Թամբակիր ճպուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամբակիր ճպուռ
Թամբակիր ճպուռ
Թամբակիր ճպուռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Շերեփագիներ (Aeshnidae)
Ցեղ Anax
Տեսակ Թամբակիր ճպուռ (A. ephippiger)
Միջազգային անվանում
Anax ephippiger
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Թամբակիր ճպուռ (լատ.՝ Hemianax ephippiger), շերեփագիների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

61-70 մմ երկարությամբ մարմնով խոշոր ճպուռ է։ Գունավորումը դեղնադարչնագույն կամ ավազագույն է, արուի փորիկի երկրորդ հատվածն ունի վառ կապույտ, իսկ էգինը՝ մանուշակագույն բիծ, որը մասամբ անցնում է 3-րդ հատվածի վրա։ Փորիկի հատվածներն ունեն մուգ շագանակագույն, անհարթ լայնակի զոլ և նեղ, մուգ գունավորված միջհատվածային օղեր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Աֆրիկայի անապատներում, Միջերկրական ծովի երկրներում, դեպի արևելք՝ մինչև Հյուսիսային Հնդկաստան և Միջին Ասիա, Կովկաս՝ (Գլխավոր լեռնաշղթա), Վրաստան և Հայաստան։ Հայաստանում հայտնի է Արարատյան հարթավայրի որոշ կետերից՝ Արմավիրի (Եղեգնավան, Արաքս, Արազապ, Մարգարա գյուղեր) և Արարատի (Արարատ քաղաքի մոտ) մարզերից։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է կիսանապատային գոտու մանր, տաք, հաճախ ժամանակավոր ջրամբարներում և լճերում։ Թռչում է մթնշաղին, երբեմն՝ դեպի լույսի աղբյուրը։ Եվրոպայում հանդիպում են գլխավորապես մարտի վերջին և հոկտեմբերին, Հայաստանում՝ հուլիսին (ձվադրման պահին) և օգոստոսին։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվագյուտ տեսակ է, որը ներկայացված է սահմանաեզրին գտնվող մեկուսացած պոպուլյացիայով։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Ոչ մեծաքանակ, տեղ-տեղ հանդիպող տեսակ է, որի թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններ հանդիսանում են տարածքի՝ գյուղատնտեսական նպատակներով յուրացումը, գլխավորապես մելիորատիվ աշխատանքներով պայմանավորված ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունները։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6