմանիա), գերմանական հանրաճանաչ Rammstein NDH-խմբի ռիթմ-կիթառահարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլի մանկությունը անցել է Բեռլինի Բաումշուլենվեգ թաղամասում, որը հայտնի էր միայն այնտեղ գտնվող դիահերձարանով։ Դպրոցում թերի էր սովորում և հաճախակի էր հիվանդանում։ Մեկ տարի ապրել է Մոսկվայում, ուր ԳԴՀ դեսպանությանը կից դպրոցում ռուսաց լեզուն է սովորել, որին մինչ այժմ էլ տիրապետում է[2]։

Պաուլը ունի քույր, որն երեք տարով մեծ է, և դպրոցական տարիներին դաշնամուր նվագել է սովորել։ Պաուլը նույնպես փորձում էր դաշնամուր նվագել սովորել, սակայն նրա երաժշտության ուսուցչուհին դժգոհ էր տղայի վատ պահվածքից։ Հետո, ծնողների դրդմամբ, կարճ ժամանակ կլառնետի դասընթացների է հաճախել։

16 տարեկան հասակում խորթ հոր հետ հաճախակի վեճերի պատճառով լքում է հայրական տունը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների սկզբին Հիդենզե քաղաքում Լանդերսը հանդիպում է իր ապագա կնոջը՝ Նիկկի Լանդերսին (ծնված Լայպցիգում)։ Նրանք ամուսնացան 1984 թվականին և այդ ժամանակ Պաուլը իրեն վերցրեց կնոջ ազգանունը։ Դա երկար չտևեց, և շուտով նրանք ամուսնալուծվեցին։

Նրա և Իվոննա Ռայնքե համատեղ որդի Էմիլը ծնվել է 1990 թվականին։ Պաուլի երկրորդ երեխան՝ Լիլին ծնվել է 2001 թվականին՝ Ռամշթայն խմբի դիմահարդար Արիելլա Թրոսսից։ Այժմ Պաուլը բնակվում է Բեռլինում իր երկու երեխաների հետ միասին։

Երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թ. Լանդերսը՝ Ֆլակեի և Ալյոշա Ռոմպեի հետ համատեղ հիմնում է «Feeling B» փանկ-ռոկ խումբը։ 1986 թվականին մասնակցում է «First Arsch» խմբի ստեղծմանը՝ Թիլլ Լինդեմանի և Ռիխարդ Քրուսպեի հետ համատեղ։ Պաուլը նաև նվագում էր «Die Firma»-ն ու «Die Magdalene Keibel Combo» խմբերում։

1994 թվականին Լինդեմանը, Քրուսպեն ու բաս-կիթառահար Օլիվեր Ռիդելը մասնակցում և հաղթում են «Berlin Senate Metro Beat Contest» մրցույթում, որը իրենց հնարավորություն տվեց մասնագիտական ստուդիայում ձայնագրեն 4 դեմո-երգեր։ Շուտով նրանց են միանում Լանդերսն ու Ֆլակեն, և այսպես հիմնվում է Ռամշթայն խումբը։

Կիթառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gibson Paul Landers Signature Les Paul (2011-2012 թթ. համերգներին նրա հիմնական կիթառը).
  • Gibson Les Paul Studio EMG.
  • ESP Eclipse II White.
  • ESP Eclipse PL.
  • Music Man Axis (օգտագործում էր 1994-2004 թթ.)
  • Gibson Les Paul Studio

Ձայնադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Feeling B խմբի կազմում
  • 1989 - Hea Hoa Hoa Hea Hea Hoa
  • 1991 - Wir kriegen euch alle
  • 1993 - Die Maske des Roten Todes
  • 2007 - Grün & Blau
Rammstein խմբի կազմում՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Internet Movie Database

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Լանդերս» հոդվածին։