Թերմոդինամիկայի սկզբնական դրույթներ
Թերմոդինամիկա |
---|
Թերմոդինամիկայի սկզբնական դրույթներ[1], թերմոդինամիկայի հիմքում ընկած առաջին պոստուլատները։ Ինչպես թերմոդինամիկայի մյուս պոստուլատները, թերմոդինամիկայի սկզբնական պոստուլատները նույնպես փորձարարական փաստերի ընդհանրացում են։
- Թերմոդինամիկայի առաջին սկզբնական դրույթը․ ֆիզիկական սկզբունք, ըստ որի՝ անկախ մեկուսացված համակարգի սկզբնական վիճակից, նրանում ի վերջո թերմոդինամիկական հավասարակշռություն է հաստատվում։
Ընդ որում՝ թերմոդինամիկական հավասարակշռությունը տրանզիտիվ է, այսինքն՝ եթե A համակարգը թերմոդինամիկական հավասարակշռության մեջ է գտնվում B համակարգի հետ, իսկ վերջինս իր հերթին հավասարակշռության մեջ է C համակարգի հետ, ապա A-ն հավասարակշռության մեջ է C-ի հետ։
A, B և C կարելի է համարել ինչպես առանձին համակարգեր, այնպես էլ՝ մեկ հավասարակշիռ համակարգի մասեր։
- Թերմոդինամիկայի երկրորդ սկզբնական դրույթը․ յուրաքանչյուր հավասարակշիռ համակարգ բնութագրվում է ջերմաստիճանով՝ այդ համակարգի ներքին վիճակը նկարագրող ֆիզիկական մեծությամբ։ Ջերմային հավասարակշռության մեջ գտնվող երկու համակարգեր նույն ջերմաստիճանն ունեն։
Երկրորդ սկզբնական դրույթը կարելի է ձևակերպել այլ կերպ․ հավասարակշռության վիճակում համակարգի բոլոր ներքին թերմոդինամիկական պարամետրերը բնութագրվում են արտաքին պարամետրերով ու ջերմաստիճանով։
Թերմոդինամիկայի զրորերոդ օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերմոդինամիկայի զրոերորդ օրենք (զրոյական սկզբունք) են անվանում ջերմային հավասարակշռության տրանզիտիվության օրենքը։ Այս օրենքի անվանման հեղինակը 1931 թվականին օրենքը ձևակերպած Ռալֆ Ֆաուլերն է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թերմոդինամիկայի զրոերորդ օրենք
- Թերմոդինամիկայի առաջին օրենք
- Թերմոդինամիկայի երկրորդ օրենք
- Թերմոդինամիկայի երրորդ օրենք
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Базаров И. П. М.: Высшая школа, 1991, 376 с.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Базаров И. П. М.: Высшая школа, 1991, 376 с.
- Базаров И. П. Заблуждения и ошибки в термодинамике. Изд. 2-ое испр. М.: Едиториал УРСС, 2003. 120 с.
- Квасников И. А. Термодинамика и статистическая физика. Т.1: Теория равновесных систем: Термодинамика. Том.1. Изд. 2, испр. и доп. М.: УРСС, 2002. 240 с.
- Сивухин Д. В. Общий курс физики. — М.: Наука, 1975. — Т. II. Термодинамика и молекулярная физика. — 519 с.