Էլիֆ Էլմաս
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 24, 1999[1] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Čair Municipality, Skopje Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա[2] | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 12 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2017 |
![]() | 44 | (7) |
2017-2019 |
![]() | 34 | (4) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 |
![]() | 2 | (0) |
2016 |
![]() | 1 | (0) |
2015-2018 |
![]() | 13 | (2) |
2016 |
![]() | 2 | (0) |
2016-2017 |
![]() | 9 | (1) |
2017-ներկա |
![]() | 12 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էլիֆ Էլմաս (մակեդոներեն՝ Елиф Елмас, սեպտեմբերի 24, 1999[1], Čair Municipality, Skopje Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա[2]), մակեդոնացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաբոտնիչկի[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլմասը Ռաբոտնիչկիի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ փոխարինման մտնելով Մետալուրգ Սկոպիեի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի ապրիլի 10-ին՝ Հորիզոնտ Տուրնովոյի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հունիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Բուդուչնոստ Պոդգորիցայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[8]։ Օգոստոսի 10-ին Էլմասը դուբլ ձևակերպեց Մակեդոնիա Գյորչե Պետրովի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[9]։ Սեպտեմբերի 10-ին մակեդոնացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սիլեքսի դեմ խաղում[10]։ 2017 թվականի մարտի 12-ին Էմլասը խփեց Պելիստեր Բիտոլայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռաբոտնիչկիին[11]։ Մարտի 18-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սիլեքսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[12]։ Ռաբոտնիչկիի կազմում Էլմասը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆեներբահչե[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի ամռանը Էլմասը միացավ Ֆեներբահչեին[13][14][15]։ Իր դեբյուտը Թուրքիայի առաջնությունում նշեց 2018 թվականի հունվարի 28-ին՝ փոխարինման մտնելով Տրաբզոնսպորի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 16-ին՝ Կոնյասպորի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայի խմբային փուլում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դինամո Զագրեբի դեմ խաղում[18]։ 2019 թվականի հունվարի 17-ին Էլմասը հեռացվեց խաղադաշտից Թուրքիայի գավաթի Ումրանիեսպորի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 47-րդ րոպեին[19]։ Ապրիլի 14-ին մակեդոնացին գոլ խփեց Գալաթասարայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[20]։ Ֆեներբահչեի կազմում Էլմասը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[21][22]։
Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 23-ին Էլմասը 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[23][24][25][26]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլմասը ներկայացրել է Հյուսիսային Մակեդոնիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[27]։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[28]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 խաղերում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Պորտուգալիայի դեմ խաղում[29][30]։ Հյուսիսային Մակեդոնիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[31]։
Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Էլմասը նշեց 2017 թվականի հունիսի 11-ին՝ փոխարինման մտնելով Իսպանիայի դեմ խաղում[32][33][34]։ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին նա հեռացվեց խաղադաշտից Հայաստանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[35][36][37]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Էլմասը խփեց 2019 թվականի մարտի 21-ին՝ դուբլ ձևակերպելով Լատվիայի դեմ խաղում[38][39]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[40]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռաբոտնիչկի | 2015–16 | Պրվա Լիգա | 11 | 1 | 0 | 0 | — | — | 11 | 1 | ||
2016–17 | 33 | 6 | 0 | 0 | 2 | 1 | 35 | 7 | ||||
Ընդհանուր | 44 | 7 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 46 | 8 | ||
Ֆեներբահչե | 2017–18 | Սուպեր Լիգ | 5 | 0 | 2 | 0 | 0 | 0 | — | 7 | 0 | |
2018–19 | 29 | 4 | 2 | 0 | 9 | 0 | 40 | 4 | ||||
Ընդհանուր | 34 | 4 | 4 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 47 | 4 | ||
Նապոլի | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 78 | 11 | 4 | 0 | 11 | 1 | 0 | 0 | 93 | 12 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[40]
Հյուսիսային Մակեդոնիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 3 | 0 |
2018 | 5 | 0 |
2019 | 4 | 2 |
Ընդհանուր | 12 | 2 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Մարտի 21, 2019 | Տոշե Պրոեսկի մարզադաշտ, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա | ![]() |
2–0 | 3–1 | Եվրո 2020 Որակավորում |
2 | 3–1 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաբոտնիչկի
- Մակեդոնիայի գավաթ. երկրորդ տեղ. 2015–16[41]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.theguardian.com/football/2021/jun/05/elif-elmas-north-macedonias-diamond-formed-in-family-sweet-shop
- ↑ «North Macedonia - E. Elmas - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-13
- ↑ Mishov Filip (2018-01-18)։ «Elif Elmas: the Macedonian starlet destined for greatness»։ These Football Times (en-GB)։ Վերցված է 2019-08-13
- ↑ Kramer Audrick։ «Who is this 19-year-old midfield dynamo being chased by Manchester City? Here is all you need to know» (en-GB)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Rabotnicki Skopje - Metalurg Skopje, Oct 4, 2015 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Rabotnicki Skopje - Horizont Turnovo, Apr 10, 2016 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Rabotnicki Skopje - Buducnost Podgorica, Jun 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Makedonija Gjorce Petrov - Rabotnicki Skopje, Aug 10, 2016 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Rabotnicki Skopje - Sileks Kratovo, Sep 10, 2016 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Pelister Bitola - Rabotnicki Skopje, Mar 12, 2017 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Rabotnicki Skopje - Sileks Kratovo, Mar 18, 2017 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ SK Fenerbahçe (2017-08-07)։ «ELJIF ELMAS! #FBSK»։ @fenerbahce (խառնակերտ հայիթերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «F.Bahçe rüyası pastanede başlamış!»։ haberturk.com (թուրքերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Fenerbahçe'nin 50 milyon euroluk 'Elmas'ı»։ Milliyet (թուրքերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Trabzonspor - Fenerbahce SK, Jan 28, 2018 - Süper Lig - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Konyaspor - Fenerbahce SK, Sep 16, 2018 - Süper Lig - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «GNK Dinamo Zagreb - Fenerbahce SK, Sep 20, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Ümraniyespor - Fenerbahce SK, Jan 17, 2019 - Türkiye Kupasi - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Fenerbahce SK - Galatasaray SK, Apr 14, 2019 - Süper Lig - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Fenerbahçe youngster Elmas moves to Italy's Napoli»։ DailySabah։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Fenerbahce youngster Elmas moves to Italy's Napoli»։ www.aa.com.tr։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Elmas signs for Napoli»։ www.sscnapoli.it։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-01-ին։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Napoli transfer news: Fenerbahce midfielder Eljif Elmas joins Italian side in €16m deal | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-13(չաշխատող հղում)
- ↑ «Napoli sign Fenerbahce midfielder Elmas in $18m deal»։ www.msn.com։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Official | Napoli sign Eljif Elmas from Fenerbahçe | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2019-08-13
- ↑ Tanchev Boro (2019-04-14)։ «Meet Elif Elmas, Macedonian football star in the making»։ Ronaldo.com (en-US)։ Վերցված է 2019-08-13
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - FYR Macedonia»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «North Macedonia U21 - Portugal U21, Jun 23, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - FYR Macedonia-Portugal»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Standings»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «North Macedonia - Spain, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ AS Diario (2017-06-11)։ «Macedonia 1-2 Spain 2018 World Cup Group G qualifier: Report, goals, action»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - FYR Macedonia-Spain»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Armenia - North Macedonia, Oct 16, 2018 - UEFA Nations League D - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն (տեսանյութ)»։ www.tert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-08-13
- ↑ LLC Helix Consulting։ «Հայաստան-Մակեդոնիա՝ 4։0. Հայաստանի հավաքականի երկար սպասված հաղթանակը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «North Macedonia - Latvia, Mar 21, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «North Macedonia vs Latvia»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ 40,0 40,1 «Eljif Elmas»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Macedonian Football | Shkendija eventually wins the Macedonian Cup» (en-US)։ Վերցված է 2019-08-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էլիֆ Էլմաս Վիքիպահեստում |
---|
- Էլմասի պաշտոնական Ինստագրամի էջը
- Էլմասը transfermarkt-ում
- Էլմասը soccerbase.com-ում
- Էլմասը WhoScored.com կայքում
- Էլմասը Նապոլիի պաշտոնական կայքում Archived 2019-08-24 at the Wayback Machine.
- Էլմասը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Էլմասը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
|
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Մակեդոնացի ֆուտբոլիստներ
- Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռաբոտնիչկիի ֆուտբոլիստներ
- Ֆեներբահչեի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Մակեդոնացի թուրքեր
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ