Երկաթյա գահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Երկաթյա գահ
The Iron Throne
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Թվականմայիսի 19, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս
ԵրաժշտությունՌամին Ջավադի
Պատմվածքի վայրKing's Landing?
Տևողություն82 րոպե
ՆախորդThe Bells?
Հաջորդչկա

«Երկաթյա գահ» (անգլThe Iron Throne), HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» ֆենտեզի հեռուստասերիալի վերջին սերիան։ Այն ութերորդ եթերաշրջանի վեցերորդ սերիան է ու ամբողջ հեռուստասերիալի՝ 73-րդը։ Սերիայի ռեժիսորներ ու սցենարի հեղինակներ դարձան Դևիդ Բենիոֆֆն ու Դ․ Բ․ Ուայսը։ Սերիայի պրեմիերան կայացավ ԱՄՆ-ում ու Կանադայում՝ 2019 թվականի մայիսի 19-ին։

«Երկաթյա գահ»-ում ցուցադրվում է, թե ինչպես են գործող անձինք հաղթահարում Դեեներիս Թարգարիենի գործողությունների հետևանքները, ինչպես նաև Վեստերոսի կառավարչի թագադրումը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Սնոուն (Քիթ Հարրինգթոն) ու Դավոս Սիվորտը (Լիամ Կաննինգեմ) քայլում են Արքայական Նավահանգստի այրված մնացորդներով, հասկանալով, թե ինչ է արել Դեեներիս Թարգարիենը (Էմիլիա Քլարկ), այն ժամանակ, երբ Տիրիոն Լանիսթերը (Փիթեր Դինքլեյջ) գտնում է Ջեյմեի (Նիկոլայ Քոստեր-Վալդաո) ու Սերսիի (Լենա Հիդի) մարմինները։ Մոխրագույն Որդը (Ջեյքոբ Անդերսոն) մահապատժի է ենթարկում Լանիսթերների զինվորներին, ասելով, որ դա Դեեներիսի հրամանն է։ Դեեներիսը հայտնում է Անթերիներին ու Դոթրակցիներին, որ նա կազատի ոչ միայն Վեստերոսը, այլ ամբողջ աշխարհը։ Տիրիոնը հրապարակայնորեն հրաժարվում է գլխավոր խորհրդականի պաշտոնից, որպես Դեեներիսի կառավարման դեմ բողոքի նշան։ Նրան բանտարկում են դավաճանության համար։ Արյա Սթարկն (Մեյսի Ուիլյամս) ու Տիրիոնը նախազգուշացնում են Ջոնին, որ Դեեներիսը կսպանի և նրան, և Սանսային ու Վեստերոսի ճակատագիրը հիմա միայն նրա ձեռքերում է։

Ջոնը հանդիպում է Դեեներիսին գահասենյակում ու փորձում է համոզել նրան դադարեցնել պայքարը, մեղադրելով նրան դրա մեջ, որ նա այրել է Թագավորական Նավահանգիստը։ Դեեներիսն ասում է, որ քաղաքի վախճանն անհրաժեշտ էր, որովհետև Սերսին մտացում էր, որ գթասրտությունն իր կողմից թուլություն է։ Նա մտածում էր, որ անմեղների մահը կարևոր չէր, եթե խոսքը հետագա երջանկության մասին է։ Նա հրաժարվում է Տիրիոնին ներում շնորհել ու համոզում է նրան թողնել բոլոր կասկածները ու հետևել իրեն։ Նրանք համբուրվում են, ու Ջոնը դանակը խրում է Դեեներիսի որովայնն ու սպանում է նրան։ Դրոգոնը ոչնչացնում է Երկաթյա գահը ու սավառնում, վերցնելով իր հետ Դեեներիսի մարմինը։ Դրանից հետո Ջոնին ձերբակալում են։

Հետո Վեստերոսի լորդերը հավաքվում են, որպեսզի որոշեն, թե ով կլինի հաջորդ թագավորը։ Տիրիոնը, լինելով դեռևս բանտարկված, առաջարկում է, որ ապագա թագավորները չժառանգեն գահը, այլ ընտրվեն Վեստերոսի լորդերի կողմից։ Նա առաջադրում է որպես կառավարիչ Բրան Սթարկին, ինչի հետ բոլորը համաձայնվում են, բացի Սանսայից, որը առաջարկում է Հյուսիսը դուրս հանել Յոթ Թագավորությունների կազմից։ Բրանն իր խորհդական է նշանակում Տիրիոնին, իսկ Ջոնի պատիժը կայանում է նրան Գիշերային Պահակախումբ ուղարկելու մեջ։

Մոխրագույն Որդը Անթերիներին տանում է Նաատ կղզի՝ Միսսանդեյայի հայրենիք։ Դոթրակցիներին նույնպես ուղարկում են Էսսոս։

Տիրիոնը վերափոխում է Մանր Խորհուրդը, միացնելով դրան Բրոննին, որպես դրամի Վարպետ, Բրիեննա Թարթին, որը դարձավ Թագավորական գվարդիայի լորդ-հրամանատար, Դավոսին, որպես նավերի Վարպետ ու Սեմվելլ Թարլիին, որպես Մեծագույն Մեյստեր։ Միասին նրանք սկսում են ծրագրել Թագավորական Նավահանգստի վերեկանգնումը։ Սեմը ներկայացնում է Խորհրդին «Սառույցի և կրակի երգ» գիրքը, որն իր մեջ ներառում էր Վեստերոսի պատմությունը Ռոբերտ Բարաթեոնի մահվանից հետո, որը գրվել է արքիմեյստեր Էբրոուզի կողմից ու նշում է, որ Տիրիոնը անգամ չի հիշատակվում դրա մեջ։ Բրանը հանդիպում է Խորհրդի հետ։ Նա ասում է, որ կարող է գտնել Դրոգոնին։ Արյան ուղևորվում է Վեստերոսից արևմուտք գտնվող տարածքները հետազոտելու համար, իսկ հյուսիսային լորդերն ընտրում են Սանսային Հյուսիսի թագուհի։ Գիշերային պահակախմբի մոտ ժամանած Ջոնը հանդիպում է այնտեղ Տորմունդին, իսկ հետո նրանք միասին տանում են Վայրենացածների մեծ խումբը Պատի հետևում գտնվող անտառ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիա Քլարկը, Դեեներիսի դերը կատարած դերասանուհին, խոստովանեց, որ «անթերիների» առաջ իր մենախոսությունի համար ուսումնասիրել է Ադոլֆ Հիտլերի ու այլ դիկտատորների վիդեո-տեսագրությունները։ Դերասանուհին նկատեց, որ գերմանացի դիկտատորի ելույթը կարելի է հասկանալ անգամ առանց թարգմանության։ Այդ նույն զգացմունքը դերասանուհին փորձել է փոխանցել իր ելույթի մեջ։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաը նկարահանվել է Դևիդ Բենիոֆֆ ու Դ․Բ․Ուայսսի կողմից։

Սևիլյայում Վիշապաքարի տեսարանի նկարահանումների ժամանակ, HBO-ն քաղաք հրավիրեց այն դերասաններին, որոնք կապ չունեին նկարահանումների հետ, որպեսզի թաքցնի սյուժեից դուրս գտնվող տարածքները[1]։

Լսարանը Ջոն Բրեդլիի ու Լիամ Քաննինգեմի ոտքերի հետևում նկատեց երկու պլաստիկ շիշ[2][3]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաը դիտվել է մոտ 13․6 միլլիոն հանդիսատեսի կողմից HBO-ի սկզբնական ուղիղ եթերում, դառնալով սերիալների ամենադիտվող Սերիա։ Դա գերազանցեց անգամ "The Bells" Սերիան ու դարձավ HBO հեռուստաալիքի ընդհանրապես ամենադիտվող հեռուստատեսային շոուն։ 5․7 միլլիոն հոգի դիտեց Սերիաը այլ հոսքային հարթակների վրա ու հանդիսատեսի ընդհանուր թիվը հասավ 19․3 միլլիոնի։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes վերանայումների էջում Սերիաի հավանությունը կազմում է 49%, ինչը հիմնված էր 122 վերանայումների վրա, իսկ միջին վարկանիշը կազմում է 6․4/10։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hempstead Wright Isaac (2019-05-20)։ 'Game of Thrones' Star Isaac Hempstead Wright on His Path to That "Extraordinary" Ending (Guest Column)։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-05-22 
  2. Picheta Rob (May 20, 2019)։ «A Song of Coffee and Water: 'Game of Thrones' leaves plastic bottle in shot during finale»։ CNN։ Վերցված է May 20, 2019 
  3. Betz Bradford (May 20, 2019)։ «Fans spot apparent water bottle gaffe in 'Game of Thrones' series finale: report»։ Fox News։ Վերցված է May 20, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]