Սիլիկոնային հովիտ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլիկոնային հովիտ
Ժանրամերիկյան սիթքոմ և կատակերգական հեռուստասերիալ
ԹեմաՍիլիկոն Վալի
ՍտեղծողՄայք Ջադջ, John Altschuler? և Dave Krinsky?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[2]
Գլխավոր
դերերում
Թոմաս Միդլդիչ, Թի Ջեյ Միլեր, Ջոշ Բրեներ, Մարտին Սթար, Կումեիլ Նանջիանի, Քրիստոֆեր Էվան Ուելշ, Ամանդա Քրյու, Զաք Վուդս, Մեթ Ռոս, Սյուզան Քրայեր, Ջիմմի Օույան, Սթիվեն Տոբոլովսկի, Քրիս Դիամանտոպուլոս և Անժելա Տրիմբուր
ՊրոդյուսերՄայք Ջադջ
ՍցենարիստՄայք Ջադջ
ԵրաժշտությունՋեֆ Քարդոնի
Պատմվածքի վայրՍիլիկոն Վալի
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ53
Էկրաններին էապրիլի 6, 2014[1]-ից դեկտեմբերի 8, 2019[3]
ՀեռուստաալիքHBO
ԸնկերությունHBO
ԴիստրիբյուտորWarner Bros. Television Distribution, Hulu և Max
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Սիլիկոնային հովիտ(անգլ.՝ Silicon Valley), ամերիկյան կատագերկագան հեռուստասերիալ, ստեղծված Դէյվ Քրինսկի, Ջոն Ալտշուլերի և Մայք Ջաջեմի կողմից և պատմում է սիլիկոնային հովտում բիզնեսի մասին[4][5]։ Հեռուստասերիալի պրեմերիան կայացել է 2014 թվականի ապրիլի 6-ին HBO հեռուստալիքով[6]։ Առաջին եթերաշրջանը բաղկացած էր 8 էպիզոդից[5]։ 2014 թվականի ապրիլի 21-ին HBO-ն սերիալը երկարացրեց ևս մեկ եթերաշրջանով[7], որի պրեմիերան կայացավ 2015 թվականի ապրիլի 12-ին։ 2016 թվականի ապրիլի 24-ին դուրս եկավ երրորդ եթերաշրջանը, այն դեպքում երբ արդեն 2016 թվականի ապրիլի 22-ին ցուցադրվել էր չորրորդ եթերաշրջանը[8], որի ցուցադրությունը սկսեց 2017 թվականի ապրիլի 23-ին։ 2018 թվականի ապրիլի 12-ին հայտարվեց, որ սերիալը կշարունակվի մինչև 6-րդ եթերաշրջան[9]։ Սակայն 2018 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ վեցերորդ եթերաշրջանի նկարրահանումները դադարեցվում են, և կսկսվի 2019 թվականի ամռանը, 2020 թվականին ցուցադրելու ծրագրով[10]։ Վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան կայացավ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, իսկ սերիալը ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 8-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարօրինակ ձեռնարկատեր Էրլիխ Բախմանը որոշ ժամանակ գումար էր վաստակում ավիատոմսերի փնտրման ծրագրի «Aviato» միջոցով։ Նա իր տանը բացում է ստարթափերի համար բիզնես ինկուբատոր, և հավաքու է ՏՏ մասնագետների, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ։ Այսպես իր տանն են հավաքվում Ռիչարդ Հենդրիքսը, պակիստանից Դինեշը, կանադացի Գիլֆոյլը և Նելսոն Բիգետտին։

Ռիչարդը լինելով Hooli ընկերության աշխատող, միաժամանակ նա մշակել և սկսել էր զարգացնել Pied Piper մեդիանվագարկիչը[11]։ Ծրագիրը, որ սկզբնական շրջանում նախատեսված էր օգնելու գտնել հեղինակային իրավունքների խախտումները։ Սակայն պարզ է դառնում, որ նրա հիմքում ընկած է հեղափոխական տվյալների սեղման ալգորիթմը, որը Ռիչարդը հետագայում անվանեց «Middle-Out», որ համարվում էր հայտնի ալգորիթմների սեղմում։ Ռիչարդը դուրս է գալիս Hooli-ից և ընդունում է Raviga վենչուրային ընկերության հրավերը, որը պատրաստ էր ֆինանսավորել նախագիծը։ Ապագա ընկերության գրասենյակը դառնում է Էրլիխի տունը, ով առաջարկում է կազմակերպել ստենդափը «Մկնորս» անունով։

Բախմանի ընկերները կազմում են նախագծի կորիզը և սկսում մշակել այն առևտրային մակարդակի։ TechCrunch ֆորումում ներկայացնում են ալգորիթմը, որը թուլյ է տալիս արդյունավետությունը վիդեոի սեղմումը առանց որակի կորստի և դա հետաքրքրություն է առաջացնում ներդրողների շրջանում։ Ալգորիթմին յուրահատուկ ուշադրություն է դարձնում Hooli ընկերությունը և միլլիարդեր Ռասս Հաննեմանը։ Էրլիխը և Ռիչարդը հրաժարվում են վաճառել գաղափարը Hooli-ին և որոշում են ստեղծել իրենց սեփական հարթակը և վաճառել ամպային տվյլաների պահոց։ Ընկերությունը աստիճանաբար զարգանում է, վարձում է աշխատողներ և դիմակայում է նորաստեղծ նախագծի աճի բոլոր խնդիրներին։ Hooli-ի նախկին աշխատակից Ռիչարդը ժամանակ չկորցնելով որոշում է ջանդել կոդը և հասկանալու համար թե ինչպես է այն աշխատում։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիլիկոնյան հովտի» առաջին էպիզոդը ցուցադրվել է 2013 թվականի մարտի 13-ին Կալիֆորնիայում։ 2013 թվականի մայիսի 16-ին HBO հեռուստաալիքը պատվիրեց սերիալի արտադրությունը[12]։ 2014 թվականի ապրիլի 21-ին հեռուստաալիքը երկարացրեց սերիալ մինչև երկրորդ եթերաշրջան[13]։

Քրիստոֆեր Էվան Ուէլշը, ով խաղում էր միլլիարդեր՝ Պիտեր Գրեգորի դերը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերին հասցնելով նկարվել միայն առաջին 5 էպիզոդներում[14]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմաս Միդդլիդտչ - Ռիչարդ Հենդրիքս
  • Թ․ Ջ․ Միլլեր - Էրլիխ Բախման
  • Ջոշ Բրեներ - Նելսոն Բիգետտի
  • Մարտին Սթարր - Բերտրամ Գիլֆոյլ
  • Կումէյլ Նանջիանի - Դինեշ Չուգտա
  • Քրիստոֆեր Էվեն Ուէլշ - Պիտեր Գրեգորի
  • Ամանդա Կրյու - Մոնիկա Հոլլ
  • Զակ Վուդս - Դոնալդ Դանն
  • Մէտտ Ռոսս - Գեվին Բելսոն
  • Սյուզան Կրայներ - Լորի Բրիմ
  • Ջիմմի Օ․Յան - Ջին-Յան
  • Սթիվեն Տոբոլսկի - Ջեկ Բարկեր
  • Քրիսս Դիամանտոպլոս - Ռասս Հաննեման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. Hulu — 2007.
  3. 3,0 3,1 http://dbpedia.org/resource/Silicon_Valley_(TV_series)
  4. «HBO Filming ‘Silicon Valley’ Pilot In Palo Alto»։ CBS San Francisco։ March 12, 2013։ Վերցված է հունվարի 20, 2014 
  5. 5,0 5,1 «HBO's Silicon Valley sitcom: A first impression»։ Contra Costa Times։ San Jose Mercury News։ January 9, 2014։ Վերցված է հունվարի 20, 2014 
  6. Bibel Sara (January 9, 2014)։ «Mike Judge's Silicon Valley to Premiere April 6 on HBO»։ TV by the Numbers (Press release)։ Արխիվացված է օրիգինալից March 5, 2016-ին։ Վերցված է հունվարի 20, 2014 
  7. «'Veep' Renewed for Fourth Season and 'Silicon Valley' Renewed for Second Season by HBO»։ 21.04.2014։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-02-ին։ Վերցված է 2020-02-04 
  8. Hibberd James (April 21, 2016)։ «Game of Thrones officially renewed for seventh season»։ Entertainment Weekly։ Վերցված է April 21, 2016 
  9. ‘Barry’ & ‘Silicon Valley’ Renewed By HBO
  10. Ausiello, Michael (2018-11-14)։ «Silicon Valley: Production on Season 6 Delayed Amid End Date Speculation»։ TVLine.com։ TVLine Media, LLC 
  11. «Крысолов и прочие стартапы из сериала "Кремниевая долина" — Кино и литература: интересные идеи и персонажи»։ fandea.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին։ Վերցված է 2016-10-09 
  12. Jesse David Fox (May 16, 2013)։ «HBO Gives Mike Judge’s Silicon Valley Sitcom a Series Order»։ Vulture։ New York Media LLC։ Վերցված է հունվարի 20, 2014 
  13. Kondolojy Amanda (April 21, 2014)։ «'Veep' Renewed for Fourth Season and 'Silicon Valley' Renewed for Second Season by HBO»։ TV By the Numbers։ Արխիվացված է օրիգինալից April 23, 2014-ին։ Վերցված է April 21, 2014 
  14. «Before He Died, Christopher Evan Welch Gave Us The Perfect Embodiment Of Tech-World Hubris»։ Business Insider։ 2014-04-11