Ենս Անդրեաս Ֆրիս
Ենս Անդրեաս Ֆրիս նորվ.՝ Jens Andreas Friis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 2, 1821[1][2] Sogndalsfjøra, Սոգնդալ, Sogn og Fjordane, Նորվեգիա |
Մահացել է | փետրվարի 16, 1896[2] (74 տարեկան) Քրիստիանիա, Նորվեգիա |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, թարգմանիչ և բանասեր |
Հաստատություն(ներ) | Օսլոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | նորվեգերեն[1] |
Պարգևներ | Սուրբ Օլաֆ շքանշանի ասպետ[4] և Բևեռային աստղի շքանշան[4] |
Jens Andreas Friis Վիքիպահեստում |
Ենս Անդրեաս Ֆրիս[5] (նորվ.՝ Jens Andreas Friis, մայիսի 2, 1821[1][2], Sogndalsfjøra, Սոգնդալ, Sogn og Fjordane, Նորվեգիա - փետրվարի 16, 1896[2], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի գիտնական և բանաստեղծ: Առաջին հերթին նա հայտնի է որպես գիտնական-լեզվաբան: Ենս Անդրեաս Ֆրիսը մասնագիտացել է սաամ լեզուների ուսումնասիրությամբ և ժողովրդական բանայհուսության ուսումնասիրմամբ: Ֆրիսը հեղինակել է մեծ թվով փաստագրական և գեղարվեստական ստեղծագործություններ, որոնցից ամենահայտնին «Լայլա» վիպակն է՝ սաամ թեմատիկայով գրված. այս ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով և նույնիսկ էկրաններ է բարձրացվել[6]:
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենս Անդրեաս Ֆրիսը ծնվել է 1821 թվականի մայիսի 2-ին Ստավանգերի Սոգնդալե քաղաքում (այժմ՝ Սոգն օգ Ֆյուրանե կոմսության կազմում)[6]:
1840 թվականից նա սովորել է Քրիստիանիայի համալսարանում: 1844 թվականին դարձել աստվածաբանության թեկնածու: Ուսումնասիրել է սաամերեն և քվեներեն, որոնք ֆիններենի բարբառներն են համարվում: 1863-ից մինչև 1866 թվականները աստվածաբանության ֆակուլտետից տեղափոխվում է սովորելու պատմալեզվաբանական ֆակուլտետը: Այստեղ նա զբաղեցնում է դասախոսի պաշտոնը և դասավանդում վերոնշյալ լեզուների մասին: 1866 թվականին Ենսը նշանակվում է որպես արտահաստիքային պրոֆեսոր իսկ 1874 թվականին սաամ և քվեներեն լեզուների արդինանտ-պրոֆեսոր է դառնում: Այս պաշտոնին Անդրեասը մնում է մինչև իր մահը:
Ենս Անդրեաս Ֆրիսը ուսումնասիրել է սաամական բանահյուսությունը և հրատարակել է մի շարք աշխատանքներ այդ թեմատիկայով: Մեծ հայտնիություն ձեռք բերեցին նրա նոթերը՝ գրված հընթացս Ֆինմարկ (1871 թվականին) այցելության: Նա Աստվածաշունչը, ինչպես նաև Տոնացույցը թարգմանեց հյուսիսսաամերեն:
Հսկայական է Ենս Անդրեաս Ֆրիսի ներդրումը ազգագրության մեջ: Սկսած 1861 թվականիս նա ստեղծեց Հյուսիսային Նորվեգիայի քարտեզները: Քարտեզներում Ենսը նշեց էթնիկ և լեզվական սահմանները, հատկապես սաամերեն, քվեներեն և նորվեգերեն խոսացող տարածաշրջաններում: Այս միտումը բացառիկ էր, քանի որ միշտ լեզու և ազգ հասկացությունները նույնականացնում էին, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Ենս Անդրեաս Ֆրիսի մեծ հռչակ բերեց սաամական թեմատիկայով գրված «Լայլա» (Lajla) վիպակը: Առաջին անգամ այն հրատարակվեց 1881 թվականին: Շատ անգամներ այս գիրքը վերահրատարակվեց ու թարգմանվեց աշխարհի շատ ու շատ լեզուներով: Հայտնի են այս վիպակի երեք էկրանավորումներ՝ 1929, 1937 և 1958 թվականներին: Նուկյնիսկ 1908 թվականին այս սյուժեով գրվել է օպերա, որի երաժշտության և բառերի հեղինակը համարվում է Օլե Օլսենը: «Լայլայի» նշանակությունը սաամ ժողովրդի համար կարելի է համեմատել «Քեռի Թոմասի խրճիթի» հետ, որը նույն նշանակությունն ունեցավ աֆրոամերիկացիների համար ԱՄՆ-ում[6]:
Ենս Անդրեաս Ֆրիսն իր մահկանացուն կնքեց յոթանասունչորս տարեկան հասակում՝ Քրիստիանիայում (ներկայիս Օսլո) 1896 թվականի փետրվարի 16-ին[6]:
Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lappisk Grammatik, 1856
- Lappiske Sprogprøver. En Samling af Lappiske Eventyr, Ordsprog og Gaader med Ordbog, 1856
- Lappisk Mythologi, Eventyr og Folkesagn, 1871
- En Sommer i Finmarken, Russisk Lapland og Nordkarelen. Skildringer af Land og Folk, 1871
- Hans Majestæt Kong Oscar II’s Reise i Nordland og Finmarken Aar 1873, 1874
- Tilfjelds i Ferierne eller Jæger- og Fiskerliv i Høifjeldene, 1876
- Fra Finmarken. Skildringer, 1881
- Klosteret i Petschenga. Skildringer fra Russisk Lapland, 1884
- Ordbog over det Lappiske Sprog, 1887
- Skildringer fra Finmarken, 1891
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget.
- ↑ http://www.begravdeioslo.no/maler/grav/grave_id/146
- ↑ 4,0 4,1 https://nbl.snl.no/J_A_Friis
- ↑ В литературе на русском языке встречается также другой вариант написания его фамилии — Фриис.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Jens Andreas Friis // Store norske leksikon.(նորվ.)(Ստուգված է 21 Փետրվարի 2012)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Беспятых Ю. Н. Норвежский учёный на Севере России (1867 год): [О пребывании Й. А. Фриса в Северной Карелии и его путевых записках] // Исторические связи Русского Севера и Норвегии: Сб. статей — Архангельск, 1989. — С. 72—89.
- Hansen, Lars Ivar Friis' etnografiske kart i Ottar Tidsskrift fra // Troms. Mus. skrift. — Tromsø, 1998. — № 3
- Lindkjølen, Hans J. A. Friis og samene — Hønefoss: Tyri forlag, 1983. — ISBN 82-7122-000-4
- Sokneprest S.H. Friis' opptegnelser og brev og professor J. A. Friis' dagbok. — Oslo, 1943.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Йенс Андреас Фрис // Сайт Информационного центра Finugor. — 1 августа 2011.(Ստուգված է 21 Փետրվարի 2012)
- Этнографические карты Северной Норвегии, составленные Фрисом(նորվ.)(Ստուգված է 21 Փետրվարի 2012)
- Friis Ethographical maps of Northern Norway
- Jens Andreas Friisի գործերը Գուտենբերգ նախագծում
- Friis, J.A. 1861: Etnografisk kart over Finnmarken
- Friis, J.A. 1888: Etnografisk kart over Finnmarken
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ենս Անդրեաս Ֆրիս կատեգորիայում։ |