Տվյալների բազաների կառավարման համակարգ
Տվյալների բազաների կառավարման համակարգ (ՏԲԿՀ), ընդհանուր ծրագրային և լեզվական միջոցների կամ հատուկ նշանակության ծրագրային միջոցների համադրություն՝ տվյալների բազայի ստեղծման և ապահովման համակարգ[1]։
ՏԲԿՀ ընդհանուր գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտաքին հիշողության տվյալների կառավարում (սկավառակների),
- Օպերատիվ հիշողության տվյալների կառավարում սկավառակի քեշի կիրառմամբ,
- Փոփոխությունների մուտքագրում, պահուստային պատճենում և վերականգնում՝ տվյալների բազաների ձախողումից հետո,
- Տվյալների բազայի լեզուների աջակցություն (Տվյալների սահմանման լեզու, տվյալների մանիպուլյացիայի լեզու)։
ՏԲԿՀ կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից ՏԲԿՀ-ն պարունակում է հետևյալ բաղադրիչները՝
- միջուկ, որը պատասխանատու է արտաքին և օպերատիվ հիշողության տվյալների կառավարման և փոփոխությունների ենթարկված տվյալների մուտքագրման համար,
- տվյալների բազայի մշակման լեզու, որն ապահովում է տվյալների արտածման և փոփոխման խնդիրները, որպես կանոն, անկախ մեքենայական կոդի օպտիմալացում։
- ռեսուրսային աջակցության ենթահամակարգը, որը մեկնաբանում է տվյալների մանիպուլյացիաների ծրագրերը, որոնք ստեղծված են ՏԲԿՀ-ով,
- սպասարկման ծրագրեր (արտաքին ուտիլիտներ), տեղեկատվական համակարգի պահպանման համար ապահովում է մի շարք լրացուցիչ հնարավորություններ։
ՏԲԿՀ դասակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրինակներ՝
- Ըստ բաշխման աստիճանների
- Լոկալ ՏԲԿՀ (Լոկալ ՏԲԿՀ ամբողջ բաժինները՝ դասավորված մեկ համակարգչի մեջ)
- Տեղակայված ՏԲԿՀ (ՏԲԿՀ բաժինները կարող են տեղակայված լինել ոչ թե միայն մեկ, այլ նաև երկու և ավելի համակարգիչների մեջ)։
- ՏԲ մուտքի ձևերով
- ՏԲԿՀ ֆայլ- սերվրներում տվյալների ֆայլերը տեղակայված են կենտրոնացված ֆայլ-սերվերնրում։ ՏԲԿՀ-ն տեղակայվում է բոլոր հաճախորդների համակարգիչներում (աշխատանքային տիրույթում)։ Նրանից տվյալներ ստանալու համար գոյություն ունի լոկալ ցանց։
- Այս ճարտարապետության առավելությունն այն է, որ ֆայլային սերվերի պրոցեսորի վրա մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։
Թերություններ։ լոկալ ցանցի խիստ ծանրաբեռնվածություն; կենտրոնական կառավարման դժվարություն կամ անհնարինություն, արագ հասանելիության խափանում կամ դժվարացում, անվտանգության ոչ լիարժեք ապահովում։
- . Դրանք առավել հաճախ օգտագործվում են տեղական ծրագրերում, որոնք օգտագործում են տվյալների բազայի կառավարման գործառույթները։
- . տվյալների բազայում տվյալների վերամշակման ցածր ինտենսիվության և պակաս արդյունավետության համակարգերով։
Տվյալ պահին ֆայլային սերվերի տեխնոլոգիան համարվում է հնացած, իսկ դրա օգտագործումը բարձր տեղեկատվական համակարգերում թերություն է[2].
Օրինակներ։ Microsoft Access, Paradox, dBase, FoxPro, Visual FoxPro:
- Հաճախորդ-սերվերային ՏԲԿՀ-ն տեղակայված է սերվերի վրա Տվյալների բազայի հետ միասին։ անմիջականորեն իրականացնում է հղումը տվյալների բազային, բացառիկ ռեժիմով։ Հաճախորդների տվյալների մշակման բոլոր հրամանները կենտրոնացված կերպով մշակվում են ՏԲԿՀ հաճախորդ-սերվերի կողմից։
- ՏԲԿՀ Հաճախորդ-սերվերների աշխատանքային թերությունները կարող են առաջանալ չափից շատ հրամանների պատճառով։
- Առավելություններ։ լոկալ ցանցի անհամեմատ քիչ ծանրաբեռնվածություն, կենտրոնացված համակարգի աշխատանքի հարմարավետություն, բարձր արդյունավետություն, անվտանգություն և արագ հասանելիություն։
- Օրինակներ. Oracle Database, Firebird, Interbase, IBM DB2, Informix, MS SQL Server, Sybase Adaptive Server Enterprise, PostgreSQL, MySQL, Caché, ЛИНТЕР:
- ՏԲԿՀ ուղղակի գրառումներով
Ներկառուցված ՏԲԿՀ-ն տվյալների բազա է, որը կարող է տրամադրվել որպես ծրագրային ապահովման բաղադրիչ, առանց հատուկ ինքնակառավարման տեղադրման կարգի։ Ներկառուցված ՏԲԿՀ- ն նախատեսված է իր տեղական տվյալների պահպանման համար եւ նախատեսված չէ ցանցում հավաքական օգտագործման համար։
- ՏԲԿՀ առանձնացված գրառումներով
Ֆիզիկապես կառուցված ՏԲԿՀ-ն ավելի հաճախ իրականացվում է որպես կից գրադարան։ Դիմող կողմին տվյալների հասանելիությունը կարող է իրականացվել SQL-ի կամ հատուկ ծրագրավորման ինտերֆեյսի միջոցով։ Օրինակներ։ OpenEdge, SQLite, BerkeleyDB, Firebird Embedded, Microsoft SQL Server Compact, ЛИНТЕР:
Արտաքին հիշողության հետ աշխատելու կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- СУБД ուղղակի ձայնագրությամբ
Այս ռազմավարությունը կիրառվում է միայն արտաքին հիշողության բարձր արդյունավետությամբ. Նման ՏԲԿՀ-ներում փոփոխությունները կուտակվում են արտաքին հիշողությունների բուֆերներում, առաջ անցնելով հետեւյալ իրադարձություններից որեւէ մեկով.
- ՏԲԿՀ-ն առանձնացված գրառումներով
- Վերահսկման կետ՝
- Սահմանափակ հիշողության ծավալ. ՏԲԿՀ-ն ստեղծում է վերահսկման կետ և սկսում է գրել սկզբից, նախորդ տեղեկատվությունը ջնջելով։
- Դադար. ՏԲԿՀ-ն սպասում է, մինչև բուֆերի ողջ ինֆորմացիան կտեղափոխվի արտաքին հիշողություն, որից հետո կատարում է նշումներայն մասին, որ տվյալների բազայում ամեն ինչ ճշգրտորեն կատարվեց։
- Արտաքին հիշողության բուֆերների համար օպերագտիվ հիշողության սահմանափակություն։
Այս ռազմավարությունը թույլ է տալիս խուսափել արտաքին հիշողության հաճախակի փոխանակումներից և զգալիորեն բարձրացնել ՏԲԿՀ-ների արդյունավետությունը։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ГОСТ Р ИСО МЭК ТО 10032-2007: Эталонная модель управления данными (идентичен ISO/IEC TR 10032:2003 Information technology — Reference model of data management)
- ↑ Еленев Д.В. и др. Автоматизация системы управления национальным исследовательским университетом и мониторинга его деятельности // Программные продукты и системы, №3, 2012.