Էլենա Ֆերանտե
Էլենա Ֆերանտե իտալ.՝ Elena Ferrante | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1943[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա |
Գրական անուն | Elena Ferrante |
Մասնագիտություն | վիպասան, սցենարիստ և թարգմանչուհի |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ժանրեր | էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | Troubling Love?, The Days of Abandonment?[2], The Lost Daughter?[3], Frantumaglia: a Writer's Journey?[4], The Lying Life of Adults?[5], Իմ հանճարեղ ընկերուհին[6], The Story of a New Name?[7], Those Who Leave and Those Who Stay?[8], The Story of the Lost Child?[9], Incidental Inventions?[5] և In the Margins: On the Pleasures of Reading and Writing? |
Կայք | elenaferrante.com |
Էլենա Ֆեռանտե (իտալ.՝ Elena Ferrante, ապրիլի 5, 1943[1], Նեապոլ, Իտալիա), իտալացի գրող։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են 40 երկրներում։ 2016 թվականին ընդգրկված է եղել Time շաբաթաթերթի կողմից առանձնացված աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլենա Ֆեռանտեն ծնվել և մեծացել է Նեապոլում։ Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն։ Նրա սիրելի գրողն է Էլզա Մորանտեն[11]։ Ենթադրվում է, որ Էլենա Ֆեռանտեն ստեղծագործական կեղծանուն է, սակայն հեղինակը չի հերքել կամ հաստատել այդ ենթադրությունը։ Կան մի քանի վարկածներ, թե ով է թաքնված Ֆեռանտե անվան տակ. ոմանք ենթադրում են, որ Սանդրո Ֆեռի և Սանդրա Օցոլա ամուսիններն են, որոնք ղեկավարում են Edizioni e/o իտալական հրատարակչությունը, որտեղ տպագրվել են Ֆեռանտեի բոլոր գրքերը։ Համաձայն մյուս վարկածի՝ նա իտալացի հայտնի գրող և սցենարիստ է, վարկածը հիմնվում է իտալացի թղթակից Կլաուդիո Գատիի նյութերի վրա, որոնք 2016 թվականին միաժամանակ հրատարակվել են մի քանի հրատարակչություններում[12][13], վերջինս անշարժ գույքի գործարքների և ռոյալթիների վճարումների վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա եզրակացրել է, որ Ֆեռանտե կեղծանունով ներկայանում է հռոմեացի թարգմանիչ Անիտա Ռաջան[14]։ Ո՛չ հեղինակը, ո՛չ հրատարակչությունը չեն պատասխանել այդ հրատարակություններին[15]։
Աշխատություններ և անանունության ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռանտեն մի շարք ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Նեապոլիտական վեպեր» ամբողջական շարքն է։
Չնայած հեղինակի ինքնությունն անհայտ է, Էլենա Ֆեռանտեն ժողովրդականություն է ձեռք բերել ինչպես իտալացի ընթերցողների շրջանում, այնպես էլ արտասահմանում (հատկապես ԱՄՆ-ում, որտեղ «Նեապոլիտական վեպեր» շարքը հրատարակվել է Էնն Գոլդստայնի թարգմանությամբ)[16][17]։
Հրատարակությունների հեղինակի անձի վերաբերյալ ընթերցողների հետաքրքրությունը բավարարելու նպատակով Ֆեռանտեն թողարկել է «Պատառկներ» (անգլ.՝ «La Frantumaglia») գիրքը։ Այնտեղ հավաքված են Ֆեռանտեի նամակները հրատարակիչներին, նրա հազվագյուտ հարցազրույցները։ Այդ գրքում նա պատմել է, թե ինչու է ցանկանում մնալ իր ստեղծագործությունների ստվերում։ Ֆեռանտեն համոզված է, որ գրքերին պետք չեն հեղինակի լուսանկարը շապիկի վրա կամ գովազդային ազդագրեր. դրանք ինքնավար օրգանիզմներ են, որոնց հեղինակի անձը ոչինչ չի ավելացնում[18]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- L’amore molesto (1992)
- I giorni dell’abbandono (2002)
- La frantumaglia (2003)
- La figlia oscura (2006)
- La spiaggia di notte (2007)
«Նեապոլիտական վեպեր» ամբողջական շարք
- L’amica geniale (2011) (Իմ հանճարեղ ընկերուհին)
- Storia del nuovo cognome, L’amica geniale հատոր 2 (2012), (Նոր անունների պատմություն)
- Storia di chi fugge e di chi resta, L’amica geniale հատոր 3 (2013), (Նրանք, ովքեր հեռանում են, և նրանք, ովքեր մնում են)
- Storia della bambina perduta, L’amica geniale հատոր 4 (2014), (Պատմություն կորած երեխայի մասին)։
Մրցանակներ և էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռանտեի առաջին՝ «Ձանձրացնող սեր» (L’amore molesto) վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի 48-րդ մրցույթին։ Վեպն առաջադրվել էր իտալական հեղինակավոր մրցանակների համար, այդ թվում «Ստրեգա» և «Արտեմիզիա» մրցանակների։
Հաջորդ՝ «Մենության օրեր» («I giorni dell’abbandono») վեպը եղել է «Վիարեջո» մրցանակի ֆինալիստների շարքում, դրա հիման վրա նկարահանված ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում։
2014 թվականին «Նեապոլիտական վեպեր» շարքի երկրորդ հատորը ԱՄՆ-ում արժանացել է մրցանակի լավագույն թարգմանության համար[19]։
2015 թվականին նեապոլիտական շարքի չորրորդ հատորը ընդգրկված է եղել իտալական հեղինակավոր «Ստրեգա» գրքի մրցանակաբաշխության եզրափակիչ եռյակում, ինչպես նաև New York Times օրաթերթի կողմից առանձնացված լավագույն վեպերի տասնյակում[20]։
2016 թվականին նեապոլիտական շարքի վերջին հատորը ներառված է եղել Man Booker Prize միջազգային մրցույթի շորթլիստում[21]։
Թայմ շաբաթաթերթը Էլենա Ֆեռանտեին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում (մայիս, 2016)[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ (unspecified title) — 2002.
- ↑ (unspecified title) — 2006.
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ 5,0 5,1 (unspecified title) — 2019.
- ↑ (unspecified title) — 2011.
- ↑ (unspecified title) — 2012.
- ↑ (unspecified title) — 2013.
- ↑ (unspecified title) — 2014.
- ↑ 10,0 10,1 «The 100 Most Influential People. Time, April 2016». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ ‘Writing Has Always Been a Great Struggle for Me’. The New York Times, December 2014
- ↑ Ecco la vera identità di Elena Ferrante — di Claudio Gatti 02 ottobre 2016
- ↑ Why is the exposure of Elena Ferrante causing such outrage? BBC, October 2016
- ↑ Gatti, Claudio. «Elena Ferrante: An Answer?». New York Review of Books.
- ↑ Anita Raja a Tommaso Debenedetti: Yo soy Elena Ferrante" El Mundo, Madrid, 9-12-2016
- ↑ The Ideal Marriage, According to Novel. — The New Yorker, January 2016.
- ↑ Women on the Verge. — The New Yorker, January 2013.
- ↑ Elena Ferrante, Art of Fiction No. 228.
- ↑ 2014 Best Translated Book Awards: Fiction Finalists.
- ↑ The 10 Best Books of 2015. The New York Times, December 2015.
- ↑ 'Anonymous' author on international Man Booker longlist. BBC, March 2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Buonanno, Elda. La Frantumaglia: Elena Ferrante's "fragmented self", PhD thesis, City University of New York, 2011.
- Milkova, Stiliana. "Mothers, Daughters, Dolls: On Disgust in Elena Ferrante's La figlia oscura", Italian Culture 31:2 (September 2013).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլենա Ֆերանտե
- Elena Ferrante's Troubling Love – book review
- The unknown great Արխիվացված 2016-06-10 Wayback Machine – The Sunday Times
- Wood, James (2013 թ․ հունվարի 21). «Women on the Verge: The Fiction of Elena Ferrante». The New Yorker. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- Fischer, Molly (2014 թ․ սեպտեմբերի 4). «Elena Ferrante and the Force of Female Friendships». The New Yorker. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- Elena Ferrante: the global literary sensation nobody knows – The Guardian
- Donadio, Rachel (2014 թ․ դեկտեմբերի 18). «Italy's Great, Mysterious Storyteller». The New York Review of Books. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- «Elena Ferrante, Art of Fiction No. 228». The Paris Review (Interview). No. 212. Interviewed by Sandro and Sandra Ferri. Spring 2015.
- Rothman, Joshua (2015 թ․ մարտի 25). «Knausgaard or Ferrante». The New Yorker. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
|