Էմմա Ադլեր
| Էմմա Ադլեր գերմ.՝ Emma Adler | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մայիսի 20, 1858[1][2] |
| Ծննդավայր | Դեբրեցեն, Հունգարիա[2] |
| Մահացել է | փետրվարի 23, 1935[1][2] (76 տարեկան) |
| Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[2] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լրագրող, թարգմանչուհի, գրող, socialist և կենսագիր |
| Ամուսին | Վիկտոր Ադլեր |
| Կուսակցություն | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
| Երեխաներ | Ֆրիդրիխ Ադլեր և Karl Adler? |
Էմմա Ադլեր (գերմ.՝ Emma Adler, ի ծնե` Բրաուն (գերմ.՝ Braun), մայիսի 20, 1858[1][2], Դեբրեցեն, Հունգարիա[2] - փետրվարի 23, 1935[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), ավստրիացի կին քաղաքական և հասարակական գործիչ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստուհի, կանանց իրավունքների համար պայքարող, «Fin de siècle» պարբերականի խմբագիր, լրագրող, հրապարակախոս և թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմա Ադլերը ծնվել է երկաթուղային աշխատող և գործարար Իգնաց Բրաունի ընտանիքում։ Ընտանիքը պատկանել է լիբերալ հրեական բուրժուազիային։
Վեց տարեկանում Էմման դարձել է սեռական բռնության զոհ, կորցրել է անմեղությունը և իրավունք չի ունեցել ամուսնանալ։
16 տարեկանում իր չորս եղբայրների ազդեցության տակ, որոնք համոզված սոցիալիստներ էին և որոնցից առավել հայտնի են Հենրիխ Բրաունը (1854-1927) և Ադոլֆ Բրաունը (1862-1929), նույնպես տարվել է սոցիալիզմի գաղափարներով և դարձել Սոցիալ-դեմոկրատական շարժման ակտիվիստ։
1878 թվականին ծանոթացել է Վիկտոր Ադլերի հետ, որը Վիեննայի հոգեբուժարանում աշխատել է որպես բժիշկ։ Նույն թվականին ամուսնացել է Վիկտորի հետ, որը դարձել Է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից և հիմնադիրներից մեկը։ Նրանց որդին` Ֆրիդրիխ Ադլերը, սոցիալիստական քաղաքական գործիչ էր և հեղափոխական, առավել հայտնի է որպես Ավստրիայի նախագահ-նախարար Կոմս Կարլ ֆոն Շտյուրգկին սպանող (1916)։
Եղել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության գործիչ, համագործակցել է այն ժամանակվա հրեա այլ գրողների հետ, ինչպիսիք են Հեդվիգ Դոհմը, Բերտա Պապենհայմը և Հեդվիգ Լախմանը, քաղաքական գործունեությունը համատեղել է գեղարվեստական ստեղծագործության հետ։ Աշխատել է կրթության աշխատողների ասոցիացիայում։ Եղել է անգլերենի և ֆրանսերենի դասախոս։
Խմբագրել է ավստրիական «Die Frau» կանանց ամսագիրը։ Համագործակցել է ավստրիական սոցիալ-դեմոկրատիայի «Arbeiter-Zeitung» թերթի հետ, որի հիմնադիրներից մեկը Ադելհեյդ Պոպն էր։
Հայտնի է Կարլ Կաուցկու հետ նամակագրությամբ։
Կյանքի ընթացքում ունեցել հոգեկան խանգարումներ և ծանր դեպրեսիաներ է ապրել, շատ ժամանակ է անցկացրել հոգեբուժական հիվանդանոցներում և առողջարաններում։
Մահացել է Ցյուրիխում 1935 թվականին։
1887 թվականին դրամատուրգ Հերման Բարն Էմմա Ադլերին նվիրել է մեկ գործողությամբ պիես` «La marquesa d' Amaegui. Eine Plauderei»:
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմմա Ադլերը բազմաթիվ պատմական վեպերի, գեղարվեստական թարգմանությունների հեղինակ է, այդ թվում՝ Իվան Տուրգենևի «Ողորմություն» առակը թարգմանել է գերմաներեն՝ այն դարձնելով երկու գործողությամբ պիես (1897)։ Տպագրվել է Մարիոն Լորմի և Էլեն Էրդմանի կեղծանուններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 1. — S. 59—62. — ISBN 978-3-205-78552-1
- ↑ Die berühmten Frauen der französischen Revolution 1789—1795.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմմա Ադլեր(անգլ.)
- Էմմա Ադլեր(ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Ադլեր» հոդվածին։ |
| ||||||||||||
- Մայիսի 20 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Փետրվարի 23 մահեր
- 1935 մահեր
- Ցյուրիխ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 19-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ավստրիացի թարգմանիչներ
- Ավստրիացի լրագրողներ
- Ավստրիացի կին գրողներ
- Ավստրիացի ֆեմինիստներ
- Հրապարակախոսներ
- Մարքսիստներ
