Զաք Վուդս
![]() անգլ.՝ Zach Woods | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Թրենթոն, ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Pennsbury High School?, Upright Citizens Brigade Theatre? և Gallatin School of Individualized Study? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Զաք Վուդս (անգլ.՝ Zach Woods, սեպտեմբերի 25, 1984[1], Թրենթոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կատակերգու։ Առավել հայտնի Է «HBO»-ի «Սիլիկոնային հովիտ» կատակերգական սերիալում Ջարեդ Դանի դերով։ Մինչ այդ նա դեր է ունեցել «Գրասենյակը» սիթքոմի երեք եթերաշրջաններում, որտեղ խաղացել էր Գեյբ Լյուիսը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուդսը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքում[2]։ Նա հրեա է եղել[3]։ Վուդսի հայրը որակավորված հոգեբույժ և սոցիալական աշխատող է եղել, որը մասնագիտացել է կլինիկական թերապիայի մեջ, իսկ նրա մայրը բուժքույր էր։ Մանուկ հասակում նա զբաղվել է կարատեով և խաղացել բեյսբոլի փոքր լիգայում։ Վուդսը ընտանիքի միջին զավակն էր, ունեցել է ավագ եղբայր և կրտսեր քույր։ 1997 և 1998 թվականներին հաճախել է Ինտերլոխենի արվեստի կենտրոն[4]։ Վուդսը մեծացել է Փենսիլվանիայի Յարդլի քաղաքում և 2003 թվականին ավարտել է Փենսբերիի ավագ դպրոցը։ Նա Նյու Յորքի համալսարանի շրջանավարտ է եղել[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա 16 տարեկանում սկսել է կատարել իմպրովիզացիա «Upright Citizens Brigade» թատրոնում և եղել է «The Stepfathers» իմպրովիզացիոն էսքիզ-թատերախմբի մի մասը, որի անդամները եղել են նաև Բոբի Մոյնահանը և Քրիս Գեթարդը[6]։ Նա իմպրովիզացիա է դասավանդել Կոլումբիայի համալսարանում, Դյուկի համալսարանում և Լինքոլն կենտրոնում[7]։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Օղակում», «Ոտիկանները խորը պահեստում», ինչպես նաև «CollegeHumor»-ի «Adam and Eve in the Friends Zone» էսքիզում։
2010 թվականից խաղացել է Գեյբ Լյուիսի դերը «NBC»-ի «Օֆիս» սիթքոմում։ 7-րդ եթերաշրջանում նա բարձրացվել է հիմնական դերասանական կազմի[8]։
2014 թվականից Վուդսը մարմնավորել է Ջարեդի դերը «HBO»-ի «Սիլիկոնային հովիտ» սերիալում։ Նա նաև հայտնվել է «HBO»-ի «Veep» սերիալում Էդ Վեբստերի դերում։
Վուդսը դեր է ունեցել «Լրտես» (2015 թվական) կատակերգական մարտաֆիլմում, որտեղ խաղացել են նաև Մելիսա ՄակՔարթին, Ջեյսոն Սթեթհեմը, Ռոուզ Բիրնը, Ջուդ Լոուն, Էլիսոն Ջենին և 50 Cent-ը[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2004 | «Ահաբեկիչներ» | դեղատան գանձապահ | |
2009 | «Օտարներ» | տղամարդը | կարճամետրաժ |
2009 | «Օղակում» | Չեդ | |
2010 | «Բարև, Ջուլի՛» | Մայքլ | |
2010 | «Ոստիկանները խորը պահեստում» | Դուգլաս | |
2011 | «Ճանապարհին» | Թոմի | |
2011 | «Էնդի և Զաք» | Զաք | կարճամետրաժ |
2011 | «Աղջիկները վտանգի տակ են» | Ռիկ Դևուլֆ | |
2012 | «Հարուստ աղջկա խնդիրները» | Դունկան | կարճամետրաժ |
2013 | «Ոստիկանները կիսաշրջազգեստով» | պարամեդիկ | |
2015 | Լրտես | վարդագույն փողկապով մարդ | |
2016 | «Այլ մարդիկ» | Փոլ | |
2016 | «Թալիսմաններ» | Մայքլ Մյուրեյ | |
2017 | «Լեգո Ֆիլմ․ Նինձյագո» | Զեյն | ձայնագրություն |
2017 | Գաղտնի դոսյե | Էնթոնի Էսեյ | |
2020 | Ավենյու 5 | Մեթ Սպենսեր |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2011 | «Գորի դժոխքում» հեռուստաալիք | Ստյուարտ | Դրվագ՝ «#2.9» |
2010-2013 | Օֆիս | Գեյբ Լյուիս | 51 Էպիզոդ Անվանակարգ-ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2011-12) |
2011 | «Մահացու ձանձրալի» | «Super ray» երկրպագու | Դրվագ։ «Չկա մի բան, որը ես չեմ կարող հաղթահարել փախչելով» |
2012—2015 | «Լիգա» | Լեյն | 3 Էպիզոդ |
2013—2014 | «Փոխնախագահ» | Էդ Ուեբստեր | 3 Էպիզոդ |
2013 | «Հետաձգված զարգացում» | Թրիփլեր | Դրվագ՝ «Անջատված կեռիկը» |
2013-2016 | «Լավ կինը» | Ջեֆ Դելինգեր | 4 Էպիզոդ |
2013 | «Պիֆ-պաֆ կատակերգություն» | Հրաշալի Գրեգ | Դրվագ՝ «Կոբի Սմուլդերսը կրում է սև և Սպիտակ զգեստ» |
2014 | Շոու Կրոլլա | Կալ Կալվերս | Դրվագ՝ «Քայլելով Նիկ Կլաունի հետ» |
2014—2019 | «Սիլիկոնային հովիտ» | Դոնալդ «Ջարեդ» Դան | 46 Էպիզոդ |
2014—2017 | «Խաղերի տուն» | Զաք Հարփեր | 8 Էպիզոդ |
2015 | «Հարբած պատմություն» | Լի Դանկան | Դրվագ՝ «Լոս Անջելես» |
2016 | «Գազաններ» | Բրայան (ձայն) | Դրվագ՝ «Pigeons.» |
2016 | «Ամեն ինչ դեպի լավը» | Զաք | Դրվագ՝ «Կինը ինչ-որ բանի ինչ-որ բան է» |
2017 | «Մեծ բերան» | Դենիել (ձայն) | Դրվագ՝ «The Head Push» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Meet Zach Woods, the Anxious Heart of "Silicon Valley" - Los Angeles Magazine». Los Angeles Magazine (անգլերեն). 2014 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Episode 597 - Zach Woods». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «And the nominee is ... Interlochen at the Grammys, Golden Globes and Academy Awards - Crescendo». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Zach Woods and Human Comedy». Interview Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «The Stepfathers». Newyork.ucbtheatre.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «UCB Theatre – Zach Woods». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Exclusive: 'The Office' promotes 'Gabe' to series regular». Entertainment Weekly's EW.com. 2010 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Adrian Lester Joins 'Grey Lady'; Zach Woods Cast In 'Spy'». Deadline (անգլերեն). 2014 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Վուդս» հոդվածին։ |
|