Մելիսա ՄակՔարթի
Մելիսա ՄակՔարթի | |
---|---|
Մելիսա Մաքքարթին 2012 թվականի սեպտեմբերի 16ին | |
Ծնվել է | 1970 թվական օգոստոսի 26 |
Ծննդավայր | Իլինոյս |
Կրթություն | Joliet Catholic Academy?, Հարավային Իլինոյսի համալսարան և Հարավային Իլինոյսի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1996- այժմ |
Ամուսին(ներ) | Բեն Ֆալկոնե |
Երեխա(ներ) | Vivian Falcone? և Georgette Falcone? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մելիսա ՄակՔարթի՝ Վիքիպահեստ | |
Մելիսա ՄակՔարթի (անգլ.՝ Melissa McCarthy) (օգոստոսի 26, 1970[1], Փլեյնֆիլդ, Ուիլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կոմիկ, սցենարիստ և պրոդյուսեր։ ՄակՔարթին իր կարիերան սկսել է որպես ստենդալ կոմիկուհի՝ հանդես գալով նյույորքյան ակումբներում, իսկ Լոս Անջելես գնալուց հետո սկսեց իր կարիերան կինոյի և հեռուստատեսության ասպարեզում։ Նա առաջին անգամ մեծ ճանաչման հասավ՝ «Գլիմորի աղջիկները» սերիալում խաղացած Սյուկի Սենտ-Ջեյմս դերի շնորհիվ։ Այդ ֆիլմում նա նկարահանվեց 2001- 2007 թվականներին։ 2007- 2009 թվականներին Մելիսա ՄակՔարթին մարմնավորեց Դենի կերպարը՝ «Ո՞վ է Սամանտան» սիտքոմում, իսկ 2010 թվականից նա «Մայք և Մոլի» կատակերգական սերիալում խաղում է գլխավոր դերը, որի համար նա արժանացավ «Էմմի» մրցանակին՝ «Մրցանակ «Էմմի»-ն՝ կատակերգական սերալում լավագույն կնոջ դեր» կատեգորիայում (2011 թվականին)։
Մելիսա ՄակՔարթին հայտնի է նաև «The Nines», «Պլան Բ», «Կյանքն ինչպես որ է», «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմերում մարմնավորած դերերով։ «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմը նրան բերեց այնպիսի մրցանակներ և նոմինացիաներ, ինչպիսիք են «Օսկար»- ը, BAFTA- ն և «SAG Awards»-ը։ 2012 թվականին Forbes ամսագիրը ՄակՔարթիին ընդգրկեց «Հեռուստատեսության քսան ամենաթանկ վարձատրվող դերասաններ» ցուցակում[2]։ Դրանից հետո ՄակՔարթին հոլիվուդյան կոմեդիաներում ինչպիսիք են՝ «Բռնիր գիրուհուն, եթե կարող ես», «Շրջազեստներով ոստիկանները» և «Թեմմի», մարմնավորեց գլխավոր դերերը, որոնցից յուրաքանչյուրը իրեն բերեցին մեծ հաջողություն։ 2014 թվականին Մելիսան «Սուրբ Վինսենտ» ֆիլմում մարմնավորեց դրամատիկ դեր։ 2013 թվականին Forbes ամսագիրը նրան ընդգրկեց «Հարյուր ամենաազդեցիկ հայտնիների» ցուցակում[3]։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելիսա Էն ՄակՔարթին ծնվել է 1970 թվականին Իլինոյսի փոքրիկ ավանում[4]։ Նրա ծնողները՝ Սենդին և Մայքլա ՄակՔարթիները, ֆերմեր են[4][5][5]։ Դերասանուհին ասում է, որ ծնվել է ֆերմայում, «իռլանդա-կաթոլիկական մեծ ընտանիքում»[6]։
ՄակՔարթին ավարտել է կաթոլիկական միջնակարգ դպրոցը՝ Իլինոյս նահանգի Ջոլիետ քաղաքում։ Նյու Յորք տեղափոխվելուց հետո նա իր կարիերան սկսեց ստենդալ ժանրում, հանդես գալով քաղաքի այնպիսի հայտնի ակումբներում, ինչպիսիք են Stand-Up New York Comedy Club -ը և The Improv-ը[4]։ Նա մասնագիտացել է՝ որպես դրամատիկական դերասան՝ Մանհեթենում և հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում, իսկ 1990-ական թվականներին մեկնել է Լոս Անջելես, որտեղ սկսել է կարիերան՝ կինոյի և հեռուստատեսության ոլորտում[7]։ 1996 թվականին գնալով Լոս Անջելես ՄակՔարթին միացավ The Groundlings հայտնի կատակերգական իմպրովիզացիոն խմբին[5][7]։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄակՔարթիի դեբյուտը հեռուստատեսությունում տեղի ունեցավ 1997 թվականին՝ NBC հեռուստաալիքի «Ջեննի» կոմիկական սերիալի շրջանակում, որտեղ գլխավոր դերը մարմնավորում է իր զարմիկ Ջեննի ՄակՔարթին[7]։ Մեկ տարի անց Մելիսան խաղաց գլխավոր դերը կարճամետրաժ «Աստված» կինոկատակերգությունում, որի ռեժիսորն է Ջոն Օգաստը[7]։ Ավելի ուշ նա Ուիլյամ Ֆիքստների և Կեթի Հոլմսի հետ «Էքստազի» ֆիլմում մարմնավորեց երկրորդական դեր[7]։ 2000-2003 թվականներին ՄակՔարթին խաղաց փոոքրիկ դերեր այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Երեխա»-ն, «Չարլիի հրեշտակները», «Սպիտակ Օլեանդր»-ը և «Դեվիդ Գեյլայի կյանքը» ֆիլմերը։ 2002 թվականին դերասանուհին նկարահանվեց մի քանի անկախ ֆիլմերում, ինչպես օրինակ՝ «Սև հումոր», «Դդմիկ» և «Երրորդն ավելորդ է»[7]։ Առաջին ֆիլմում նա մարմնավորել է երիտասարդ կնոջ դեր, ով տառապում է հաշմանդամի հանդեպ ունեցած անպատասխան սիրուց, ով այդ ժամանակ սիրում է գլխավոր հերոսուհուն, ում դերը մարմնավրում է Քրիստինա Ռիչին, իսկ հերոսի գործընկերոջ դերը մարմնավորում է Բեն Աֆֆելկան, ով ուղեկցում է հերոսուհուն Լյուկ Ուիլսոնի և Դենիս Ռիչարդի հետ հանդիպումներիref name="Yahoo"/>։ Բացի այդ ՄակՔարթին 2001 թվականին հայտնվել է «Կորցրված աշխարհ» հեռուստասերիալում և Curb Your Enthusiasm-ում 2004 թվականին[8]։
Սկզբնական հաջողությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին «Գլիմորի աղջիկները» ֆիլմում ՄակՔարթին ստացավ իր առաջին մեծ դերը՝ Սյուկի Սենտ-Ջեյմսը, որպես հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու լավագույն ընկերուհի և շեֆ-խոհարար[9]։ Դերասանուհին ստացավ թեթևամիտ Սյուկիի դերը և մարմնավորեց նրա կերպարը մինչ սերիալի ավարտը՝ 6 եթերաշրջան[8]։ 2007 թվականին ՄակՔարթին Ռայան Ռեյնոլդսոմի հետ նկարահանվեց «Ինները» հոգեբանական դրամայում։ Ֆիլմը քննադատների կողմից արժանացավ լավ գնահատանքի[10], և առաջին անգամ ցուցադրվեց «Սանդենս» կինոփառատոնի ընթացքում, ապա պաշտոնապես հրապարակվեց ԱՄՆ-ում[11]։ Հենց այդ տարում նա «Ո՞վ է Սամանտան» կինոկատակերգությունում ստացավ գլխավոր հերոսուհի Սամանտայի լավագույն ընկերուհու՝ Դենի դերը։ Ֆիլմը պատմում է 30- ամյա Սամանտայի մասին, ով ավտովթարից հետո կորցնում է հիշողությունը։ ՄակՔարթին մարմնավորեց Դենի՝ դպրոցական ընկերուհու դերը, ում հետ վաղուց չէր հանդիպել։ Նա հասկացավ, որ այդ ամբողջ ընթացքում իրենք ընկերություն են արել շահախնդրորեն[12]։ Սերիալը թողարկվեց ABC հեռուստաընկերությունով։ 2009 թվականի մայիսին ցուցանիշների նվազման պատճառով ABC-ին դադարեցրեց սերիալի ցուցադրությունը[13]։ 2008 թվականին Մելիսան նկարահանվեց երկու ֆիլմում․ «Just Add Water» և «Գեղեցիկ տգեղները»։ Նա բացի այդ 2009 թվականին հրավիրված էր «Rita Rocks» հեռուստասերիալի նկարահանումներին և 2010 թվականին «Անձնական փորձառություն»-ում։
2010 թվականին ՄակՔարթին հայտնվեց երկու հոլիվուդյան ֆիլմում․ «Պլան Բ»- ն Ջենիֆեր Լոպեսի հետ և «Կյանքն ինչպես որ է»՝ Կետրին Հեյլգի հետ[14]։ Այդ տարում CBS հեռուստաալիքի «Մայք և Մոլի» սիտքոմում նա ստացավ իր առաջին գլխավոր դերը, որը պատմում էր միջին տարիքի երեխաների ուսուցչուհու մասին, ով ապրում էր իր 60-ամյա մոր (Կյորց Սվուսի) և մտավոր հետամնաց քրոջ հետ։ Տարբեր տեսակի հանդիպումներից հետո նա հանդիպել է սպա Մայքի հետ։ Առաջին սերիան արժանացել է քննադատների լավ արձագանքին[15] և ունեցավ բավականին մեծ վարկանիշ հեռուստատեսության ասպարեզում[16]։ Առաջին եթերաշրջանի վարկանիշը մնաց հաստատուն[17] և 2011 թվականի մայիսին հեռուստաալիքը թողարկեց սիտքոմի երկրորդ եթերաշրջանը[18]։ Քննադատները, ովքեր հերոսուհուն համեմատել էին 90-ականներին նկարահանված «Ռոզաննա» ֆիլմի հերոսուհու հետ, ողջունեցին դերասանուհու դերակատարումը սիտքոմում[19]։ Քննադատների մեծ մասը եկավ այն համոզման, որ սերիալն այնքան էլ օրիգինալ չէ, իսկ կատակները միջին մակարդակի են[20][21][22]։
2011 թվականին Մելիսան «Լավագույն կnոջ դերը կոմիկական հեռուստասերիալում» կատեգորիայում ստացավ «Էմմի» մրցանակը»[23][24]։ Երբ դերասանուհին բեմում կանգնած ստանում էր մրցանակը, արցունքն աչքերին ասաց․ «Ես Իլինոյս նահանգի Պլեյնֆիլդ ավանից եմ և կանգնած եմ այստեղ։ Սա այնքան զարմանալի է։ Ես գնում եմ աշխատանքի, աշխատում եմ վաղ առավոտից․․․, որովհետև չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու գործընկերներիս»[24]։
Առաջընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին ՄակՔարթին նկարահանվեց Փոլ Ֆլեյգի «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմում, մարմնավորելով գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը Ռուսաստանում վերանվանվեց «Աղջիկների զվարճանքը Վեգասում»։ Քննադատները շատ լավ արձագանքեցին ֆիլմին[25][26]։ Բացի այդ ֆիլմի շահույթը հասավ 300 միլիոն ԱՄՆ դոլարի[27][28]։ Ֆիլմում նկարահանվել են Քրիստին Ուիգը, Ռոուզ Բիրնը, Մայա Ռուդոլֆը, Վենդի Մակլենդոն Կովին, Էլլի Կեմպերը և դերասան Բեն Ֆալկոնեն։ ՄակՔարթին ֆիլմում նկարահանվելու համար արժանացավ քննադատների գովասանքին[29][30][31]։ Օրինակ քննադատ Դեվիդ Դենբին ֆիլմի վերաբերյալ իր “The New Yorker” աշխատանքում ասաց, որ ՄակՔարթին ամենազվարճալին էր, որ կար ֆիլմում[32]։ Christian Science Monitor-ի թղթակիցը ևս մեծ ուրաշությամբ նշեց դերասանուհու վառ դերակատարումը ֆիլմում[33], իսկ դրանից հետո New York Post - ից Լու Լյմենիկը ֆիլմի մասին բացասաբար արտահայտվեց, նշելով, որ այն զվարճալի[34]։ ՄակՔարթին իր դերակատարման համար արժանացավ բազմաթիվ մրցանակների։ Նա «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կատեգորիայում արժանացավ «Բոստոնի քննադատներ» (ինչպես նաև Լաս Վեգասի, Նյու Յորքի և Վաշինգտոնի) մրցանակին։ Դերասանուհին «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» կատեգորիայում արժանացավ «Օսկար» մրցանակին[35], «Գիլդիայի լավագույն երկրորդ պլանի դերակատարուհի» և «BAFTA լավագույն երկրորդ պլանի դերակատարուհի» մրցանակներին[36][37]։ 2011 թվականի աշնանը Saturday Night Live կոմիկական շոուում ՄակՔարթին հանդես եկավ որպես հաղորդավարուհի և դերասանուհի[38][39][40]։ Melissa McCarthy/Lady Antebellum էպիզոդը թողարկվեց 2011 թվականի հոկտեմբերի 1- ին։
Հետագա կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին ՄակՔարթին «Էմմի» մրցանակաբաշխությունում առաջադրվեց միանգամից երկու անվանակարգում։ Առաջինը՝ «լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում»՝ «Մայք և Մոլի» սիտքոմում մարմնավորած դերի համար, իսկ երկրորդը «Շաբաթ երեկոյան՝ ուղիղ եթերում» շոուում իր մասնակցության համար»[41]։
2011 թվականի ամռանը Մելիսան նկարահանվեց «This Is 40» ֆիլմում, որը 2007 թվականին նկարահանված «Knocked Up» ֆիլմի շարունակությունն էր[42]։ Ֆիլմը թողարկվեց 2012 թվականի երկրորդ կեսին[43]։ Բացի այդ ՄակՔարթին հանդես եկավ պրոդյուսերի և CBS հեռուստաընկերության համար կատակերգական սերիալ ստեղծողի կարգավիճակով, ինչպես նաև մարմնավորեց 100-ամյա կնոջ, ով փոքր տարիքից պայքարում էր ճգնաժամի դեմ[44]։ 2011 թվականի մայիսին նա Paramount Pictures ստուդիային վաճառեց Tammy ֆիլմի սցենարը[45]։ Հայտարարվեց, որ դերասանուհին պետք է մարմնավորի նույն ֆիլմի գլխավոր դերը։ Ֆիլմը նկարահանվեց New Line Cinema- ով։ ՄակՔարթին համարվում է ֆիլմի և՛ սցենարիստը, և՛ պրոդյուսերը, և՛ գլխավոր դերակատարուհին[46]։ Ֆիլմը թողարկվեց 2014 թվականի ամռանը և հավաքեց ավելի քանի 100 միլիոն դիտում[47]։
ՄակՔարթին մարմնավորեց «Բռնի՛ր գիրուկին, եթե կարող ես» ֆիլմի գլխավոր դերը։ Ֆիլմը նկարահանվեց Universal Pictures- ի կողմից, 35 միլիոն ԱՄՆ դոլլար բյուջեյով[48]։ Նկարահանումներն սկսվել էին 2012 թվականի գարնանից[46], իսկ ֆիլմը թողարկվեց 2013 թվականի փետրվարին։ Ցավոք, ֆիլմն արժանացավ քննադատների բազմաթիվ բացասական կարծիքների[48],նրանցից շատերը մատնանշեցին դերասանուհուն և ասացին, որ ֆիլմի միակ վառ կետը նա է[49][50][51][52]։ Այն առաջ քաշեց սկանդալային քննադատություններ։ The New York Observer ամսագիրն իր հոդվածում ՄակՔարթիին տվեց «գետաձի» և «տրակտոր- հսկա» անունները[52][53]։ Այդ խոսքերը վիրավորեցին ոչ միայն դերասանուհուն, այլ նաև բոլոր գեր դերասաններին, ովքեր ասացին «Մենք կարող ենք մարմնավորել տգեղ տղամարդու, եթե նա զվարճալի է, բայց կինը պետք է լինի հիասքանչ և տաղանդավոր, որպեսզի մարմնավորի գլխավոր դերը»[52]։ Այդ հայտարարությունից հետո վիրավորանքը միանգամից քննադատությունների արժանացավ The Huffington Post և TV Guide ընկերությունների կողմից[52][53]։ 2012 թվականի ամռանը ՄակՔարթին Սանդրա Բուլոքի հետ նկարահանվեց Փոլ Ֆեյգի «Կիսաշրջազգեստներով ոստիկանները» ֆիլմում[54][55]։ Ֆիլմը թողարկվեց 2013 թվականի հունիսին։ Շահույթը կազմեց 230 միլիոն ԱՄՆ դոլար[56]։
2013 թվականի փետրվարի սկզբին հայտարարվեց, որ Մելիսա ՄակՔարթին իր ամուսնու օգնությամբ հիմնադրել է On the Day ընկերությունը և անմիջապես 3 ֆիլմ վաճառել Universal և Fox կինոընկերություններին։ Ֆիլմերի պրոդյուսերը դերասանուհին է, իսկ դրանցից մեկում մարմնավորում է գլխավոր դերը[57]։ «Թեմմի» կինոկատակերգությունը նրա ընկերության առաջին ծրագիրն էր, որի բյուջեն կազմում էր ընդամենը 20 միլիոն դոլլար[58]։ 2014 թվականին ՄակՔարթին «Սուրբ Վինսենթ» կատակերգական դրամայում մարմնավորեց գլխավեր դերը[59]։ Ֆիլմն արժանացավ քննադատների գովասանքին[60]։
Մելիսան նկարահանվել է նաև «Լրտես» կինոկատակերգությունում[61]։
Դերասանուհին գրել է նաև սցենարներ և որպես պրոդյուսեր հանդես եկել «Միշել Դարնել» ֆիլմում, որը կհրապարակվի 2016 թվականի ապրիլին։ Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով հայտնվում է բանտում, սակայն բանտարկության վերջին շրջանում ստանում է երկրորդ հնարավորություն[62]։
2015 թվականի հունվարին հայտարարվեց, որ նա «Ուրվականների որսորդները» ֆիլմում, որտեղ նկարահանվելու են նաև Քրիստին Ուիգը, Լեսլի Ջոնսը և Քեյթ Մաքքիննոնը, կմարմնավորի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը կհրապարակվի 2016 թվականի հուլիսին[63][64]։ ՄակՔարթին Դին-Դին արկածային հեքիաթներում մարմնավորում է փերու դերը[65][66]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հոկտեմբերի 8ին դերասանուհին ամուսնացել է իր ընկերոջ՝ Բեն Ֆելկուոնի հետ, ով The Groundlings կատակերգական խմբի դերասանն է[67][68]։ 2007 թվականի մայիսի 5ին ծնվեց նրանց աղջիկ Վիվիանը։ Հղիության ընթացքում ՄակՔարթին նկարահանվում էր «Գիլմորի աղջիկները» հեռուստասերիալի վերջին սերիաներում, որտեղ իր մարմնավորած կերպարը հղի էր։ Այսպիսով, հղիությունը վատ չանդրադարձավ դերասանուհու կարիերայի վրա[69]։
2010 թվականի մարտին ամուսիններն ունեցան երկրորդ աղջիկը[70], ով նկարահանվեց «Պլան Բ» ֆիլմում։
Ներկայում դերասանուհին իր ամուսնու և երեխաների հետ ապրում է Լոս Անջելեսում[71]։
«Էմմի» մրցանակին արժանանալուց հետո դերասանուհին Մեծ Բրիտանիայի թագուհու հրամանով հայտնվեց Entertainment Weekly ամսագրի շապիկին՝ «Կոմեդիայի նոր թագուհի» վերնագրով[72]։ Ոչ ստանդարտ արտաքինով դերասանուհու հայտնվելը հանրահայտ ամսագրի շապիկին, արժանացավ ԶԼՄ-ների մեծ լուսաբանմանը[73][74][75][76][77]։
Marie Claire նորաձևության ամսագրի բլոգերը մի շարք քննադատություններ հնչեցրեց ՄակՔարթիի կազմվածքի վերաբերյալ, որից հետո Celebitchy կայքի սյունակագիրը նրան անվանեց խենթ[78]։
2011 թվականին Մելիսան հանդես եկավ գեր կանանց հագուստի ձևավորող[79][80]։ Ինչպես ինքն է ասում, նրան չի անհանստացնում իր գիրությունը, սակայն վերջին տարիներին սկսել է հետևել նաև իր արտաքին տեսքին։ TV Guide- ին տված հարցազրույցում դերասանուհին ասաց. «Ես երկրորդ երեխայի ծնվելուց առաջ ավելի նիհար էի, իսկ հիմա աշխատում եմ առավելագույնս հետևել իմ կազմվածքին»[81]։ Բացի այդ նշում է, որ «դուրս կգա կաշվից»՝ նիհարելու համար[81]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sparks K. Encyclopædia Britannica
- ↑ Emily Rome (18 июля 2012). «Sofia Vergara is highest-paid TV actress, followed by Kardashians and Desperate Housewives». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Andrea Reiher (2013 թ․ հունիսի 26). «Oprah Winfrey, Justin Bieber top Forbes' 100 Most Powerful Celebrity list». Forbes. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database. «Biography for Melissa McCarthy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 WIHLBORG, ULRICA (21 марта 2011). «Melissa Mccarthy: Her Moment to Shine». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին. «The Mike & Molly Star-Who Was Once Told She'd Never Work in Hollywood-Opens Up About Her Weight, Success and How Motherhood Changed Her»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Cohn, Paulette (22 марта 2011). «'Mike and Molly's' Melissa McCarthy Finds Super-Sized Success». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Yahoo!. «Melissa McCarthy Biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ 8,0 8,1 Internet Movie Database. «Filmography by TV series for Melissa McCarthy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ TV Guide. «Melissa McCarthy: Biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Rotten Tomatoes. «The Nines (2007)». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Box Office Mojo. «The Nines Domestic Total Gross: $63,165». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ The Futon Critic. «SAMANTHA WHO? (ABC)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Schneider, Michael (18 мая 2009). «ABC cancels 'Samantha Who'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Emmy Awards.com. «Melissa McCarthy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Metacritic. «Mike and Molly: Season 1». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «Metascore 63 out of 100 Generally favorable reviews based on 23 Critics»
- ↑ Seidman, Robert (28 сентября 2010). «TV Ratings Broadcast Top 25: 'Sunday Night Football', 'Glee,' 'Grey's Anatomy,' 'Dancing with the Stars' Top Premiere Week». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Gorman, Bill (1 июня 2011). «2010-11 Season Broadcast Primetime Show Viewership Averages». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Rice, Lynette (29 июня 2011). «CBS announces fall premiere dates». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ BELLAFANTE, GINIA (19 сентября 2010). «TELEVISION REVIEW | 'MIKE & MOLLY' Mike and Molly». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «A Sitcom With More Than Empty Calories»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Goodman, Tim (17 сентября 2010). «TV reviews: 'Hawaii Five-O,' 'Mike & Molly'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Roush, Matt (20 сентября 2010). «The New Season in Review: Monday Madness». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ PONIEWOZIK, JAMES (20 сентября 2010). «TV to Skip Tonight: The Event, Mike & Molly». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ www.emmys.com. «Outstanding lead actress in a comedy series 2011». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 24,0 24,1 SCHWARTZ, ALISON (18 сентября 2011). «Melissa McCarthy Wins Emmy's First 'Best Pageant Ever». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Rotten Tomatoes. «Bridesmaids (2011)». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Metacritic. «Bridesmaids by Universal Pictures Release Date: May 13, 2011». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «75 out of 100 Generally favorable reviews based on 39 Critics»
- ↑ Box Office Mojo. «Bridesmaids». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «Total Lifetime Grosses Domestic: $169,106,725 - 58.6% + Foreign: $119,276,798, 41.4% = Worldwide: $288,383,523»
- ↑ Women in Film.com. «CRYSTAL + LUCY AWARDS 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Sharkey, Betsy (13 мая 2011). «Movie review: 'Bridesmaids'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «This clever romp to the altar is made to order for maid of honor Kristen Wiig and her raunchy gal pals.»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ DARGIS, MANOHLA (12 мая 2011). «MOVIE REVIEW Bridesmaids (2011)». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Los Angeles Times (20 сентября 2011). «Emmys: Did 'Bridesmaids' help Melissa McCarthy pull off an upset?». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «"'Bridemaids' – that's how she did it," huffed a top Emmys honcho backstage Sunday night as we tried to figure out how Melissa McCarthy pulled off that surprise victory for best comedy actress.»
- ↑ Denby, David (23 мая 2011). «THE FILM FILE Bridesmaids (director: Paul Feig; 2011) by David Denby». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Rainer, Peter (13 мая 2011). «Kristen Wiig stars in 'Bridesmaids': movie review». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Lumenick, Lou (13 мая 2011). «Kristen Wiig and pals take a walk down the vile in crude gross-out comedy that tries too hard to be a female 'Hangover'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ The Associated Press (24 января 2011). «Oscar nominations announced for supporting actress». Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Сноски разделе Награды и номинации
- ↑ name="Awards"
- ↑ BOONE, JOHN (3 августа 2011). «Alec Baldwin and Melissa McCarthy Sign On for SNL». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «Saturday Night Live's 37th season is already shaping up to be a riot!»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Harp, Justin (3 Августа 2011). «Alec Baldwin, Melissa McCarthy to host 'Saturday Night Live'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ ANDREEVA, NELLIE (2 октября 2011). «Melissa McCarthy Delivers Strong Ratings For 'Saturday Night Live'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «Melissa McCarthy's hot streak continues as the new "It" girl helped Saturday Night Live beat the second-week slump.»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Lynette Rice (19 июля 2012). «Emmys 2012: And the nominees are...». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Uddin, Zakia (8 июля 2011). «Melissa McCarthy to star in 'Knocked Up' sequel». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ FLEMING, MIKE (16 мая 2011). «Snow White Battle Intensifies As Universal Moves Its Pic One Month Before Relativity Rival». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ ANDREEVA, NELLIE (19 Сентября 2011). «Next For Emmy Winner Melissa McCarthy: Co-Creating Comedy Series For CBS». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ FLEMING, MIKE (13 мая 2011). «'Bridesmaids' Actress Pair Sell Comedy Pitch To Paramount». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ 46,0 46,1 FLEMING, MIKE (3 ноября 2011). «'The Help' Helmer Tate Taylor In Talks To Direct Melissa McCarthy In 'Tammy'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «There is a mad dash to get the next screen slot of Emmy-winning Mike & Molly and Bridesmaids star Melissa McCarthy.»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ «Tammy (2014)». Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 48,0 48,1 Grady Smith (7 февраля 2013). «Box office preview: 'Identity Thief' will steal No. 1 spot from 'Side Effects'». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Betsy Sharkey (7 февраля 2013). «A Woman Who Unleashes Her Inner Medusa on an Everyman». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Todd McCarthy (6 февраля 2013). «Identity Thief: Film Review». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Peter Debruge (6 февраля 2013). «Identity Thief». Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 52,0 52,1 52,2 52,3 Sadie Gennis (8 февраля 2013). «Critic Calls Melissa McCarthy "Tractor-Sized" and "Hippo" in Identity Thief Review». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 53,0 53,1 Cavan Sieczkowski (8 февраля 2013). «Melissa McCarthy 'Identity Thief' Review: Actress Called 'Hippo,' 'Tractor-Sized' In Scathing Article». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Borys Kit (19 мая 2012). «Sandra Bullock, Melissa McCarthy to Star in Cop Comedy for 'Bridesmaids' Director». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին. «Sandra Bullock and Melissa McCarthy are teaming for a buddy cop comedy about the strained working relationship between an uptight FBI agent and an unconventional Boston cop.»
- ↑ Christopher Rosen (19 мая 2012). «Sandra Bullock, Melissa McCarthy Team For Cop Comedy». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին. «Sandra Bullock and Melissa McCarthy: your distaff version of Murtaugh and Riggs.»
- ↑ «The Heat (2013) - Box Office Mojo». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Borys Kit (6 февраля 2013). «Melissa McCarthy Sets Up 3 New Movies (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Ben Fritz (2014 թ․ հունիսի 26). «Melissa McCarthy Is Hollywood's Unlikely Leading Lady». WSJ. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Melissa McCarthy May Join The Congregation Of 'St. Vincent De Van Nuys' With Bill Murray | The Playlist». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «St. Vincent». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Ford, Rebecca (2013 թ․ հուլիսի 25). «Melissa McCarthy in Talks to Join Paul Feig's 'Susan Cooper'». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Melissa McCarthy's 'Michelle Darnell' Gets Spring 2016 Release». Deadline.com. 5 января 2015. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Borys Kit (27 января 2015). «New All-Female 'Ghostbusters' Cast Chosen». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Ariana Bacle (27 января 2015). «Kristen Wiig, Melissa McCarthy lead Paul Feig's 'Ghostbusters' reboot». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Mike Fleming Jr. «Melissa McCarthy Starring as Tinker Bell In Movie Directed by Shawn Levy - Deadline». Deadline. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Melissa McCarthy Tinker Bell Movie: McCarthy to Star in Film for Fox - Variety». Variety. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Arieanna (2005 թ․ հոկտեմբերի 22). «Melissa McCarthy gets married!!». Gilmore News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «BEN FALCONE». 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Celebrity Babies (14 мая 2007). «A daughter for Gilmore Girls' Melissa McCarthy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին. «Gilmore Girls' Melissa McCarthy, 37, who plays Lorelai's best friend Sookie St. James, and husband Ben Falcone (Joey) welcomed a daughter on Saturday, May 5th»
- ↑ Celebrity Babies (15 августа 2010). «Melissa McCarthy: I'm Not a Great Pregnant Woman». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ CBS. «Mike & Molly Cast - Melissa McCarthy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Entertainment Weekly (27 Октября 2011). «This Week's Cover: Melissa McCarthy rules our 2011 Comedy Issue». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ People (28 октября 2011). «Melissa McCarthy Shares Her Entertainment Weekly Cover with a Corgi». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Socialitelife (28 октября 2011). «Melissa McCarthy Is Entertainment Weekly's Funny Cover Girl». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ SILVERSTEIN, MELISSA (28 Октября 2011). «Melissa McCarthy Covers EW Comedy Issue». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Glazer, Eliot (27 Октября 2011). «See Melissa McCarthy on the Cover of Entertainment Weekly». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ www.zimgossip.com. «This Week's Cover: Melissa McCarthy rules our 2011 Comedy Issue». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Celebitchy (30 октября 2011). «Melissa McCarthy covers EW: "I'm more confident than I've ever felt in my life"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Douglas, Joanna (30 сентября 2011). «"Bridesmaids" star Melissa McCarthy designing plus-size clothing line». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ McGinnis, Sara (30 сентября 2011). «Melissa McCarthy starts her own clothing line». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ 81,0 81,1 Eng, Joyce (29 ноября 2011). «Melissa McCarthy: My Weight's a Work in Progress». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «Melissa McCarthy says her weight is a work in progress, but she's not worried about it.»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսա ՄակՔարթի» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Օսկարակիրներ