Մարսի գաղութացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարսը տիեզերքի գաղութացման համար գիտական հետազոտությունների ուշադրության կենտրոնում է։ Մակերեսի պայմանների և ջրի առկայության պատճառով Մարսը համարվում է Երկիր մոլորակից հետո Արեգակնային համակարգի մոլորակներից ամենահարմարը բնակության համար։ Երկրից Մարս հասնելու համար պահանջվում է ամենաքիչ էներգիան բոլոր մոլորակների հետ համեմատած, չհաշված Վեներան։

Երկրից բացի այլ մոլորակի վրա մարդկային մշտական բնակությունը գիտական ֆանտաստիկայի ամենատարածված թեմաներից է։ Տեխնոլոգիայի առաջընթացի և երկրի վրա ապագա բնակչության մասին մտահոգությունների աճի պատճառով այն միտքը, թե տիեզերքի գաղութացումը հնարավոր և կարևոր նպատակ է, թափ է ձեռք բերել[1][2]։ Տիեզերքի գաղութացման այլ շարժառիթներից են՝ տնտեսական հետաքրքրությունները և երկարատև գիտական հետազոտությունները։

Իլան Մասկի Սփեյսիքս (SpaceX) ընկերության նպատակն է այսպիսի գաղութացում հնարավոր դարձնել՝ տրամադրելով տրանսպորտ, և «օգնել մարդկությանը հաստատել մշտական, ինքնաբավ գաղութ [Մարսի] վրա՝ հաջորդ 50-100 տարիների ընթացքում»[3]։

Երկրի հետ հարաբերական նմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերևույթի գրավիտացիայով և չափերով երկիրը նման է Վեներային, բայց Մարսի նմանությունները այն դարձնում են ավելի հարմար գաղութացման համար։ Այդ նմանություններից են՝

  • Մարսի օրվա երկարությունը շատ մոտ է Երկրի օրվան երկարությանը։ Մարսի մեկ օրը տևում է 24 ժամ, 39 րոպե և 35.244 վայրկյան[4]։
  • Մարսի մակերեսը երկիր մակերեսի 28.4%–ն է, որը շատ քիչ է տարբերվում Երկրի չոր հողի տարածքից (որը Երկրի մակերեսի 29.2%-ն է կազմում)։ Մարսի շառավիղը երկու անգամ փոքր է Երկրի շառավղից, իսկ մակերեսը՝ տասը անգամ։ Սա նշանակում է, որ այն ունի գրեթե երկրին հավասար ծավալ (~15%) և ավելի փոքր միջին խտություն։
  • Մարսի առանցքային թեքությունը 25.19° է, իսկ Երկրինը՝ 23.44°։ Որպես արդյունք Մարսի եղանակները նման են Երկրի եղանակներին, բայց տևում են գրեթե երկու անգամ ավելի երկար, քանի որ Մարսի մեկ տարն գրեթե հավասար է 1.88 երկրային տարու։
  • ՆԱՍԱ-ի (Mars Reconnaissance Orbiter ևPhoenix Lander) և ԵՏԳ-ի (Մարս էքսպրես) վերջին դիտումները հաստատել են Մարսում ջրի սառույցի առկայությունը։

Երկրի հետ համեմատած տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնոլորտային ճնշման համեմատություն
Վայր Ճնշում
Օլիմպոս լեռի գագաթ 0.03 կՊա
Մարսի միջին 0.6 կՊա
Հելլադա հարթավայր 1.16 կՊա
Արմստրոնգի սահման 6.25 կՊա
Էվերեստի գագաթ[5] 33.7 կՊա
Երկրի ծովի մակարդակ 101.3 կՊա
  • Չնայած գոյություն ունեն որոշ էքստեմոֆիլ օրգանիզմներ, որոնք գոյատևում են թշնամական պայմաններին (այդ թվում մոտավորապես Մարսի պայմաններին նմանեցված պայմաննեում), այնուամենայնիվ, բույսերն ու կենդանիները հիմնականում չեն կարող դիմանալ Մարսի մթնոլորտային պայմաններին[6]։
  • Մարսի մակերևույթային ձգողականությունը Երկրի 38%֊ն է։ Չնայած հայտնի է, որ միկրոձգողականությունը առաջացնում է առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ մկանների կորուստը և ոսկրերի դեմիներալիզացիան[7][8], այնուամենայնիվ, անհայտ է մարսյան ձգողականության ազդեցությունը։ «Mars Gravity Biosatellite» նախագիծը նպատակ ուներ պարզելու Մարսի փոքր ձգողականության ազդեցությունը մարդու վրա, բայց այն չեղյալ է համարվել ֆինանսական խնդիրների պատճառով[9]։
  • Մարսն ավելի սառն է քան Երկիր մակերևույթի միջին ջեմաստիճանը տատանվում է 186֊268 Կ միջակայքում (−87 և −5 °C; −125 և 23 °F) (կախված դիրքից)[10][11]։ Երկրի վրա գրանցվել է Ատլանտիկայում (180 Կ (−93.2 °C, −135.76 °F))։
  • Մարսի մակերևույթին ջուր հանդիպում է միայն որոշակի պայմաններում[12][13]։
  • Քանի որ Մարսը Երկրից 52%֊ով ավելիհեռու է Արևից, մոլորակի վերին մթոնլերտի միավոր մակերեսին հասնող արևային էներգիայի քանակը Երկրի վերն մթնոլորտին հասնողի 43.3%֊ն է[14]։ Սակայն, ավելի բարակ մթնոլորտի պատճառով մակերևույթին հասնող արևային էներգիան ավելի շատ է[15][16]։ Մարսի վրա արևի առավելագույն ճառագայթումը մոտ 590 Վ/մ2, իսկ Երկրի վրա՝ մոտ 1000 Վ/մ2։ Բացի դա, Մարսի վրա փոշու փոթորիկերը կրող են շաբաթներով փակել արևի լույսը[17][18]:
  • Մարսի ուղեծիրն ավելի էքսցենտրիկ է, քան Երկրինը։ Արդյունքում ջերմային և արևային հաստատուններ տատանվում են։
  • Մագնիտոսֆերայի բացակայության պատճառով արևային փոորիկները ւ տիեզերական ճառագայթները հեշտությամբ ներթափանցում են Մարսի մակերևույթ[19][20][21]։է
  • Մարսի վրա մթնոլորտային ճնշումը Արմստրոնգի սահմանից (որի դեպքում մարդիկ կարող են գոյատևել առանց հատուկ հագուստի) շատ փոքր է։ Քանի որ տերրաֆորմացիան կարճ ժամանակաժամանակում չի կարող լուծվել, Մարսի վրա բնակելի կառույցների ստեղծման կարիք կլինի։
  • Մարսի մթնոլորտի 95%֊ը ածխաթթու գազ է, 3%֊ը՝ ազոտ, 1.6%֊ը՝ արգոն, իսկ այլ գազերը, այդ թվում թթվածինը, 0.4%֊ից քիչ են։
  • Բարակ մթնոլորտը չի զտում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «House Science Committee Hearing Charter: Lunar Science & Resources: Future Options»։ spaceref.com։ Վերցված է 12 June 2015 
  2. «Space Race Rekindled? Russia Shoots for Moon, Mars»։ ABC News։ 2007-09-02։ Վերցված է 2007-09-02 
  3. «SpaceX's Elon Musk Unveils Interplanetary Spaceship to Colonize Mars»։ Վերցված է 2016-09-30 
  4. Badescu Viorel (2009)։ Mars: Prospective Energy and Material Resources (illustrated ed.)։ Springer Science & Business Media։ էջ 600։ ISBN 978-3-642-03629-3  Extract of page 600
  5. West John B. (1 March 1999)։ «Barometric pressures on Mt. Everest: new data and physiological significance»։ Jap.physiology.org։ Վերցված է 2012-05-15 
  6. «Can Life exist on Mars?»։ Mars Academy։ ORACLE-ThinkQuest։ Արխիվացված օրիգինալից-ից February 22, 2001-ին 
  7. Fong, MD Kevin (12 February 2014)։ «The Strange, Deadly Effects Mars Would Have on Your Body»։ Wired (magazine)։ Վերցված է 2014-02-12 
  8. «Gravity Hurts (so Good)»։ NASA։ 2001 
  9. «Mars Mice»։ science.nasa.gov։ 2004 
  10. Hamilton Calvin։ «Mars Introduction» 
  11. Elert Glenn։ «Temperature on the Surface of Mars» 
  12. Hecht M. H. (2002)։ «Metastability of Liquid Water on Mars»։ Icarus 156 (2): 373–386։ Bibcode:2002Icar..156..373H։ doi:10.1006/icar.2001.6794 
  13. Webster Guy, Brown Dwayne (10 December 2013)։ «NASA Mars Spacecraft Reveals a More Dynamic Red Planet»։ NASA։ Վերցված է 2014-03-02 
  14. «Mars, in Earth's Image»։ Discover Magazine։ Վերցված է 12 June 2015 
  15. http://www.uapress.arizona.edu/onlinebks/ResourcesNearEarthSpace/resources30.pdf
  16. Sharonov V. V. (1957)։ «1957SvA.....1..547S Page 547»։ harvard.edu 1: 547։ Bibcode:1957SvA.....1..547S 
  17. «Mars»։ google.fi։ Վերցված է 12 June 2015 
  18. Tomatosphere։ «Teachers guide - Sunlight on mars - Tomatosphere»։ tomatosphere.org։ Վերցված է 12 June 2015 
  19. Phillips Tony (January 31, 2001)։ «The Solar Wind at Mars»։ NASA 
  20. «What makes Mars so hostile to life?»։ BBC News։ January 7, 2013 
  21. Keating A., Goncalves P. (November 2012)։ «The impact of Mars geological evolution in high energy ionizing radiation environment through time»։ Planetary and Space Science – Eslevier 72 (1): 70–77։ Bibcode:2012P&SS...72...70K։ doi:10.1016/j.pss.2012.04.009 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]