Զբոսաշրջությունը Կոսովոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զբոսաշրջությունը Կոսովոյում, Կոսովոյի Հանրապետության տնտեսության ճյուղերից մեկը:

Կոսովոն մասամբ ճանաչված պետություն է Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզում՝ Կոսովո աշխարհագրական տարածաշրջանում։

Համաձայն Սերբիայի Հանրապետության Սահմանադրությանը՝ Կոսովոյի տարածքը Սերբիայի մասն է և մտնում է նրա կազմի մեջ որպես Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս (սերբ.՝ Аутономна покрајина Косово и Метохија, կրճատ՝ սերբ.՝ Космет), սակայն, փաստացիորեն, Կոսովոն չի գտնվում Սերբիայի Կառավարության վերահսկման տակ։ Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ մասն էլ չի ենթարկվում Պրիշտինային:

Կոսովոյի զբոսաշրջային օբյեկտները վերաբերում են իլլիրիացիների, դարդանների, Հռոմեական կայսրության, Բյուզանդիայի, Օսմանյան կայսրության ժամանակների ժառանգությանը: Այստեղ միախառնված են ալբանական խոհանոցը, ճարտարապետությունը, զանազան կրոնները, ավանդույթներն ու գեղեցիկ լանդշաֆտները: Շատ հուշարձաններ զգալիորեն տուժել են Կոսովոյի պատերազմի տարիներին՝ 1998-1999 թվականներին[1][2]: Այդ թվականներին Կոսովոն բարձրացավ 40 հորիզոնականով Skyscanner որոնողական կայքում[3][4]: «New York Times» պարբերականը 2011 թվականին Կոսովոյին դասել է 36-րդ շարքում՝ պարտադիր այցելվող երկրների մեջ[5][6]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի վիճակագրական վարչությունը 2008 թվականին հրապարակել է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը: Ըստ վիճակագրության տուրիստների քանակը տատանտվել է 10 000 - 13 000: 2009 թվականին այն հասել է 14 000 մինչև 24 000: 2010 թվականին՝ 16 000 - 22 000, իսկ 2011 թվականին՝ 11 000-ից 22 000: 2016 թվականին ընդհանուր թիվը կազմել է 36 872 մարդ, որոնցից 29,23 % տեղացի, իսկ 70,77 % արտասահմանցի զբոսաշրջիկներ էին[7]:

2011 թվականին ներկայացվել է վիճակագրական տվյալ, ըստ որի, զբոսաշրջիկների մեծամասնությունը այցելել է Կոսովո հետևյալ երկրներից[8].

Հորիզոնական Պետություն Այցելուների թիվ
1 Գերմանիա Գերմանիա 2750
2 Իտալիա Իտալիա 1938
3 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1628
4 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 1251
5 Խորվաթիա Խորվաթիա 871
6 Ավստրիա Ավստրիա 500
7 Ֆրանսիա Ֆրանսիա 301
8 Նիդերլանդներ Նիդերլանդներ 278
9 Բելգիա Բելգիա 43
10 Հունաստան Հունաստան 37

Հիմնախնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիան Կոսովոյին դիտարկում է որպես իր տարածքի անքակտելի հատված: Այդ պատճառով, այն անձինք, ովքեր անձնագրերում ունեն Կոսովոյի Հանրապետության կնիքը, չեն կարողանում մուտք գործել Սերբիայի տարածք[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]