Եվրոպա, Եվրոպա (ֆիլմ)
«Եվրոպա, Եվրոպա» (լեհ.՝ Europa Europa; գերմ.՝ Hitlerjunge Salomon — Սողոմոնը հիտլերյուգենդից) ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի զինվորական թեմայով լեհա-գերմանա-ֆրանսիական ֆիլմ է։
Ֆիլմի հիմքում Սողոմոն Պերելիայի ինքնակենսագրությունն է՝ հրապարակված՝ 1989 թվականին, որտեղ նկարագվում է հրեա անչափահասի ճակատագիրը, որը, որպեսզի խուսափի նացիստների հետապնդումներից, իրեն գերմանացու տեղ է դնում։ Ֆիլմում երկխոսությունն ընթանում է գերմաներեն, չնայած առանձին տեսարաններում օգտագործվում է նաև իդիշերեն, լեհերեն և ռուսերեն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվական․ հրեա անչափահաս Սողոմոնն ընտանիքով ապրում է Գերմանիայում։ Նրա Բար Միցվայի նախօրյակին տեղի են ունենում Բյուրեղապակյա գիշերվա իրադարձությունները, որի ժամանակ մահանում է նրա քույրը։ Ընտանիքը որոշում է փախչել Լեհաստան, սակայն 1939 թվականի սեպտեմբերին գերմանացիները հասնում են նաև այնտեղ։
Ծնողները որդուն փրկելու համար ուղարկում են ԽՍՀՄ։ Երկու տարի նա անց է կացնում Գրոդնոյի մանկատանը, ընդունելով կոմունիստական գաղափարախոսությունը՝ դառնում է կոմերիտական։ Սակայն 1941 թվականի հունիսի 22-ին Հայրենական Մեծ պատերազմը հասնում է նրան։ Տարհանման ժամանակ Սողոմոնը հետ է մնում յուրայիններից և այլ փախստականների հետ գերի է ընկնում։ Նրա աչքի առաջ գերմանացիները տեսակավորում են գերիներին․ հրեաներին և քաղաքական աշխատակիցներին առանձին՝ արագ գնդակահարելու համար։ Փրկվելու համար Սողոմոնը, որը հիանալի խոսում էր գերմաներեն, թաքցնում է փաստաթղթերը և իրեն դնում Գրոդնոյի բնակիչ գերմանացու տեղ՝ Յոզեֆ Պետերս անունով, որի ծնողները սպանվել են բոլշևիկների կողմից։ Այսպես նա դառնում է գերմանական հատվածի գնդի որդին։
Լեզուներին տիրապետելու շնորհիվ (նա գիտեր նաև լեհերեն և ռուսերեն), Սողոմոնը զինվորական տեղամասի թարգմանիչն է դառնում։ Թարգմանել է գնդակահարման բանակցությունները, նույնիսկ հանդիպել է գերի Յակով Ջուգաշվիլիին։
Սողոմոնին ուղարկում են հիտլերյուգենդի հեղինակավոր դպրոց։ Այնտեղ նա նույնպես թաքցնում է իր հրեա լինելը։ Նույնիսկ իր սիրած աղջկան՝ Լենիին չի համարձակվում ասել այդ մասին, չնայած վերջինիս մայրն իմանում է ճշմարտությունը, բայց նրան չի մատնում։ Սողոմոնը դպրոցում մնում է մինչև պատերազմի ավարտը, մինչև Կարմիր Բանակի գալը։ Հետո նա հայրենադարձվում է Պաղեստին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկո Հոֆշնայդեր՝ երիտասարդ Սողոմոն Պերել, Սալի, Յոզեֆ Պետերս
- Ժյուլի Դելպի՝ Լենի
- Ռենե Հոֆշնայդեր՝ Իսահակ, Սալիի եղբայր
- Պյոտր Կոզլովսկի (դերասան)՝ Դավիդ, Սալիի եղբայր
- Անդրե Վիլմ՝ զինվոր Ռոբերտ Կելերման
- Էշլի Վարենգեր՝ Գերդ
- Գալինա Լաբոնարսկա՝ Լենիի մայր
- Կլաուս Աբրամովսկի՝ Սողոմոնի հայր
- Միշել Գլեյզեր՝ Սողոմոնի մայր
- Մարտա Սանդրովիչ՝ Բերտա, Սալիի քույր
- Նատալի Շմիթ՝ Բասյա, կինոթատրոնի գանձապահ
- Դելֆինե Ֆորեստ՝ Իննա Մոիսեևա
- Մարտին Մարիա Բլաու՝ Ուլմայեր
- Անջեյ Մաստալեժ՝ Զենեկ Դրաչ, կոմերիտական դպրոցի երիտասարդ լեհ
- Աննա Սենյուկ՝ նացիստուհի
- Հանց Ցիշլեր՝ կապիտան ֆոն Լերենաու
- Ռիշարդ Պետրուսկի՝ երազում Ադոլֆ Հիտլեր
- Ալյոշա Ավդեև՝ խորհրդային մայոր
- Արտուր Բարցիս՝ խորհրդային զինվոր, որին գերմանացիները գերի են վերցրել
- Թադեուշ Վոյտեխ՝ ատամնաբույժ
- Կամա Կովալևսկայա՝ Կատյա, պանդոկապանի աղջիկ
- Զբիգնև Բելսկի՝ կոմունիստական դպրոցի դաստիարակ
- Յարոսլավ Գրուդա՝ Խորհրդային զինվոր՝ կոմունիստական դպրոցում
- Բոգդան Էյմոնտ՝ Խորհրդային զինվոր
- Վլոդզիմեժ Մուսյալ՝ Գետտոյի դարպասների առաջ կանգնող գերմանացի ոստիկան
- Ալեքսանդեր Բեդնաժ՝ հանրակառքի մեջ եղած գերմանացի, որը գետտոյի մոտով գնում էր Լոդզի
- Վլոդզիմեժ Պրես՝ Յակով Ջուգաշվիլի
- Սողոմոն Պերել՝ ինքն իր դերում
- Ստանիսլավ Զատլուկա
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար՝ 1991 թվական
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.imdb.com/title/tt0099776/
- 1 2 3 http://www.filmaffinity.com/en/film858826.html
- 1 2 3 4 5 https://www.criterion.com/films/28040-europa-europa
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- 1 2 3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=6145.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 http://www.imdb.com/title/tt0099776/fullcredits
- 1 2 3 4 Hitlerjunge Salomon (գերմ.) — 1990.
| ||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990 դրամա ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական կենսագրական ֆիլմեր
- Գերմանական պատմական ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Լեհական դրամա ֆիլմեր
- Լեհական կենսագրական ֆիլմեր
- Լեհական պատմական ֆիլմեր
- Լեհական ռազմական ֆիլմեր
- Լեհերեն ֆիլմեր
- Ֆիլմեր Հոլոքոստի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական պատմական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- 1990 ֆիլմեր
- 1990-ականների գերմանական ֆիլմեր
- 1990-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1990-ականների գերմաներեն ֆիլմեր
- 1990-ականների լեհերեն ֆիլմեր