Զբոսաշրջությունն Ալբանիայում







Զբոսաշրջությունն Ալբանիայում ներկայումս թույլ զարգացած ճյուղերից է, սակայն առաջ է շարժվում արագ տեմպերով։ 2009 թվականին, համաձայն Ալբանիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի զեկույցի, երկրում կա 369 հյուրանոց 5888 համարներով և 11 932 քնատեղով։ 2009 թվականին Ալբանիա են այցելել մոտ 1.5 մլն արտասահմանյան զբոսաշրջիկ, որոնցից 236 հազարը հանգրվանել են հյուրանոցներում և անց են կացրել այնտեղ 540 հազար մարդ-գիշեր[1]։
Ալբանիան գրավում է զբոսաշրջիկներին հարուստ հնագիտական ժառանգությամբ՝ թվագրվող Հին Հունաստանի և Հռոմի, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին, մաքուր լողափերով, լեռնային տեղանքով, ավանդական ալբանական խոհանոցի համեղ ուտելիքներով, Սառը պատերազմից մնացած պատմական հետքերով, յուրահատուկ ավանդույթներով և հյուրընկալությամբ, ցածր գներով, գյուղական վայրերի վայրի և ինքնօրինակ միջավայրով։
Ըստ Lonely Planet-ի դասակարգման համաձայն Ալբանիան առաջին հորիզոնականում էր 2011 թվականին այցելելու համար[2]։ The New York Times-ի դասակարգմամբ 2014 թվականին այցելելու 52 երկրներից Ալբանիան 4-րդն էր[3]։ Ամերիկյան առցանց Huffington Post հրատարակությունը 2013 թվականին ներկայացրել էր 10 պատճառ, որի համար արժեր այցելել Ալբանիա[4]։ 2011 օգոստոսին ալբանական ծագմամբ ամերիկյան դերասանուհի Էլայզա Դուշկան այցելեց Ալբանիան, որպեսզի փաստագրական ֆիլմ նկարահանի իր հոր հայրենիքի մասին «Սիրելի Ալբանիա» (անգլ.՝ Dear Albania) վերնագրով[5][6][7][8]։ Ալբանիան հաճախ կոչում են «Միջերկրածովյան նոր սեր» կան «Եվրոպայի վերջին գաղտնիք»[9]։
Արտասահմանյան զբոսաշրջիկների մեծ մասը Ալբանիա գալիս է Կոսովոյից, Չեռնոգորիայից, Հունաստանից, Մակեդոնիայից, Մոնտենեգրոյից, Իտալիայից[10], լինում են զբոսաշրջիկներ Լեհաստանից, Չեխիայից, նաև Արևմտյան Եվրոպայի երկրներից՝ Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիայից, Սկանդինավյան և այլ երկրներից[11], նաև ալբանական մեծ սփյուռքից։ Այցելում են նաև ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ասիայի տարբեր երկրներից։ Մինչև Ալբանիա առաջին այցելությունը զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում առցանց կամ տպագիր հրատարակված և տուրիստական ինտերնետ-հարթակներում խորհրդատվություն անցնել երթուղու վերաբերյալ կոնկրետ հարցերի վերաբերյալ կամ շրջագայություն կազմակերպել տեղական տուրիստական գործակալությունների միջոցով։ Կազմակերպված զբոսաշրջային խմբերը որպես կանոն այցելում են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ և պատմական քաղաքներ։ Աճում են լաստանավային և հեծանվային զբոսանքների պահանջարկը, նաև արշավները գյուղական տարածքների դժվար անցանելի ճանապարհներով։ Վերջին ժամանակներս Տիրանայում և մյսու քաղաքներում բացվում են մեքենաների վարձակալության գործակալություններ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ։ Ալբանիայում տարածված է դառնում բուժական զբոսաշրջությունը, ամենից շատ՝ ատամնաբուժական, քանի որ ալբանական ատամնաբույժների առաջարկած գները նվազագույնն են Հարավային Եվրոպայում։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների տեղանքներ և քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիայի ամենաշատ այցելվող զբոսաշրջային քաղաքները՝
- Դուրրաս
- Բերատ
- Գիրոկաստրա
- Կրույա
- Շկոդեր, քաղաք, որտեղ գտնվում է Ռոզաֆա ամրոցի մնացորդները
- Տիրանա, բուռն գիշերային կյանքով մայրաքաղաքը
- Վլորա
- Լեժա
- Պոգրադեց
- Սարանդա
- Կորչա
Ամենաշատ այցելվող հնագիտական տեղանքները.
Զբոսաշրջության զարգացման խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրում զբոսաշրջության զարգացման հիմնական խնդիրը ճյուղի առաջխաղացման հստակ ռազմավարության բացակայությունն է։ Առկա են զբոսաշրջության զարգացմանը խանգարող մի շարք չկարգավորված հարցեր, ինչպես՝ տարածքային զարգացման համակարգված նախագծի բացակայությունը, անօրինական կառուցապատումը, չվերահսկվող աղբակուտակումները, ճանապարհային և քաղաքային տնտեսությունների վատ վիճակը, որսագողությունը, առանձին հողատարածքների սեփականության իրավունքների վիճարկելի հարցերը։ Բացակայում է նաև զբոսաշրջային ոլորտի աշխատակիցների նախապատրաստման հստակ համակարգը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ «From BalkanTravellers.com http://www.suite101.com/content/lonely-planet-albania---in-from-the-cold-in-2011-a303777». BalkanTravellers. Արխիվացված է 400,000 More Tourists Visited Albania in 2008 օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն); External link in
(օգնություն)|title=
- ↑ «52 Places to Go in 2014». Նյու Յորք Թայմս. 2014 թ․ հունվարի 10.
- ↑ Giray, Leyla (2012 թ․ դեկտեմբերի 27). «10 Reasons 2013 Is The Time To Visit Albania». The Huffington Post.
- ↑ Rider, Taryn (2012 թ․ հուլիսի 3). «Eliza Dushku On Her Albanian Passion Project: I Have An Emotional Connection To This Country (EXCLUSIVE Q&A)». Celebuzz. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Dushku, Eliza (2011 թ․ սեպտեմբերի 2). «Why You Must Visit Albania». Huffington Post. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Eliza Dushku në Tiranë, promovon vlerat turistike të Shqipërisë». Koha.net. 2011 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Albanie». Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Treguesit statistikorë të turizmit». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Turizmi ne Shqiperi: Reklama per Evropen Lindore, Shqiperia.com
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gloyer, Gillian. "Bradt Travel Guides: Albania" Արխիվացված 2014-03-26 Wayback Machine
- Rushby, Kevin (2015 թ․ օգոստոսի 15). «The great Eastern European road trip, part two: road trip across Albania». The Guardian.
- Jurick, Michael (2015 թ․ օգոստոսի 31). «Albania – Europe's Hidden Jewel». Jurick.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
- Robert, Nate (2014 թ․ սեպտեմբերի 26). «Long Story Short – Albania is The Biggest Secret in European Tourism». Yomadic. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
- Webber, Richard (2014 թ․ հունիսի 17). «Walking Albania: Beautiful country and intriguing cities in this Balkan nation». Daily Express. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
- Neville, Tim (2014 թ․ մայիսի 13). «Post-Communist Paradise in Albania». Outside Magazine.
- Crevar, Alex (2015 թ․ օգոստոսի 28). «Tirana, Breaking Free From Communist Past, Is a City Transformed». The New York Times.
- Andelman, David (2013 թ․ սեպտեմբերի 19). «A cheap vacation in the Riviera? Try Albania». USA Today. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
- Middleton, Christopher (2013 թ․ մայիսի 8). «Europe's last corner: Beaches and beauty in Albania, the hidden bargain of the Balkans». Daily Mail. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- Reeves, Edward (2012 թ․ սեպտեմբերի 2). «Albania's surprising side». Telegraph. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- Probst, Carol (2012 թ․ դեկտեմբերի 2). «Albania – enjoying Europe without the costs and crowds». International Travel News ITN. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- Knockton, David (2015 թ․ հունիսի 8). «Seven amazing places to visit in Albania». Saga.(չաշխատող հղում)
- Hoolko, Jessica (2010 թ․ նոյեմբերի 15). «Eight Reasons to Move Albania to the Top of Your Travel List». Bootsnall.com.
- Sieckmeyer, Doris & Jürgen (2009). Friendly Albania / Shqipëria miqësore / Freundliches Albanien [album]. Wien : Christian Brandstätter. էջ 224. ISBN 978-3-85033-268-2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- «Albania Vacations and Tourism: 128 Things to Do in Albania». TripAdvisor. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
- Albanian Tourism on the rise. Albania Properties. 2014.
- Gorica, Klodiana. 2005. "Albanian Tourism Management: The Future Path to Sustainable Development," Amfiteatru Economic 7, no. 18: 104-112 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Gorica, Klodiana. "Issues of European Integration for Tourism: Challenges of Albania as an Emerge Destination". University of Tirana Արխիվացված 2014-03-27 Wayback Machine
- Kruja, Drita and Albana Gjyrezi. 2011. "The Special Interest Tourism: Development and the Small Regions", Turizam 15, no. 2: 77-89
- Kushi, Evis and Enkela Caca. 2010. "Some Problems of the Micro, Small and Medium Enterprises in Albanian Holiday Hotels", Regional Science Inquiry Journal 1, no. 2: 63-70
- Inter Press Service. Unknown Albania - A Case Study. UNDP Albania: Tirana, 2007 Արխիվացված 2016-04-01 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Outdoor Albania (անգլ.)
- Albanian Tourism Official Portal (անգլ.)
- In Your Pocket City Guide (անգլ.)
- Albanian Tourism Map Արխիվացված 2014-07-15 Wayback Machine (անգլ.)
- Albanian Travel Magazine (անգլ.)
- Authentic Albania Accommodation Standard (անգլ.)
- Ministry of Urban Development and Tourism of Albania (անգլ.)
- Albanian Tourist: Building a Better Albania (անգլ.)
Տարածաշրջանի ճանապարհորդական պաշտոնական ուղեցույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Visit Korca
- Visit Permet
- Himara Travel Guide Արխիվացված 2013-01-27 Wayback Machine
- Gjirokastra.org
- Thethi Guide
- Journey to Valbona
- Visit Durrës
- Discovery Kelmend & Shkrel Արխիվացված 2012-06-29 Wayback Machine
- Visit Kukes Արխիվացված 2015-06-20 Wayback Machine
- Go2Pogradec.al Արխիվացված 2015-05-28 Wayback Machine
- Visit Saranda Արխիվացված 2011-09-17 Wayback Machine
- In Velipoja Guide Արխիվացված 2016-03-27 Wayback Machine
- Shengjini Travel & Tourism Արխիվացված 2019-05-11 Wayback Machine
- Visit Vlora
- Albanian Mountains Tourism Արխիվացված 2014-08-19 Wayback Machine
- Vau Dejes Eno Gastronomic Route Արխիվացված 2014-10-24 Wayback Machine
- Karavasta Guest House Tourism Արխիվացված 2015-06-07 Wayback Machine
- Mirdita Tourism Արխիվացված 2015-08-01 Wayback Machine
- Visit Ksamil
- Sazani Island Արխիվացված 2019-09-01 Wayback Machine