Jump to content

Էդգար Կոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Կոդ
անգլ.՝ Edgar Frank Codd
Ծնվել էօգոստոսի 19, 1923(1923-08-19)[1][2] կամ օգոստոսի 23, 1923(1923-08-23)
Isle of Portland, Portland, Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 18, 2003(2003-04-18)[1][3][4] (79 տարեկան)
Aventura, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, մաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)IBM
Գործունեության ոլորտինֆորմատիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[5]
Ալմա մատերԷքսետեր քոլեջ, Միչիգանի համալսարան և Poole Grammar School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՋոն Հենրի Հոլանդ
Պարգևներ
 Edgar F. Codd Վիքիպահեստում

Էդգար Ֆրանկ «Թեդ» Կոդ (անգլ.՝ Edgar Frank Codd, օգոստոսի 19, 1923(1923-08-19)[1][2] կամ օգոստոսի 23, 1923(1923-08-23), Isle of Portland, Portland, Միացյալ Թագավորություն - ապրիլի 18, 2003(2003-04-18)[1][3][4], Aventura, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), բրիտանացի գիտնական, որի աշխատանքը հիմք է դրել ռելիացիոն տվյալների բազաների տեսությանը։

Աշխատելով IBM ընկերությունում՝ նա ստեղծել է ռելիացիոն տվյալների մոդել։ Նա նաև զգալի ներդրում է ունեցել ինֆորմատիկայի այլ ոլորտներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անգլիայի Պորտլենդ (Դորսեթ) քաղաքում։ Նրա հայրը կաշվի արտադրող էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի[9]։ Մաթեմատիկա և քիմիա է սովորել Օքսֆորդի համալսարանում (Exeter College):

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաօդային ուժերում ծառայել է որպես օդաչու։

1948 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որպեսզի աշխատի IBM-ում որպես մաթեմատիկոս-ծրագրավորող։

1953 թվականին սենատոր Ջոզեֆ Մաքարթիի կողմից հետապնդումների պատճառով Կոդը տեղափոխվել է Օտտավա (Կանադա

1963 թվականին նա վերադարձել է ԱՄՆ և Միչիգանի համալսարանում (Էնն Արբոր) ստացել դոկտորական աստիճան համակարգչային գիտության և համակարգչային տեխնոլոգիաների ուղղությամբ։

1965 թվականին նա տեղափոխվել է Սան Խոսե (Կալիֆոռնիա)՝ IBM-ի Ալմադենի հետազոտական կենտրոնում աշխատելու համար[10][11]։

60-70-ական թվականներին նա աշխատել է տվյալների պահպանման իր տեսությունների վրա։ 1970 թվականին հրատարակել է «A Relational Model of Data for Large Shared Data Banks» աշխատությունը, որը համարվում է ռելիացիոն տվյալների մոդելի վերաբերյալ առաջին աշխատանքը։

Կոդը շարունակել է զարգացնել և ընդլայնել ռելիացիոն մոդելը։ 80-ականների սկզբին այն սկսեց համարվել նորաձև։

Պայքարելով տվյալների բազաների կառավարման համակարգի անբարեխիղճ մատակարարների դեմ, որոնք պնդում էին, որ իրենց հնացած արտադրանքը օժանդակում է ռելիացիոն տեխնոլոգիան, Կոդը հրապարակել է «Կոդի 12 կանոնները», որոնք նկարագրում են, թե ինչ պետք է պարունակի ռելիացիոն տվյալների բազաների կառավարման համակարգը։ Նրա պայքարը հասել է նաև SQL լեզվին, որը, ըստ Կոդի, տեսության սխալ իրականացում է։ Սա բավական բարդացրել է նրա դիրքը IBM-ում, քանի որ այն մատակարարում էր SQL-ի վրա հիմնված արտադրանք։ Նա լքել է IBM-ը և Քրիստոֆեր Դեյթի ու մի քանի այլ մարդկանց հետ հիմնել է սեփական խորհրդատվական ընկերությունը։

Կոդը շրջանառության մեջ է դրել OLAP տերմինը և գրել տվյալների վերլուծական մշակման 12 օրենք։ Նա նաև զբաղվել է բջջային ավտոմատներով։

1976 թվականին Կոդը ստացել է IBM Fellow պատվավոր կոչում։ 1981 թվականին ստացել է Թյուրինգի մրցանակ[10]։

2002 թվականին Ֆորբս ամսագիրը ռելիացիոն տվյալների մոդելը տեղադրել է վերջին 85 տարիների կարևորագույն նորարարությունների ցանկում։

Էդգար Ֆրանկ Կոդը մահացել է սրտի կաթվածից իր տանը՝ Ֆլորիդայում՝ Ուիլյամս կղզում, 79 տարեկանում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին[12]։ Նա ուներ չորս երեխա և վեց թոռ։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Codd, E.F. A Relational Model of Data for Large Shared Data Banks(անգլ.) // Communications of the ACM : journal. — 1970. — Т. 13. — № 6. — С. 377—387. — doi:10.1145/362384.362685 (перевод на русский М. Р. Когаловского)
  • Codd, E.F. Relational Completeness of Data Base Sublanguages (und) // Database Systems. — 1970. — С. 65—98.
  • Codd, E.F. The Relational Model for Database Management. — Version 2. — Addison-Wesley, 1990. — ISBN 0-201-14192-2
  • Codd, E.F.; Codd S.B. and Salley C.T. (1993). «Providing OLAP to User-Analysts: An IT Mandate». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  • Codd, E.F. (1981 թ․ նոյեմբերի 9). «1981 Turing Award Lecture - Relational Database: A Practical Foundation for Productivity» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://amturing.acm.org/award_winners/codd_1000892.cfm
  2. 2,0 2,1 http://www.theregister.co.uk/2013/08/19/ted_codd_90_relational_daddy/?page=2
  3. 3,0 3,1 3,2 http://www.britannica.com/EBchecked/topic/914158/Edgar-Frank-Codd
  4. 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. https://awards.acm.org/fellows/award-recipients
  6. https://amturing.acm.org/award_winners/codd_1000892.cfm
  7. https://awards.acm.org/award_winners/codd_1000892#140
  8. https://awards.acm.org/award_winners/codd_1000892#158
  9. Date, ACM
  10. 10,0 10,1 Date, C. J. «A. M. Turing Award – Edgar F. ("Ted") Codd». ACM. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. «United States – 1981. For his fundamental and continuing contributions to the theory and practice of database management systems.»
  11. Rubenstein, Steve. "Edgar F. Codd – computer pioneer in databases." San Francisco Chronicle 24 April 2003: A21. Gale Biography in Context. Web. 1 December 2011
  12. Edgar F Codd Passes Away, IBM Research, 2003 Apr 23.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգար Կոդ» հոդվածին։