Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ
Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ անգլ.՝ Memoirs of a Woman of Pleasure | |
---|---|
![]() Առաջին հրատարակության տիտղոսաթերթը | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ԼԳԲՏ գրականություն և էրոտիկա |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջոն Քլելանդ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Անգլիա և Լոնդոն |
Հրատարակվել է | Ա մաս նոյեմբերի 21, 1748, Բ մաս փետրվարի 14, 1749 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/25305 |
![]() |
Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ (անգլ.՝ Memoirs of a Woman of Pleasure, or, Fanny Hill), անգլիացի գրող Ջոն Քլելանդի էրոտիկ բնույթի վեպը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունը բաղկացած է երկու ծավալուն նամակներից, որոնցում վեպի հերոսուհին՝ Ֆաննի Հիլլը, արդեն որպես սիրող ամուսնու երջանիկ կին, իր ընկերուհիներից մեկին ներկայացնում է իր կյանքի պատմությունը։ Ֆաննի Հիլլը զրկվելով ծնողներից՝ տասնհինգ տարեկան հասակում գալիս է Լոնդոն՝ որպեսզի աղախնի աշխատանք գտնելով կարողանա հոգալ իր հանապազօրյա ապրուստը։ Սակայն հանդիպելով որոշակի դժվարությունների ընկնում է հասարակաց տուն։ Այստեղ նա ծանոթանում է Կարլ անունով մի երիտասարդի հետ, ով փրկում է նրան անառակ կյանքից։ Սակայն հանգամանքների բերումով Կարլը մեկնում է ճանապարհորդության և Ֆաննին վերստին հայտնվում է հասարակաց տանը։ Որոշ ժամանակ անց Կարլը վերադառնում է և Ֆաննիին դուրս բերելով հասարակաց տնից ամուսնանում է նրա հետ։
Վեպում հանգամանալից կերպով նկարագրված է հասարակաց տան կյանքը, առանձնապես մեծ ուշադրություն է դարձված հաճախորդների սեռական նախապատվությունների մանրամասն պատկերմանը։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 - «Ֆաննի Հիլլ», ռեժիսոր՝ Ռասս Մայեր (Russ Meyer)[1]
- 1968 - «Ֆաննի Հիլլ», ռեժիսոր՝ Մաք Ալբերգ (Mac Ahlberg)[2]
- 1983 - «Ֆաննի Հիլլ», ռեժիսոր՝ Ջերրի Օ'Հարա (Gerry O'Hara)[3]
- 1991 - «Պապրիկա», ռեժիսոր՝ Տինտո Բրասս (Tinto Brass)[4]
- 1995 - «Ֆաննի Հիլլ», ռեժիսոր՝ Վալենտին Պալմեր (Valentine Palmer)[5]
- 2007 - «Ֆաննի Հիլլ» (հեռուստասերիալ), ռեժիսոր՝ Ջեյմս Հեյվիս (James Hawes)[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆաննի Հիլլ (1964)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Ֆաննի Հիլլ (1968)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Ֆաննի Հիլլ (1983)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Պապրիկա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Ֆաննի Հիլլ (1995)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Ֆաննի Հիլլ (2007)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wilfried Dittmar: Memoirs of a woman of pleasure. In: Walter Jens u.a. (Hrsg.)։ Kindlers Neues Literaturlexikon. Komet Verlag, Frechen 2001, ISBN 3-89836-214-0 (Bd. 4, S. 44 f.)
- Patsy S. Fowler (Hrsg.)։ Launching Fanny Hill. Essays on the novel and its influence. AMS Press, New York 2003, ISBN 0-404-63541-5.
- Peter Naumann: Keyhole and candle. John Cleland's „Memoirs of af a Woman of Pleasure“ (Anglistische Forschungen; 115). Winter, Heidelberg 1976, ISBN 3-533-02554-3.
- Charles Rembar: The end of obscenity. The trials of „Lady Chatterley“, „Tropic of Chancer“ and „Fanny Hill“. Deutsch Publisher, London 1969.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ» հոդվածին։ |
|