Ադելհեյդ Պոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադելհեյդ Պոպ
գերմ.՝ Adelheid Popp
Adelheid Popp.jpg
Ծնվել էփետրվարի 11, 1869(1869-02-11)[1][2]
ԾննդավայրInzersdorf, Լիզինգ, Վիեննա, Ավստրո-Հունգարիա կամ Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էմարտի 7, 1939(1939-03-07)[1][2] (70 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Նացիստական Գերմանիա[2]
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
Flag of Austria.svg Ավստրիա[2]
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, ֆեմինիստ և խմբագիր
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային հորհրդի անդամ, Ավստրիայի ազգային հորհրդի անդամ[3], Ավստրիայի ազգային հորհրդի անդամ[3] և Ավստրիայի ազգային հորհրդի անդամ[3]
Քաղաքական կուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Adelheid Popp Վիքիպահեստում

Ադելհեյդ Պոպ (գերմ.՝ Adelheid Popp, ի ծնե՝ Դվորակ (գերմ.՝ Dworak), փետրվարի 11, 1869(1869-02-11)[1][2], Inzersdorf, Լիզինգ, Վիեննա, Ավստրո-Հունգարիա և Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] - մարտի 7, 1939(1939-03-07)[1][2], Վիեննա, Նացիստական Գերմանիա[2]), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան, Ավստրիայի կանանց աշխատանքային շարժման ռահվիրա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելհեյդ Պոպը ծնվել է 1869 թվականի փետրվարի 11-ին Վիեննայում[4]: Եղել է ջուլհակի ընտանիքի տասնհինգերորդ երեխան, որը մահացել էր, երբ Ադելհեյդը 6 տարեկան էր[5]: 10 տարեկանում նա սկսել է սովորել, բայց 14 տարեկան հասակում ստիպված է եղել աշխատել ֆաբրիկայում, որպեսզի օգնի մորը, որի առողջությունը քայքայվել է բազմաթիվ ծննդաբերություններից հետո: Եղբայրները Ադելհեյդին իրենց հետ տարել են աշխատողների հավաքներին և մի անգամ նա հավաքներից մեկում հանդես է եկել կին աշխատողների դրության մասին ելույթով, որը առաջացրել է մեծ տպավորություն[6]:

Այդ պահից Ադելհեյդը ֆաբրիկայում ամեն օր 12 ժամ աշխատելով, երեկոյան սովորում էր գրագիտություն: Դրանից հետո նա սկսել է կարդալ սոցիալիստները աշխատանքները և գրել հոդվածների կանանց աշխատանքային շարժման դրության մասին, իսկ հանգստի օրերին հանդես էր գալիս կուսակցական հավաքներում:

1893 թվականին ամուսնացել է Յուլիուս Պոպի հետ, որը Վիկտոր Ադլերի մոտիկ ընկերն էր: Այդ նույն տարի, կին աշխատողների գործադուլի կազմակերպմանը մասնակցության մեջ, հայտնվել է գաղտնի ոստիկանության տեսադաշտում և հետագայում բազմիցս կալանավորվել է: Եղել է ավստրիական Arbeiterinnen-Zeitung թերթի կազմակերպիչներից մեկը, որում դարձել է պատասխանատու խմբագիր: Այդ ընթացքում լավ հարաբերություններ է պահպանել Ֆրիդրիխ Էնգելսի և Ավգուստ Բեբելի հետ, որոնք նրան շատ էին գնահատում:

1902 թվականին Պոպը եղել է «Սոցիալ-դեմոկրատական կանանց և աղջիկների համայնքի» հիմնադիրներից: 1916 թվականին նա ընտրվել է Կանանց միջազգային սոցիալիստական քարտուղարության նախագահ` դրանով փոխարինելով Կլարա Ցետկինին: 1918 թվականին հայտնվել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության կառավարության կազմում, ինչպես նաև ընտրվել է տեղական հունգարական խորհրդի կազմում: Հաջորդ տարի դարձել է Ազգային սահմանադրական ժողովի պատգամավոր, իսկ 1920 թվականին ընտրվել է Ավստրիայի ազգային խորհրդի մեջ, որտեղ մնացել է մինչև 1934 թվականը:

Պոպի Der Weg zur Höhe: die sozialdemokratische Frauenbewegung Österreichs; ihr Aufbau, ihre Entwicklung und ihr Aufstieg գիրքը նացիստների կողմից ընգրկվել է այրման ենթական գրքերի ցանկում:

Ադելհեյդ Պոպը մահացել է 1939 թվականի մարտի 7-ին Վիեննայում՝ 70 տարեկան հասակում: Հուղարկավորված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Jugendgeschichte einer Arbeiterin — von ihr selbst erzählt. — München: Ernst Reinhardt, 1909.
  • Erinnerungen. Aus meinen Kindheits- u. Mädchenjahren. Aus der Agitation und anderes. — Stuttgart: Dietz, 1915.
  • Der Weg zur Höhe: die sozialdemokratische Frauenbewegung Österreichs; ihr Aufbau, ihre Entwicklung und ihr Aufstieg. — Wien: Frauenzentralkomitee der Sozialdemokratischen Arbeiterpartei Deutschösterreichs, 1929.

Պատասխանատու խմբագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gedenkbuch 20 Jahre österreichische Arbeiterinnenbewegung, 1912.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 WeChangEd
  3. 3,0 3,1 3,2 https://www.parlament.gv.at/WWER/PAD_01269/index.shtml
  4. Popp Adelheid (1913)։ The autobiography of a working woman։ F.G. Browne 
  5. A. T. Lane (1995)։ Biographical dictionary of European labor leaders։ Greenwood Publishing Group։ էջեր 771–772։ ISBN 978-0-313-29900-1։ Վերցված է 15 December 2011 
  6. Francisca de Haan, Krasimira Daskalova, Anna Loutfi (1 April 2006)։ Biographical dictionary of women's movements and feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th centuries։ Central European University Press։ էջ 447։ ISBN 978-963-7326-39-4։ Վերցված է 15 December 2011 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]