Էդուար Անրի Ավրիլ
| Ի ծնե | ֆրանսերեն՝ Édouard-Henri Avril[1] |
|---|---|
| Կեղծանուն | Paul Avril[1] |
| Ծնվել է | մայիսի 21, 1849[2][3] |
| Ծննդավայր | Ալժիր, Ֆրանսիա[1] |
| Վախճանվել է | հուլիսի 28, 1928[1] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Լե Ռեյնսի[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
| Մասնագիտություն | Հնադարյան ՊՈՌՆՈ օպերատոր |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | De figuris Veneris? |
| Պարգևներ | |
Էդուար Անրի Ավրիլ (ֆրանսերեն՝ Édouard-Henri Avril, սովորաբար ստորագրել է` Պոլ Ավրիլ (ֆր.` Paul Avril), մայիսի 21, 1849[2][3], Ալժիր, Ֆրանսիա[1] - հուլիսի 28, 1928[1], Լե Ռեյնսի[1]), ֆրանսիացի նկարիչ։ Հայտնի է էրոտիկ գրականության իր նկարազարդումներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուար Անրի Ավրիլը ծնվել է ժանդարմերիայի գնդապետ Ֆրանսուա-Ժոզեֆ Ավրիլի ընտանիքում։ Որպես ֆրանսիական բանակի հետևակային գնդի երկրորդ լեյտենանտ, մասնակցել է 1870 թվականի Ֆրանս-պրուսական պատերազմին, որից հետո, 1871 թվականին պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով։ 1872 թվականին, վնասվածք ստանալուց հետո անցել է թոշակի։
Ինքն իրեն նորովի դրսևորելու նպատակով, Փարիզի տարբեր սրահներում սկսել է արվեստ ուսումնասիրել։ 1874-1878 թվականներին Էդուարդ Հենրի Ավրիլը ուսանել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում։
Էրոտիկ բնույթի իր առաջին նկարազարդումները նա կատարել է Թեոֆիլ Գոթիեի «Ֆորտունիո» վեպի համար։ Հետագայում նկարազարդել է Գյուստավ Ֆլոբերի «Սալամբո», Ջոն Քլելանդի «Ֆաննի Հիլլ. Հաճույքներ պատճառող կնոջ նոթերը», Պիետրո Արետինոյի «Արետինոյի դիրքերը» և շատ այլ գրքեր, այդ թվում անանուն` որոնք տարածում էին գտնում ստորագրությունով։ Առավելապես ճանաչում են ձեռք բերել գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Կառլ Ֆորբերգի «De Figuris Veneris. Դասական էրոտիկայի տեղեկատու» գրքի նկարազարդումները։
Պոլ Ավրիլի նկարազարդումներից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Անրի Ավրիլ» հոդվածին։ |
| ||||||||||||
- Մայիսի 21 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Ալժիր քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 28 մահեր
- 1928 մահեր
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի փորագրիչներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ