Արամյան-Ունճյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամյան-Ունճյան վարժարան
Տեսակուսումնարան և դպրոց
Հիմնադրված է1874 և 1858
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՔադըքյոյ
ՀասցեLeylek Sokak 5

Արամյան-Ունճյան վարժարան, երկսեռ վարժարան Կոլսի Դատըգյուղ թաղամասում։ 1874 թվականին հիմնվել է Արամյան վարժարանը, որը միացել է 1912 թվականին հիմնված Ունճյան վարժարանին և վերանվանվել (1912) Արամյան-Ունճյան։ Հիմնադիր՝ Ժիրայր Ճանկյոգյան։ Նորոգվել է 1962 թվականին։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ։ Տարբեր տարիների վարժարանում դասավանդել են Մելիքսեդեկ արքեպիսկոպոս Մուրադյանը, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը, Ա. Խորասանճյանը, Ս. Կուրտիկյանը, Հ. Աճառյանը, Հ. Հինդլյանը և ուրիշներ։ Ունի 161 աշակերտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։