Էլենա Ֆերանտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլենա Ֆերանտե
Ծնվել է1943[1]
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա
Գրական անունElena Ferrante
Մասնագիտությունվիպասան, գրող, սցենարիստ և թարգմանիչ
Լեզուիտալերեն
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Ժանրերվեպ և էսսե
Ուշագրավ աշխատանքներL'amore molesto?, The Days of Abandonment?[2], The Lost Daughter?[3], Frantumaglia: a Writer's Journey?[4], The Lying Life of Adults?[5], Իմ հանճարեղ ընկերուհին[6], The Story of a New Name?[7], Those Who Leave and Those Who Stay?[8], The Story of the Lost Child?[9], Q105840427?[5] և Q111474348?
Կայքelenaferrante.com

Էլենա Ֆեռանտե (իտալ.՝ Elena Ferrante, 1943[1], Նեապոլ, Իտալիա), իտալացի գրող։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են 40 երկրներում։ 2016 թվականին ընդգրկված է եղել Time շաբաթաթերթի կողմից առանձնացված աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլենա Ֆեռանտեն ծնվել և մեծացել է Նեապոլում։ Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն։ Նրա սիրելի գրողն է Էլզա Մորանտեն[11]։ Ենթադրվում է, որ Էլենա Ֆեռանտեն ստեղծագործական կեղծանուն է, սակայն հեղինակը չի հերքել կամ հաստատել այդ ենթադրությունը։ Կան մի քանի վարկածներ, թե ով է թաքնված Ֆեռանտե անվան տակ. ոմանք ենթադրում են, որ Սանդրո Ֆեռի և Սանդրա Օցոլա ամուսիններն են, որոնք ղեկավարում են Edizioni e/o իտալական հրատարակչությունը, որտեղ տպագրվել են Ֆեռանտեի բոլոր գրքերը։ Համաձայն մյուս վարկածի՝ նա իտալացի հայտնի գրող և սցենարիստ է, վարկածը հիմնվում է իտալացի թղթակից Կլաուդիո Գատիի նյութերի վրա, որոնք 2016 թվականին միաժամանակ հրատարակվել են մի քանի հրատարակչություններում[12][13], վերջինս անշարժ գույքի գործարքների և ռոյալթիների վճարումների վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա եզրակացրել է, որ Ֆեռանտե կեղծանունով ներկայանում է հռոմեացի թարգմանիչ Անիտա Ռաջան[14]։ Ո՛չ հեղինակը, ո՛չ հրատարակչությունը չեն պատասխանել այդ հրատարակություններին[15]։

Աշխատություններ և անանունության ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռանտեն մի շարք ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Նեապոլիտական վեպեր» ամբողջական շարքն է։

Չնայած հեղինակի ինքնությունն անհայտ է, Էլենա Ֆեռանտեն ժողովրդականություն է ձեռք բերել ինչպես իտալացի ընթերցողների շրջանում, այնպես էլ արտասահմանում (հատկապես ԱՄՆ-ում, որտեղ «Նեապոլիտական վեպեր» շարքը հրատարակվել է Էնն Գոլդստայնի թարգմանությամբ)[16][17]։

Հրատարակությունների հեղինակի անձի վերաբերյալ ընթերցողների հետաքրքրությունը բավարարելու նպատակով Ֆեռանտեն թողարկել է «Պատառկներ» (անգլ.՝ «La Frantumaglia») գիրքը։ Այնտեղ հավաքված են Ֆեռանտեի նամակները հրատարակիչներին, նրա հազվագյուտ հարցազրույցները։ Այդ գրքում նա պատմել է, թե ինչու է ցանկանում մնալ իր ստեղծագործությունների ստվերում։ Ֆեռանտեն համոզված է, որ գրքերին պետք չեն հեղինակի լուսանկարը շապիկի վրա կամ գովազդային ազդագրեր. դրանք ինքնավար օրգանիզմներ են, որոնց հեղինակի անձը ոչինչ չի ավելացնում[18]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L’amore molesto (1992)
  • I giorni dell’abbandono (2002)
  • La frantumaglia (2003)
  • La figlia oscura (2006)
  • La spiaggia di notte (2007)

«Նեապոլիտական վեպեր» ամբողջական շարք

  1. L’amica geniale (2011) (Իմ հանճարեղ ընկերուհին)
  2. Storia del nuovo cognome, L’amica geniale հատոր 2 (2012), (Նոր անունների պատմություն)
  3. Storia di chi fugge e di chi resta, L’amica geniale հատոր 3 (2013), (Նրանք, ովքեր հեռանում են, և նրանք, ովքեր մնում են)
  4. Storia della bambina perduta, L’amica geniale հատոր 4 (2014), (Պատմություն կորած երեխայի մասին

Մրցանակներ և էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռանտեի առաջին՝ «Ձանձրացնող սեր» (L’amore molesto) վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի 48-րդ մրցույթին։ Վեպն առաջադրվել էր իտալական հեղինակավոր մրցանակների համար, այդ թվում «Ստրեգա» և «Արտեմիզիա» մրցանակների։

Հաջորդ՝ «Մենության օրեր» («I giorni dell’abbandono») վեպը եղել է «Վիարեջո» մրցանակի ֆինալիստների շարքում, դրա հիման վրա նկարահանված ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում։

2014 թվականին «Նեապոլիտական վեպեր» շարքի երկրորդ հատորը ԱՄՆ-ում արժանացել է մրցանակի լավագույն թարգմանության համար[19]։

2015 թվականին նեապոլիտական շարքի չորրորդ հատորը ընդգրկված է եղել իտալական հեղինակավոր «Ստրեգա» գրքի մրցանակաբաշխության եզրափակիչ եռյակում, ինչպես նաև New York Times օրաթերթի կողմից առանձնացված լավագույն վեպերի տասնյակում[20]։

2016 թվականին նեապոլիտական շարքի վերջին հատորը ներառված է եղել Man Booker Prize միջազգային մրցույթի շորթլիստում[21]։

Թայմ շաբաթաթերթը Էլենա Ֆեռանտեին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում (մայիս, 2016)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.treccani.it/enciclopedia/elena-ferrante
  2. (unspecified title) — 2002.
  3. (unspecified title) — 2006.
  4. (unspecified title) — 2003.
  5. 5,0 5,1 (unspecified title) — 2019.
  6. (unspecified title) — 2011.
  7. (unspecified title) — 2012.
  8. (unspecified title) — 2013.
  9. (unspecified title) — 2014.
  10. 10,0 10,1 The 100 Most Influential People. Time, April 2016
  11. ‘Writing Has Always Been a Great Struggle for Me’. The New York Times, December 2014
  12. Ecco la vera identità di Elena Ferrante — di Claudio Gatti 02 ottobre 2016
  13. Why is the exposure of Elena Ferrante causing such outrage? BBC, October 2016
  14. Gatti Claudio։ «Elena Ferrante: An Answer?»։ New York Review of Books 
  15. Anita Raja a Tommaso Debenedetti: Yo soy Elena Ferrante" El Mundo, Madrid, 9-12-2016
  16. The Ideal Marriage, According to Novel. — The New Yorker, January 2016.
  17. Women on the Verge. — The New Yorker, January 2013.
  18. Elena Ferrante, Art of Fiction No. 228.
  19. 2014 Best Translated Book Awards: Fiction Finalists.
  20. The 10 Best Books of 2015. The New York Times, December 2015.
  21. 'Anonymous' author on international Man Booker longlist. BBC, March 2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buonanno, Elda. La Frantumaglia: Elena Ferrante's "fragmented self", PhD thesis, City University of New York, 2011.
  • Milkova, Stiliana. "Mothers, Daughters, Dolls: On Disgust in Elena Ferrante's La figlia oscura", Italian Culture 31:2 (September 2013).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]