Էբե դե Բոնաֆինի
Էբե դե Բոնաֆինի իսպ.՝ Hebe de Bonafini | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1928[1] |
Ծննդավայր | Էնսենադա, Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | նոյեմբերի 20, 2022[2][3][4][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Լա Պլատա, Արգենտինա |
Գերեզման | Pirámide de Mayo[5] |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | ակտիվիստ և իրավապաշտպան |
Անդամություն | Մայրեր Մայիսի հրապարակի[6] |
Hebe de Bonafini Վիքիպահեստում |
Էբե դե Բոնաֆինի (իսպ.՝ Hebe de Bonafini, դեկտեմբերի 4, 1928[1], Էնսենադա, Բուենոս Այրես, Արգենտինա - նոյեմբերի 20, 2022[2][3][4][…], Լա Պլատա, Արգենտինա), Պլազա դե Մայոյի մայրեր ընկերակցության համահիմնադիրներից[7]. կազմակերպությունը համախմբում է այն մայրերին, ում երեխաներն անհետացել են Կեղտոտ պատերազմի ընթացքում[8][9][10]։
Կյանք և ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականից լինելով Մայրերի ընկերակցության նախագահ` Բոնաֆինին բազմիցս բարձրաձայնել է Արգենտինայում և դրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության իր գաղափարի մասին` միջազգային ճանաչում ձեռք բերելով։ 1999 թվականին ստացել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի խաղաղության կրթության մրցանակ։ Ընդունելով «Թող որ նրանք ողջ հայտնվեն» համախմբող կոչը` Բոնաֆինին 1980 թվականին անհապաղ հաշվառում է պահանջել բոլոր անհետ կորածների, այդ թվում և` իր որդիների համար։ Ճնշումների աստիճանաբար թուլացման հետ նա 1982 թվականի դեկտեմբերի 10-ին դիմադրության երթ է կազմակերպել Ավենիդա դե Մայոյի երկայնքով։ Այս իրադարձությունն առաջինն էր, որի ժամանակ խումբը քայլերթ է արել Պլազա դե Մայոյից դուրս, և առաջին անգամն էր, որ խմբին միացել են այդքան մեծ թվով աջակիցներ[11]։
1983 թվականին քաղաքացիական կարգին վերադառնալուց հետո կազմակերպության մեջ սկսվել են տարաձայնություններ, որոնք կապված էին Կեղտոտ պատերազմի կազմակերպիչ զինվորականների նկատմամբ բռնած դիրքի, ըստ իրենց, մեղմության հետ։ Նախագահ Ռաուլ Ալֆոնսինը 1985 թվականին հիմնել է Խունտայի դատավարությունը, սակայն ռազմական խունտայի ինը ղեկավարների դատավարությամբ սահմանափակվելու որոշումը, ինչպես նաև` հետագայում նրանցից հինգին արդարացնելը ստիպել է Բոնաֆինիին հակադրվել նախագահին, որը հավատում էր, թե նախագահն ավելի հեռուն կգնա քաղաքական դեպքերի դատական հետապնդումներում։ 1986 թվականին Մայրերի ընկերակցությունը մասնատվում է` բաժանվելով յուրաքանչյուրը մոտ 2.000 անդամ ունեցող երկու խմբի, որոնցից մեկը Բոնիֆինիի Պլազա դե Մայոյի մայրեր ընկերակցությունն էր։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ Բոնաֆինին միջազգային տարաձայնությունների պատճառ է դարձել, երբ պաշտպանել է ահաբեկիչների գործողություններն` ասելով. «Ես զգում էի, որ շատ մարդիկ այդ ժամանակ երջանիկ էին և զգում էի, որ այդ ժամանակ շատերի արյան վրեժն էր լուծվում...քանի որ այդ մարդիկ հարձակվել էին ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների, շրջափակումների և սովամահ լինող միլիոնավոր երեխաների պատճառով։ Եվ բոլորն էլ գիտեին դա»։ Բոնաֆինին աջակցել է ահաբեկչության համար մեղադրվող այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին է FARC-ը[12]։ ԷՏԱ կազմակերպության ղեկավարներից Ուոլթեր Վենդելինը որպես հրավիրյալ ուսուցիչ կանչվել է Պլազա դե Մայոյի մայրեր համալսարան[13]։
Լրագրող Հորացիո Վերբիտսկին քննադատել է ահաբեկչական հարձակմանը նրա աջակցությունը, և Բոնաֆինին պատասխանել է, թե «Վերբիտսկին Միացյալ Նահանգների սպասավորն է։ Նա աշխատավարձ է ստանում Ֆորդ հիմնադրամից, և բացի հրեա լինելուց, նա լիովին ամերիկամետ է»[14]։ Այս հայտարարությունից հետո նա մեղադրվել է հակասեմականության համար, սակայն ժխտել է դա` ասելով, որ նա ցանկացել է Վերբիտսկուն բնութագրել որպես ամերիկյան լրտես[14]։ Վերբիտսկին հարցազրույցը տպագրած ամսագրից պահանջել է հարցազրույցի ձայնագրությունը և ապացուցել է, որ ամսագիրը տպագրել է այն, ինչ Բոնաֆինին իսկապես ասել է[14]։ Նա ավելի մեծ տարաձայնությունների պատճառ է դարձել 2005 թվականին՝ հայտարարելով, թե «Հովհաննես Պողոս II-ը շատ մեղքեր է գործել ու նա դժոխք է գնալու»։ Նա ավելացրել է, թե ինքը «չի ասել ոչինչ ավելի, քան Կաթոլիկ եկեղեցին սովորեցրել է իրեն»[15]։
Նախագահներ Նեստորի ու Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների վարչակազմերը սերտ հարաբերություններ ունեին Բոնաֆինիի հետ։ Նախագահ Նեստոր Կիրչներն ընդունել է Բոնաֆինիին Վարդագույն տանը 2003 թվականի մայիսի 25-ին իր երդմնակալության օրերին և պարբերաբար խորհրդակցում էր նրա հետ իր նախագահության ընթացքում[16][17]։
Բոնաֆինին աջակցություն է հայտնել այնպիսի կերպարների, ինչպիսիք են Չե Գևարան, Ֆիդել Կաստրոն, Աուգուստո Սանդինոն, Յասեր Արաֆաթը, Ուգո Չավեսը, Էվո Մորալեսը և ԷՏԱ բանկարկյալների մայրերը։ Նա իրեն դեմ է հռչակել սոցիալ-դեմոկրատիային, կապիտալիզմին, նեոլիբերալիզմին, գլոբալիզացիային և Արժույթի միջազգային հիմնադրամին։ Նա նաև հարձակվել է բոլիվացի ցուցարարների վրա` Պլազա դե Մայոն շրջափակելու համար և առաջարկել է ուժով վերցնել Գերագույն դատարանը` տեսաձայնային մեդիայի օրենքի դիմումները հետաձգելու ժամանակ[18]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կալիֆոռնիայի համալսարանի (1996), Բոլոնիայի համալսարանի (2007) և Յարակույի փորձարարական ազգային համալսարանի (2010) պատվավոր դիպլոմ[19]
- Համալսարանի բարեփոխումների 70-ամյակի պատվավոր մեդալ, 1988, Կորդովայի ազգային համալսարան[20]
- Էկվադորի Երախտագիտության ազգային շքանշան (2006)[21]
- Appreciation Liberarte/2006, Liberarte Foundation.[22]
- Վենեսուելայի հերոսուհիների շքանշան (2007)[23]
- Don Hilario Cuadros մրցանակ և Երիտասարդների սոցիալական և մշակութային դեսպան տիտղոս, 2008[24]
- Veintitrés ամսագրի հատուկ մրցանակ, 2009[25]
- Մայիսյան հեղափոխության 200-ամյակին նվիրված մարդու իրավունքների արտակարգ մրցանակ, 2010, Արգենտինա[26]
- Ռոդոլֆո Վոլշի հաղորդակցության ու մարդու իրավունքների մրցանակ, Լա Պլատա ազգային համալսարան, 2011[27]
- Ազգային ռադիոյի Պատվո մրցանակ, 2013[28]
- Grifo d'Argento, Ջենովայի բարձրագույն պարգև, 2013.[29]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Murió a los 93 años Hebe de Bonafini
- ↑ 3,0 3,1 3,2 Murió Hebe de Bonafini
- ↑ 4,0 4,1 4,2 Murió Hebe de Bonafini, sinónimo de Madres de Plaza de Mayo y Derechos Humanos
- ↑ https://www.lanacion.com.ar/politica/el-kirchnerismo-despidio-a-hebe-de-bonafini-y-esparcio-sus-cenizas-en-la-plaza-de-mayo-nid24112022/
- ↑ Un emblema de corrupción en problemas
- ↑ Madres de Plaza de Mayo (Իսպաներեն)
- ↑ Festivaletteratura, Authors' Archive. Hebe de Bonafini Արխիվացված 2005-11-05 Wayback Machine.
- ↑ New Internationalist, May 2003. Interview with David Ransom Արխիվացված 2005-07-22 Wayback Machine.
- ↑ Punto Final. Entre la lucha y los recuerdos Արխիվացված 2019-09-01 Wayback Machine
- ↑ Bennett, Adam, Ludlow, Marcee, and Reed, Christopher. Madres de Plaza de Mayo. University of Texas Արխիվացված 2011-07-20 Wayback Machine
- ↑ "Hebe de Bonafini respaldó a guerrilleros de las FARC" Արխիվացված 2013-01-26 archive.today, Infobae, 2008 (Իսպաներեն)
- ↑ «Supuesto líder de ETA trabajó en Argentina con Hebe de Bonafini». Infobae. 2010 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Verbitsky, Horacio. «La ciénaga del antisemitismo y la mentira». Página/12.
- ↑ Clarín, 13 April 2005. "Bonafini cargó duro contra las Abuelas, Juan Pablo II y Blumberg" Արխիվացված 2008-12-01 Wayback Machine
- ↑ La Nación: Kirchner recibió a Hebe de Bonafini en la Casa Rosada Արխիվացված 2017-12-01 Wayback Machine (Իսպաներեն)
- ↑ Clarín, 26 December 2006. "Kirchner recibió a Hebe de Bonafini en Casa de Gobierno Արխիվացված 2016-03-03 Wayback Machine"
- ↑ «Las frases más polémicas de Bonafini». Infobae.com. 2011 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Diversas personalidades celebraron el Doctorado Honoris Causa otorgado por la UNEY a Hebe de Bonafini Արխիվացված 2011-09-27 Wayback Machine
- ↑ Hebe de Bonafini recibirá el Doctorado Honoris Causa Արխիվացված 2011-09-28 Wayback Machine
- ↑ Condecoración a mujeres Արխիվացված 2011-08-14 Wayback Machine
- ↑ Reconocimientos Liberarte/2006
- ↑ Hebe de Bonafini recibirá orden Heroínas de Venezuela(չաշխատող հղում)
- ↑ Hebe de Bonafini fue declarada Embajadora Cultural y Social de los Jóvenes Արխիվացված 2011-10-06 Wayback Machine
- ↑ Distinción y emoción en los premios de Veintitrés Արխիվացված 2010-01-25 Wayback Machine
- ↑ La Presidenta anunció la creación del Ministerio de Seguridad, que estará a cargo de la Dra. Nilda Garré
- ↑ Hebe de Bonafini recibió el Premio Rodolfo Walsh Արխիվացված 2011-09-20 Wayback Machine
- ↑ «Página/12 :: espectaculos». www.pagina12.com.ar (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Hebe de Bonafini condecorada en Italia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Madres de Plaza de Mayo Արխիվացված 2014-01-05 Wayback Machine (Իսպաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբե դե Բոնաֆինի» հոդվածին։ |
|