Ausländer (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Ausländer»
Rammstein-ի սինգլը
«Ausländer» ալբոմից
«Բ» կողմRMX by R3HAB, RMX by Felix Jaehn
Թողարկված2019 թվականի մայիսի 28
ՖորմատCD
Ձայնագրված2019
ԺանրNeue Deutsche Härte
Տևողություն3:51
ԼեյբլUniversal
ՊրոդյուսերRammstein, Emigrate
Rammstein-ի սինգլների ժամանակագրություն
«Radio» «Ausländer»
(2019)
[1]

Ausländer, գերմանական Ռամշտայն ռոք խմբի 28-րդ սինգլը: Թողարկվել է որպես Rammstein ալբոմի երրորդ սինգլ: Երգի հեղինակներն են՝ Ռիխարդ Քրուսպե, Պաուլ Լանդերս, Թիլ Լինդեման, Քրիստիան Լորենց, Օլիվեր Ռիդել, Քրիստոֆ Շնայդեր: Երգի անվանումը թարգմանաբար նշանակում է օտարերկրացիներ:

2019 թվականի մայիսի 28-ին[1] YouTubeի և Facebookի պաշտոնական էջերում դրվել են տեսահոլովակից առանձնացված տարբեր հատվածներ[2][3][4]: Տեսահոլովակի ռեժիսորը Յորն Խայթմանն է (գերմ.՝ Joern Heitmann), ով տեսանկարահանել է խմբի նախորդ՝ Sonne, Ich Will, Mutter և այլ երգերի տեսահոլովակները:

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայացքից տեսահոլովակը մի օտարերկրացի տղամարդու մասին է, ով ճանապարհորդում է տարբեր երկրներով սեքս-տուրիզմի նպատակով: Խմբի անդամները դիտողների առջև ներկայանում են ծովագնացի կերպարներով, ովքեր Աֆրիկայի ափերին են հասել փրկարարական նավակով: Նրանց գրկաբաց ընդունում են տեղաբնակների մի ցեղ, իսկ ափին կանգնած տղաներից մեկը տարբեր լեզուներով գրված ցուցանակներ է պահում, որտեղ գերմաներենով գրված է Willkommen (Բարի գալուստ):

Խմբի անդամները հագնված են Աֆրիկայի հետազոտողների կամ գաղութային զորքերի զինվորների նման: Կրում են այնպիսի սաղավարտներ, որոնք բնորոշ էին բրիտանական գաղութային զորքին: Նմանատիպ սաղավարտներ օգտագործվել են նաև գերմանական գաղութներում 1902 թվականին: Խումբը ծանոթանում է ցեղի և նրանց առաջնորդի հետ: Բոլորն ուրախ են և սկսում են պարել ազգային պարեր, գնում են որսի:

Թիլ Լինդեմանը միսիոների դերում սկսում է ուսուցանել աֆրիկացի երեխաներին: Գրատախտակին գրվածից կարելի է դատել, որ նա երեխաներին սովորեցնում է այն, ինչը հատկապես հետաքրքրում է իրենց խմբին (գրված է mi amor, ինչը թարգմանաբար նշանակում է սեր): Հետո նկարում է աֆրիկացի մի կնոջ՝ ձևացնելով իբր փորձառու նկարիչ է, բայց նա ընդհանրապես նկարել չգիտի: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Աֆրիկա եկած խումբը մտադիր չէ երեխաներին դասավանդել կամ խթանել արվեստի տարածմանը: Նրանց միայն հետաքրքրում է իրենց սեփական շահը, որն այս դեպքում, ինչպես և երգի տեքստում է ասվում, տեղաբնիկ կանանց հետ սեռական հարաբերություն ունենալն է:

Այս ամենը ուղղակիորեն արտացոլում է եվրոպացիների կողմից Աֆրիկայի գաղութացումը: Հարյուրավոր տարիներ եվրոպացիները գաղութացրել են սև մայրցամաքը և թաքնվելով ազնիվ մղումներ քողի տակ (իբրև միսիոներություն կամ հետազոտություն), օգտագործել են տեղի բնակչությանը որպես էժան աշխատուժ, Աֆրիկայի բնակիչներին տարել են Ամերիկա որպես ստրուկներ:

Տեսահոլովակի վերջում Rammstein խումբը հեռանում է Աֆրիկայից՝ իր հետ տանելով թանկարժեք իրեր, փղոսկրեր: Աֆրիկացի կանայք գրկած պահում են մետիս և սպիտակամորթ երեխաների, ովքեր խմբի անդամների ժառանգներն են: Խմբի անդամներից Քրիստիան Լորենցը, ով մնում է Աֆրիկայում, դառնում է ցեղի առաջնորդը:

Քաղաքական ենթատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, որ երգում և տեսահոլովակում առկա է քաղաքական ենթատեքստ[5]: Լողացող նավակի մեջ խմբի անդամների կերպարը համընկնում է Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա մեկնող փախստականների կերպարի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rammstein – Rammstein – album»։ Վերցված է մայիսի 16, 2019 – via iTunes 
  2. «Rammstein - Ausländer (Official Trailer)»։ Վերցված է 28 мая 2019 
  3. «Rammstein tease video for new single Ausländer» (անգլերեն)։ Վերցված է 28 мая 2019 
  4. «Rammstein представили видео на песню Ausländer» (ռուսերեն)։ Վերցված է 28 мая 2019 
  5. Rammstein — Ausländer տեսահոլովակի միտքը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]