Մարսեցին (վեպ)
Մարսեցին անգլ.՝ The Martian | |
---|---|
Հեղինակ | Էնդի Ուիր[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կոշտ գիտական ֆանտաստիկա և գիտական ֆանտաստիկա |
Թեմա | Մարսի գաղութացում, տիեզերական թռիչք, ՆԱՍԱ և Chinese space program? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Mark Watney? |
Ստեղծման տարեթիվ | 2011 |
Նկարագրում է | The Martian universe? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 2011[2], մարտ 2013 և փետրվարի 11, 2014 |
OCLC | 890014492 |
Պարգև(ներ) | |
Կայք | andyweirauthor.com/books/the-martian-tr |
«Մարսեցին» ամերիկացի գրող Էնդի Ուիրի գիտաֆանտաստիկ վեպը։ Հեղինակը վեպը գրել է 2011 թվականին։ Հրատարակությունից անմիջապես հետո այն թարգմանվել է մի քանի տասնյակ լեզուներով և գրաքննադատների կողմից արժանացել դրվատական գնահատականների։ Վեպն իրենից ներկայացնում է մի յուրօրինակ տիեզերական ռոբինզոնիադա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարս մոլորակի ուսումնասիրություններով զբաղվող «Արես-3» տիեզերական արշավախումբը փոշոտ փոթորիկի պատճառով շտապ լքում է մոլորակը։ Արշավախմբի անդամ ինժեներ և կենսաբան Մարկ Ուոտնին էվակուացիայի պահին վնասվածք է ստանում։ Արշավախմբի մյուս անդամները կարծում են, որ Մարկը մահացել է և նրան թողնում են ու հեռանում։ Սակայն վեպի հերոսը ուշքի է գալիս և իրեն գտնում մեն միայնակ Մարս մոլորակի վրա։ Նրա խնդիրն է գոյատևել 4 տարի մինչև ժամանի հաջորդ «Արես-4» արշավախումբը։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի կինոռեժիսոր Ռիդլի Սքոթը 2015 թվականին էկրանավորել է վեպը։ Գլխավոր դերակատար է ընտրվել Մեթ Դեյմոնը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում[3]։
Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում երկու «Ոսկե գլոբուս»՝ լավագույն մյուզիքլի կամ կատակերգության և լավագույն ռեժիսուրայի համար։ Ներկայացված է եղել Օսկարի յոթ անվանակարգերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1077110847 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Toronto Film Review: ‘The Martian’
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|