Jump to content

Էդմունդ Գվեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմունդ Գվեն
Ծնվել էսեպտեմբերի 26, 1877(1877-09-26)[1][2][3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 6, 1959(1959-09-06)[4][1][2][…] (81 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանChapel of the Pines Crematory
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ և St Olave's and St Saviour's Grammar School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան և դերասան
Ամուսին(ներ)Միննի Թերրի
Պարգևներ և մրցանակներ

Էդմունդ Գվեն (անգլ.՝ Edmund Gwenn, ի ծնե ազգանունը՝ Քելլեվեյ (անգլ.՝ Kellaway), սեպտեմբերի 26, 1877(1877-09-26)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 6, 1959(1959-09-06)[4][1][2][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանացի դերասան։ Կինոյում Էդմունդ Գվենի ամենահայտնի աշխատանքը Քրիս Քրինգլի դերն է «Հրաշք 34-րդ փողոցում» սուրբծննդյան ֆիլմում (1947), որի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար։ Երկրորդ անգամ Էդմունդ Գվենը «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացել և «Օսկարի» ներկայացվել է «Միստր 880» (1950) կատակերգական ֆիլմի համար։ Նա հայտնի է նաև նրանով, որ նկարահանվել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի չորս ֆիլմերում։

Որպես թատերական դերասան՝ Էդմունդ Գվենը Վեստ Էնդում և Բրոդվեյում մասնակցել է ժամանակակից դրամատուրգների, այդ թվում՝ Բեռնարդ Շոուի, Ջոն Գոլսուորսիի և Ջոն Բոյնթոն Փրիսթլիի բազմաթիվ ստեղծագործությունների բեմադրությունների։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էդմունդ Գվենն ապրել է Միացյալ Նահանգներում, որտեղ հաջող կարիերա է ծավալել Հոլիվուդում և Բրոդվեյում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմունդ Գվենը ծնվել է 1877 թվականի սեպտեմբերի 26-ին Լոնդոնում, Ջոն և Քեթրին Քելեվեյների ընտանիքում։ Դերասանական կարիերան սկսել է Լոնդունում 1895 թվականին՝ Թագավորական քոլեջն ավարտելուց հետո[5]։ Իր խաղով Էդմունդ Գվենը գրավել է դրամատուրգ Բեռնարդ Շոուի ուշադրությունը, և վերջինս նրան դեր է տվել իր «Մարդ և գերմարդ» պիեսում, ապա ևս հինգ բեմադրություններում։ Էդմունդ Գվենի դերասանական կարիերան ընդհատվել է 1914 թվականին, երբ նա հայտնիվել է բրիտանական բանակի շարքերում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Պատերազմի ավարտից հետո Գվենը վերադարձել է թատրոնի բեմ, ինչպես նաև կատարել է նորամուտը կինոյում։

Իր կինոկարիերայի ընթացքում Էդմունդ Գվենը նկարահանվել է ավելի քան 80 կինոնկարներում, որոնցից առավել հայտնի են՝ «Դժբախտ Էնթոնին» (1936), «Հպարտություն և նախապաշարմունք» (1940), «Դևն ու միսս Ջոնսը» (1941), «Երկրային թագավորության բանալիները» (1944), «Նրա՛նք» (1954) և «Անախորժություններ Հարրիի հետ» (19551948 թվականին դերասանն արժանացել է «Օսկար» մրցանակի «Հրաշք 34-րդ փողոցում» Քրիս Քրինգլի դերի համար, որը ծերունի է և իրեն համարում է Սանտա Կլաուս։ Մրցանակն ստանալուց հետո Էդմունդ Գվենը խոստովանել է. «Հիմա ես գիտեմ, որ Սանտա Կլաուսը գոյություն ունի»։ 1951 թվականին նա նորից ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի «Միստր 880» ֆիմում կատարած դերի համար։

1959 թվականին Էդմունդ Գվենը ուղեղի կաթված է տարել և դրանից կարճ ժամանակ անց մահացել է թոքաբորբից Կալիֆոռնիայի Վուդլենդ Հիլզ քաղաքում 81 տարեկան հասակում։ Կինոարվեստի բնագավառում ունեցած իր ավանդի համար Էդմունդ Գվենն արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1916 ֆ The Real Thing at LastՌուպերտ Թանդեր
1921 ֆ Դժբախտ խաղ The Skin Gameմիստր Հորնբլաուեր
1931 ֆ Դեպք Հինդլում Hindle Wakes (1931 film)Քրիս Հոութորն
1932 ֆ Սեր անիվների վրա Love on WheelsՖիլփոթս
1933 ֆ Ուրբաթ, 13 Friday the Thirteenthմիստր Ուեյքֆիլդ
1933 ֆ Լավ գործընկերներ The Good CompanionsՋես Օաքրոյդ
1933 ֆ Ես եղել եմ լրտես I Was a Spyբուրգոմիստր
1933 ֆ Channel CrossingՏրոտեր
1934 ֆ Վիեննական վալսեր Waltzes from ViennaՅոհան Շտրաուս (հայր)
1934 ֆ Java HeadՋերեմի Էմիդոն
1935 ֆ Սիլվիա Սքարլեթ Sylvia ScarlettՀենրի Սքարլեթ
1936 ֆ Թափառող հանգուցյալը The Walking DeadԷվան Բոմոն
1936 ֆ Դժբախտ Էնթոնին Anthony AdverseՋոն Բոնիֆիտեր
1938 ֆ South RidingԱլֆրեդ Հագինս
1938 ֆ Յանկին Օքսֆորդում A Yank at Oxford
1938 ֆ Penny ParadiseՋո Հիգինս
1940 ֆ Հպարտություն և նախապաշարմունք Pride and Prejudiceմիստր Բենեթ
1940 ֆ Կոմսը Չիկագոյից The Earl of ChicagoՄանսի
1940 ֆ Արտասահմանյան թղթակից Foreign CorrespondentՌոուլի
1941 ֆ Միսս Բիշոփի կենացը Cheers for Miss Bishopպրոֆեսոր Կորկորան
1941 ֆ Սքոթլանդ Յարդ Scotland Yardտոսուչ Քորք
1941 ֆ Դևն ու միսս Ջոնսը The Devil and Miss JonesՀուպեր
1942 ֆ Յանկին Իթոնում A Yank at Etonտնօրեն Ջասթին
1943 ֆ Լեսին վերադառնում է տուն Lassie Come HomeՌոուլի
1943 ֆ Հավերժություն և մեկ օր Forever and a DayՍթաբս
1944 ֆ Երկու աշխարհների արանքում Between Two WorldsՍքրաբի
1944 ֆ Երկնային թագավորություն բանալիները The Keys of the KingdomՀիմեշՄաքնաբ
1946 ֆ Ստրկություն մարդկային Of Human BondageԷթելնի
1946 ֆ Ստորջրյա հոսանք Undercurrentպրոֆեսոր Դինք Համիլթոն
1947 ֆ Հրաշք 34-րդ փողոցում Miracle on 34th StreetՔրիս Քրինգլ / Սանտա Կլաուս
1947 ֆ Կյանքը հոր հետ Life with FatherԼլոյդ
1947 ֆ Կանաչ դելֆինի փողոց Green Dolphin StreetՕկտավիուս Պատուարել
1948 ֆ Բնակարան Պեգիի համար Apartment for PeggyպրոֆեսերՀենրի Բյորնս
1948 ֆ Հայրենի բլուրներ Hills of HomeՈւիլյամ Մաքլյուր
1949 ֆ Մարտահրավեր Լեսիին Challenge to LassieՋոն Թրեյլ
1950 ֆ Լուիզա LouisaՀենրի Համոնդ
1950 ֆ Միստր 880 Mister 880Միլլեր
1951 ֆ Պեկինի ճեպընթաց Peking Expressսուրբ հայր Ժոզեֆ Մյուրրեյ
1952 ֆ Բոնզոն գնում է քոլեջ Bonzo Goes to Collegeմարզիչ Թեդ Դրյու
1952 ֆ Թշվառները Les Misérablesեպիսկոպոս Միրել
1953 ֆ Երկկինը The Bigamistմիստր Ջորդան
1954 ֆ Ուսանող արքայազնը The Student Princeպրոֆեսոր Ջաթներ
1954 ֆ Նրանք Them!Հարոլդ Մեդֆորդ
1955 ֆ Անախորժությունների Հարիի մոտ The Trouble with Harryկապիտան Ալբերտ Ուայլս
1956 ֆ Կալաբուչ Calabuchպրոֆեսոր Ժորժ Սերա Համիլթոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. CannadineOxford: OUP, 2004.
  2. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  3. 1 2 filmportal.de — 2005.
  4. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. "Mr Edmund Gwenn – Versatile Character Actor", The Times, 8 September 1959, p. 13

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Գվեն» հոդվածին։