Էնդի Ուիր
Էնդի Ուիր Andy Weir | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Andy Weir |
Ծնվել է | հունիսի 16, 1972[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Դեյվիս, Կալիֆոռնիա |
Գրական անուն | Jack Sharp[2] |
Մասնագիտություն | ծրագրավորող, գրող, վիպասան, համակարգչային գիտնական, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր և ծրագրավորող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սան Դիեգոյի համալսարան և Livermore High School? |
Ստեղծագործական շրջան | 2013 - մինչ օրս |
Ժանրեր | Գիտական Ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Մարսեցին, The Egg?, Cheshire Crossing? և Artemis? |
Պարգևներ | |
![]() | |
Կայք | andyweirauthor.com |
![]() |
Էնդի Ուիր (անգլ.՝ Andy Weir, հունիսի 16, 1972[1], Դեյվիս, Կալիֆոռնիա), ամերիկացի գրող, որն ստեղծագործում է գիտական ֆանտաստիկայի ժանրում։ Հանրահայտ «Մարսեցին» գիտաֆանտաստիկ վեպի հեղինակը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնդի Ուիրը ծնվել է ԱՄՆ-ի Դեյվիս քաղաքում։ Նրա մանկությունն անցել է ԱՄՆ-ի Լիվերմոր քաղաքում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է համակարգչային ծրագրավորմամբ։ 15 տարեկան հասակում ընդունվել է աշխատանքի Sandia National Laboratories-ում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է ֆիզիկայով, քիմիայով և մեխանիկայով։ Ինֆորմատիկա է ուսանել Սան-Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանում (University of California, San Diego)։ Նրա գրական ճաշակի ձևավորման վրա մեծ ազդեցություն են գործել Այզեկ Ազիմովի, Արթուր Կլարկի և Ռոբերտ Հայնլայնի ստեղծագործությունները։ Ուիրին համաշխարհային ճանաչում բերեց 2012 թվականին հրատարակված նրա «Մարսեցին» գիտաֆանտաստիկ վեպը, որը լույս տեսնելուց անմիջապես հետո թարգմանվեց մի քանի տասնյակ լեզուներով։
Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարսեցին», (վեպ, 2012)
- «Ձուն», (պատմվածք, 2014)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գործունեության ոլորտներ Archived 2014-11-12 at the Wayback Machine. (անգլ.)
- Այն մասին, թե ինչպես գիտությունը դարձրեց նրան գրող (անգլ.)
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի գիտնականներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին