Զարդավոր չրխկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարդավոր չրխկան
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Չրխկաններ (Elateridae)
Ցեղ Aeoloides
Տեսակ Զարդավոր չրխկան (A. figuratus)
Միջազգային անվանում
Aeoloides figuratus

Զարդավոր չրխկան (լատին․՝ Aeoloides figuratus), չրխկանների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4,5-5,5 մմ երկարությամբ փոքր բզեզ է։ Մարմինը մուգ դարչնագույն է, վերջույթները՝ բաց գորշավուն, ոչ ցայտուն արտահայտնված սև բծով առաջնամեջքը՝ կարմրագորշագույն, իսկ երկու դեղին գագաթնային և երկու վատ արտահայտված եզրերով հիմնային բծեր ունեցող վերնաթևերը՝ մուգ գորշագույն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Անդրկովկասում, Առաջավոր և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Իրաքում, Արաբական թերակղզում և Հայաստանում՝ Տավուշի (Իջևան և Բերդ քաղաքներ, Աճարկուտ և Բագրատաշեն գյուղեր), Արմավիրի (Փշատավան գյուղի շրջակայք) և Սյունիքի (Մեղրի գետի ափ՝ Մեղրի քաղաքի մոտ) մարզերում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է հոսուն ջրերի լողափերում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Բզեզները հանդիպում են խոնավ ավազում և մանր հղկված գետաքարերում՝ ջրի մոտ[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես խոցելի տեսակ։

Հանդիպում է հազվադեպ, իսկ թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։ Հայտնի են եզակի հավաքներ։

Սպառնացող վտանգ է համարվում մելիորատիվ և հիդրոշինարարական գործունեության հետևանքով ջրային ռեժիմի խախտումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.