Զարուհի Գալեմքյարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալեմքյարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Զարուհի Գալեմքյարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1871 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1971 |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | հայերեն |
Զարուհի Գալեմքյարյան Վիքիդարանում |
Զարուհի Աշոտի Գալեմքյարյան (Եվտերպե, հուլիսի 20, 1871, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1971, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարուհի Գալեմքյարյանը ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Արամյան վարժարանում։ 17 տարեկան հասակից սկսել է ոտանավորներ գրել, որոնք լույս են տեսել «Ծաղիկ» պարբերականում, Եվտերպե ծածկանունով։ 1893 թ. հրատարակել է «Զարթոնք» ժողովածուն, հաջորդ տարի լույս է ընծայել երկրորդ ժողովածուն՝ «Մրմունջը»։ Ամուսնությունից հետո, դեն գցելով Եվտերպե ծածկանունը, Գ. Զարուհի ստորագրությամբ արձակ բանաստեղծություններ, մանր պատմվածքներ է տպագրել մամուլում («Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Ծաղիկ», հետագայում՝ «Շանթ», «Ոստան», «Թեոդիկի տարեցույց» և այլն)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնել է ԱՄՆ, բնակություն հաստատել Նյու Յորքում։ Այնուհետև առանձին գրքով լույս են տեսել նրա «Թոռնիկիս գիրքը» և «Կյանքիս ճամփեն» (Անթիլիաս, 1952) ժողովածուները։ 1964 թ. Սփյուռքում և Հայաստանում նշվեց նրա ծննդյան 90-ամյակը։ Այդ առիթով Հայպետհրատը լույս ընծայեց նրա երկերի մի ժողովածու «Հասկաքաղ» վերնագրով (Երևան, 1965)[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 215-216
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- 1971 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արևմտահայ բանաստեղծներ
- Արևմտահայ արձակագիրներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 20-րդ դարի հայ գրողներ
- Հայ գրողներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Ստամբուլում ծնված գրողներ
- ԱՄՆ-ում օսմանյան ներգաղթյալներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 19-րդ դարի հայ բանաստեղծներ
- Հայալեզու գրողներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին