Ավենյու 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավենյու 5
Изображение логотипа
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, կատակերգական հեռուստասերիալ և սև հումոր
ՍտեղծողԱրմանդո Իանուչչի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Հյու Լորի, Ջոշ Գադ, Զաք Վուդս, Ռեբեկա Ֆրոնթ, Սյուզի Նակամուրա, Lenora Crichlow?, Nikki Amuka-Bird?, Իթան Ֆիլիպս և Հիմեշ Պաթել
ՊրոդյուսերSteve Clark Hall?
ԵրաժշտությունAdem Ilhan?
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ17
Էկրաններին էհունվարի 19, 2020-ից նոյեմբերի 28, 2022
ՀեռուստաալիքHBO
ԴիստրիբյուտորHBO Max
Պաշտոնական կայքէջ

«Ավենյու 5» (անգլ.՝ Avenue 5), գիտական ֆանտաստիկա ժանրում կատակերգական հեռուստասերիալ, որի հեղինակը Արմանդո Իանուչին է։ Այն լույս է տեսել 2020 թվականի հունվարի 19-ին HBO-ում։ Սերիալի գլխավոր դերերում են Հյու Լորին և Ջոշ Գադը, որոնք կատարում են «Ավնյու 5» միջմոլորոկային կրուիզ տիեզերանավի կապիտանի և սեփականատերի դերերը համապատասխանաբար։ 2020 թվականի փետրվարին HBO-ն երկարաձգել է հեռուստասերիալը մինչև երկրորդ եթերաշրջան[1]։

Նախադրյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավենյու 5»-ը նկարագրվել է որպես «ստեղծված ապագայում՝ մեծ մասամբ տիեզերքում»[2]։ «Ավենյու 5» միջմոլորակային տիեզերանավում համակարգերի զանգվածային անսարքությունն ուղարկում է նավն այլ ուղղությամբ[3]։ Ըստ հաշվարկների՝ նավին երեք տարի է պահանջվելու Երկիր վերադառնալու համար, և նրանք ունեն պաշարներ, որոնք բավարար են միայն բազմաթիվ ուղևորներին կերակրելու համար՝ ենթադրյալ ութշաբաթյա ուղևորության ընթացքում, «Ավենյու 5»-ի անձնակազմը ստիպված է լինելու պայքարել կարգուկանոնի պահպանման և նավի բարեհաջող վերադարձի համար[3]։

Դերասանական կազմ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյու Լորին որպես Ռայան Քլարկ՝ Ավենյու 5-ի կապիտան
  • Ջոշ Գադը որպես Հերման Ջադ՝ Ավենյու 5-ի միլիարդատեր հիմնադիր
  • Զաք Վուդսը որպես Մեթ Սթենսեր՝ Ավենյու 5-ի հաճախորդների հարաբերություններ
  • Ռեբեկա Ֆրոնթը որպես Քարեն Քելի՝ Ավենյու 5-ի ուղևոր
  • Սյուզի Նակամուրան որպես Իրիս Կիմուրա՝ Ավենյու 5-ի համատեղ սեփականատեր
  • Լենորա Քրիչլոուն որպես Բիլի ՄաքԻվոյ՝ Ավենյու 5-ի երկրորդ ինժեներ
  • Նիկի Ամուկա-Բըրդը որպես Ռեյվ Մալքեիր՝ Ավենյու 5-ի թռիչքների վարչության պետ
  • Իթան Ֆիլիփսը որպես Սփայք Մարթին՝ Ավենյու 5-ի նախկին տիեզերանավ, իսկ այժմ ազատամիտ ալկոհոլիկ

Երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիմեշ Պաթելը որպես Ջորդան Հաթվալ՝ ստենդ ափ կատակերգու, ով 8 շաբաթների ընթացքում ապրում է Ավենյու 5-ում
  • Ջեսիքա Սթ․ Քլեյլրը որպես Միա՝ ուղևոր և Դաուգի կին
  • Քայլ Բորնհայմերը որպես Դոուգ՝ ուղևոր և Միայի ամուսին
  • Էնդի Բաքլին որպես Ֆրենք՝ ուղևոր և Քարենի ամուսին
  • Մեթյու Բիարդը որպես Ալան Լյուիս՝ Ռեյվի օգնականը Երկրում
  • Դեյսի Մեյ Քուփերը որպես Սարահ՝ կամուրջի անձնակազմից
  • Ադամ Փալսոնը որպես Մադս՝ կամուրջի անձնակազմից
  • Ջուլի Դրայը որպես Նադիա՝ կամուրջի անձնակազմից
  • Նիլ Քեյսին որպես Սայրուս՝ ինժեներ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 25-ին հայտարարվել է, որ HBO-ն նոր կատակերգական սերիալի պիլոտ է պատվիրել, որը պատրաստվել է Արմանդո Իանուչիի կողմից, ով նաև ընտրվել է, որպես հեղինակ և գործադիր պրոդյուսեր։ Որպես լրացում պիլոտի պատվերին, ցանցը նաև պատվիրել է սցենարներ[2][4]։ 2020 թվականի փետրվարի 13-ին սերիալը երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջան[1]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Հյու Լորին և Սյուզի Նակամուրան ընտրվել են պիլոտային սերիայի առաջնային դերերի համար[5][6]։ 2018 թվականի նոյեմբերի 7-ին հայտարարվել է, որ Ռեբեկա Ֆրոնթը միացել է պիլոտային դրվագի դերասանական կազմին ուրիշ առաջնային դերի համար[7]։ 2019 թվականի փետրվարին Զաք Վուդսը, Ջոշ Գադը, Նիկի Ամուկա-Բըրդը և Լենորա Քրիչլոուն ընտրվել են հիմնական դերերի համար[8][9][10][11]։ Հիմեշ Պաթելն միացել է հունիսին[12]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլոտային սերիայի նկարահանումները տեղի են ունեցել Անգլիայի Լոնդոն քաղաքում 2018 թվականին[2]։ Warner Bros. Studios, Leavesden-ում նկարահանումների ժամանակ, հրդեհը վնաս է հասցրել շոուի դրվագներից մեկի նկարահանումներին[13]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի պրեմիերան կայացել է 2020 թվականի հունվարի 19-ին[14]։ Նոր Զելանդիայում հեռուստասերիալի դիստրիբյուտորը Sky հեռոսւտատեսային պրովայդերի SOHO2 ալիքն էր և Neon սթրիմինգային ծառայությունը[15]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ում սերիալի առաջին եթերաշրջանն արժանացել է 65% վարկանիշին, որը հիմնվել է 46 հրատարակությունների վրա, կազմելով միջին 6.31/10 գնահատականը[16]։ Metacritic-ում այն ստացել է 100-ից 64 միավոր՝ հիմնված 27 քննադատների ակնարկների վրա, ինչը նշանակում է «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ»[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Petski, Denise (2020 թ․ փետրվարի 13). «'Avenue 5' Renewed For Season 2 By HBO». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 Andreeva, Nellie (2017 թ․ սեպտեմբերի 25). «'Veep' Creator Armando Iannucci Gets HBO Pilot Order For Space Comedy». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  3. 3,0 3,1 Kleinman, Jake. «'Avenue 5' review: Iannucci's sci-fi sitcom is the funniest thing on HBO». Inverse (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  4. Andreeva, Nellie; Petski, Denise (2019 թ․ ապրիլի 22). «Armando Iannucci's 'Avenue 5' Space Comedy Gets Series Order At HBO». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  5. Andreeva, Nellie; Petski, Denise (2018 թ․ օգոստոսի 22). «Hugh Laurie To Star In Armando Iannucci's HBO Comedy Pilot 'Avenue 5'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  6. Petski, Denise (2018 թ․ օգոստոսի 24). «Suzy Nakamura Joins Hugh Laurie In Armando Iannucci's HBO Comedy Pilot 'Avenue 5'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  7. Andreeva, Nellie (2018 թ․ նոյեմբերի 7). «'Avenue 5': Rebecca Front To Star In Armando Iannucci's HBO Comedy Pilot». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. Ausiello, Michael (2019 թ․ փետրվարի 20). «Silicon Valley's Zach Woods Joins Veep Creator Armando Iannucci's Sci-Fi Comedy Pilot Avenue 5 at HBO». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  9. Andreeva, Nellie; Petski, Denise (2019 թ․ փետրվարի 21). «'Avenue 5': Josh Gad To Star In Armando Iannucci's HBO Comedy Pilot». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  10. Petski, Denise (2019 թ․ փետրվարի 25). «'Avenue 5': Niki Amuka-Bird To Star In Armando Iannucci's HBO Comedy Pilot». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  11. Hipes, Patrick (2019 թ․ փետրվարի 26). «Lenora Crichlow Joins Cast Of HBO's 'Avenue 5' Pilot From Armando Iannucci». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  12. Petski, Denise (2019 թ․ հունիսի 18). «'Avenue 5': Himesh Patel Joins Armando Iannucci's HBO Space Comedy Series». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. Wiseman, Andreas (2019 թ․ հուլիսի 11). «HBO's 'Avenue 5' Set Damaged In Fire At Warner Bros' Leavesden Studios In UK – Update». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  14. Schwartz, Ryan (2019 թ․ դեկտեմբերի 8). «Avenue 5: Hugh Laurie Space Comedy Gets January Premiere Date at HBO». TVLine. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  15. Brooks, Sam (2020 թ․ հունվարի 23). «Space satire Avenue 5 is brilliant, even as it meanders off course». The Spinoff. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  16. «Avenue 5: Season 1 (2020)». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  17. «Avenue 5: Season 1». Metacritic. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]