Էռնեստ Շեփարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնեստ Շեփարդ
Ծնվել էդեկտեմբերի 10, 1879(1879-12-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էմարտի 24, 1976(1976-03-24)[2][5][6][…] (96 տարեկան)
Մահվան վայրՄիդհյորստ, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5]
Կրոնանգլիկանություն
ԿրթությունColet Court? և Heatherley School of Fine Art?
ԵրկերԳրքեր Վինի Թուխի մասին և Քամին ուռիների մեջ
Մասնագիտությունարվեստների գործիչ, նկարազարդող, նկարիչ և ծաղրանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ռազմական խաչ (Մեծ Բրիտանիա) և Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
ԵրեխաներՄերի Շեպարդ
Ernest Howard Shepard Վիքիպահեստում

Էռնեստ Շեփարդ (անգլ.՝ Ernest Howard Shepard, դեկտեմբերի 10, 1879(1879-12-10)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 24, 1976(1976-03-24)[2][5][6][…], Միդհյորստ, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ և գրքերի պատկերազարդող։ Հայտնի է Քենեթ Գրեհեմի «Քամին ուռիների մեջ» և հատկապես` Ալան Միլնի «Վինի Թուխ» գրքերի նկարազարդումների համար։ Հատուկ շարքերում պատկերել է մարդակերպ կենդանիների։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, 1907 թվականից աշխատել է «Պանչ» ամսագրում՝ երգիծական կերպով լուսաբանելով պատերազմը (միևնույն ժամանակ արժանացել է Մարմական խաչ շքանշանի` պատերազմում իր քաջության համար)։ 1921 թվականից սկսել է աշխատել որպես հաստիքային ծաղրանկարիչ. «Պանչ» ամսագրում աշխատել է մինչև 1953 թվականը։

Միլնին Շեփարդին առաջարկել է «Պանչի» մեկ այլ հաստիքային նկարիչ՝ Է. Լուկասը (1868-1938)։ Սկզբում Միլնը թերահավատորեն էր վերաբերվում իրենց համագործակցության հեռանկարին և Շեփարդին խնդրում է նկարազարդել մանկական բանաստեղծությունների «Երբ մենք շատ երիտասարդ էինք» (անգլ.՝ When We Were Very Young) ժողովածուն։ Նկարները շատ հաջող համարելով` Միլնը պնդում է, որ Շեփարդը նկարազարդի «Վինի Թուխը»։ Արդյունքում Շեփարդը (ինչպես և ինքը՝ Միլնը, և նրա որդին՝ Քրիստոֆեր Ռոբինը) որոշակի հակակրանք ունեին Թուխի հանդեպ՝ համարելով, որ այս պատկերն անարժանորեն ստվերում է նրա մյուս բոլոր գործերը։

Շեփարդի համար որպես Թուխի մոդել ծառայել է ոչ թե Քրիստոֆեր Ռոբինի իրական Վինի Թուխը, այլ իր որդու` Փնթփնթան (անգլ.՝ Growler) անունով արջուկ (ի տարբերություն Վինիի, Փնթփնթանը չի պահպանվել. դրան ոչնչացրել է Շեփարդի շունը)։ 1969 թվականին, Շեփարդի կենդանության ժամանակ, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում կազմակերպվել է «Թուխի» համար նրա նկարազարդումների 300 ուրվագնկարների ցուցահանդես։

Շեփարդը Թուխին նկարել է յուղաներկով։ Այս եզակի նկարը վաճառվել է 2000 թվականին 285 հազար դոլարով և այժմ ցուցադրվում է կանադական Վինիպեգ քաղաքում (Վիննի արջի հայրենիքում, որի պատվին Թուխն ստացել է իր անունը)։

Շեփարդը գրել է երկու ինքնակենսագրական գիրք. Drawn from Memory (1957) и Drawn From Life (1962): Նրա որդի Գրեմը մահացել է 1943 թվականի սեպտեմբերի 21-ին, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ նրա նավը խորտակվել է գերմանական սուզանավի կողմից։ Նրա դուստրը՝ Մերին, նույնպես պատկերազարդող է դարձել և նկարազարդել է Պամելա Թրևերսի «Մերի Փոփինսը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]