Հեդվիգ Դոհմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեդվիգ Դոհմ
գերմ.՝ Hedwig Dohm
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1831(1831-09-20)[1]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական միություն[2]
Մահացել էհունիսի 1, 1919(1919-06-01)[1] (87 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[2]
ԳերեզմանՍուրբ Մաթևոսի հին գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա[3]
Մասնագիտությունգրող, կանանց իրավունքների պաշտպան, հրապարակախոս և դրամատուրգ
ԱմուսինErnst Dohm?
ԵրեխաներHedwig Pringsheim?
 Hedwig Dohm Վիքիպահեստում

Մարիան Ադելաիդ Հեդվիգ Դոհմ (գերմ.՝ Hedwig Dohm, սեպտեմբերի 20, 1831(1831-09-20)[1], Բեռլին, Գերմանական միություն[2] - հունիսի 1, 1919(1919-06-01)[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[2]), գերմանացի ֆեմինիստ և հեղինակ։ Նա առաջին ֆեմինիստ մտածողներից էր, որ գենդերային դերերը դիտարկել է որպես ոչ թե կենսաբանական, այլ սոցիալական խտրականության արդյունք։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պրուսիայի թագավորության մայրաքաղաք Բեռլինում, հրեա ծնողների ընտանիքում[4], Վիլհելմին Յուլիխի և ծխախոտի արդյունաբերող Գուստավ Ադոլֆ Գոթհոլդ Շլեհի երրորդ երեխան էր։ Նրա հայրը 1817 թվականին բողոքականություն է ընդունել, 1851 թվականից ընդունել է Շլեհ ազգանունը։ Հեդվիգի ծնողներն ամուսնացած չէին մինչև 1838 թվականը, քանի որ նրա հայրը խիստ վերապահումներ ուներ ամուսնական միության վերաբերյալ։

Մինչ նրա եղբայրները հնարավորություն ունեին գիմնազիա հաճախելու, Հեդվիգն ստիպված էր դպրոցը թողնել 15 տարեկանում` տնային գործերում օգնելու համար։ Երեք տարի անց նա սկսել է հաճախել մանկավարժական ճեմարան։

1853 թվականին դարձել է գրող և դերասան, Kladderadatsch երգիծական ամսագրի գլխավոր խմբագիր Էռնստ Դոհմի (1819-1883) կինը, ումից ունեցել է հինգ երեխա.

  1. Հանս Էռնստ (1854–1866), միակ որդին
  2. Գերտրուդ Հեդվիգ Աննա (1855–1942), ամուսնացել է մաթեմատիկոս Ալֆրեդ Փրինգշեյմի հետ
  3. Իդա Մարի Էլիզաբեթ (1856–1922)
  4. Մարի Փաուլին Ադելհեիդ (1858–?)
  5. Եվա(1859–?)

Դուստրերից Գերտրուդ Հեդվիգը նրան թոռնիկ է պարգևել` Կատերինա «Կատյա» Փրինգշեյմին, որը եղել է Թոմաս Մանի և երաժիշտ Կլաուս Փրինգշեյմի կինը։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդվիգն ու իր ամուսինը կապված էին Գերմանիայի ապագա մայրաքաղաք Բեռլինի մտավորական շրջանակների հետ։ 1867 թվականին նա հրատարակել է իր առաջին աշխատությունը` իսպանական ազգային գրականության պատմական զարգացման մասին։ 1870-ականների սկզբից սկսած նա ֆեմինիստական տրակտատներ է հրապարակել` պահանջելով իրավական, սոցիալական ու տնտեսական հավասարություն, ինչպես նաև` կանանց ընտրական իրավունք։ Այս հոդվածները նրան հայտնի են դարձրել, սակայն միևնույն ժամանակ նա հակառակորդներ է ձեռք բերել այն ֆեմինիստների կողմից, որոնք կենտրոնացած էին երիտասարդ կանանց ավելի լավ կրթական հնարավորությունների վրա։ 1870-ական թվականների վերջին Հեդվիգը մի քանի թատերական ներկայացումներ է գրել, որոնք բոլորը նշանակալի հաջողությամբ բեմադրվել են Բեռլինի դրամատիկական թատրոնում։

Այն բանից հետո, երբ նրա ամուսինը 1883 թվականին մահացել է, նա սկսել է նովելներ գրել մինչև 1880-ական թվականների վերջը, երբ նա վերսկսել է տրակտատներ տպագրել ֆեմինիստական շարժման վերաբերյալ։ Հեդվիգ Դոհը հիմնադրել է Ռեֆորմ ընկերությունը, որի նպատակն էր պաշտպանել կանանց կրթական իրավունքները։ Նա միացել է Կանանց բարեկեցություն ասոցիացիային, որը հիմնադրվել էր Միննա Քաուերի կողմից։

Հեդվիգի գերեզմանաքարը

Հեդվիգ Դոհմը գերմանացի այն քիչ մտավորականներից էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հանրայնորեն դեմ է խոսել հայրենասիրական տենդի դեմ` խաղաղասիրական հոդվածներ տպագրվելով ձախաթևյա «Die Aktion» ամսագրում։ Նա տեսել է Վայմարյան հանրապետությունում կանանց ընտրական իրավունքի իրականացումը 1918-19 թվականների գերմանական հեղափոխությունից հետո։

Հեդվիգ Դոհմը մահացել է Բեռլինում, 87 տարեկան հասակում։ Թաղված է Շյոնեբերգ թաղամասում։

Գրանակ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Was die Pastoren von den Frauen denken, 1872
  • Der Jesuitismus im Hausstande, 1873
  • Die wissenschaftliche Emanzipation der Frau, 1874
  • Der Frauen Natur und Recht, 1876
  • Die Antifeministen. Ein Buch der Verteidigung, 1902
  • Die Mütter. Ein Beitrag zur Erziehungsfrage, 1903
  • Der Mißbrauch des Todes, 1915

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Werde die du bist. Wie Frauen werden, 2 novels 1894
  • Sibilla Dalmar, 1896
  • Schicksale einer Seele, 1899
  • Christa Ruland, 1902

Գրական հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեդվիգ Դոհմ» հոդվածին։