Մարսեցին (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարսեցին
The Martian
Մարսեցին.jpg
ՀեղինակԷնդի Ուիր[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ
ԹեմաՄարսի գաղութացում, տիեզերական թռիչք, ՆԱՍԱ և Chinese space program?
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2011
Նկարագրում էՄարս, Ացիդալիա հարթավայր, Արաբիա Տերա և Սչիապարելի
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչCrown Publishing Group
Հրատարակման տարեթիվփետրվարի 11, 2014, 2011[2] և մարտ 2013
ԳՄՍՀ978-0-8041-3902-1, 978-0-8041-3903-8 և 978-0-553-41802-6
OCLC890014492
Պարգև(ներ)Իգնոտուս մրցանակ և Seiun Award for Best Translated Novel?

«Մարսեցին» ամերիկացի գրող Էնդի Ուիրի գիտաֆանտաստիկ վեպը։ Հեղինակը վեպը գրել է 2011 թվականին։ Հրատարակությունից անմիջապես հետո այն թարգմանվել է մի քանի տասնյակ լեզուներով և գրաքննադատների կողմից արժանացել դրվատական գնահատականների։ Վեպն իրենից ներկայացնում է մի յուրօրինակ տիեզերական ռոբինզոնիադա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարս մոլորակի ուսումնասիրություններով զբաղվող «Արես-3» տիեզերական արշավախումբը փոշոտ փոթորիկի պատճառով շտապ լքում է մոլորակը։ Արշավախմբի անդամ ինժեներ և կենսաբան Մարկ Ուոտնին էվակուացիայի պահին վնասվածք է ստանում։ Արշավախմբի մյուս անդամները կարծում են, որ Մարկը մահացել է և նրան թողնում են ու հեռանում։ Սակայն վեպի հերոսը ուշքի է գալիս և իրեն գտնում մեն միայնակ Մարս մոլորակի վրա։ Նրա խնդիրն է գոյատևել 4 տարի մինչև ժամանի հաջորդ «Արես-4» արշավախումբը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի կինոռեժիսոր Ռիդլի Սքոթը 2015 թվականին էկրանավորել է վեպը։ Գլխավոր դերակատար է ընտրվել Մեթ Դեյմոնը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում[3]:

Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում երկու «Ոսկե գլոբուս»՝ լավագույն մյուզիքլի կամ կատակերգության և լավագույն ռեժիսուրայի համար։ Ներկայացված է եղել Օսկարի յոթ անվանակարգերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

hollywoodreporter.com