Քվեներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Քվեներեն
Տեսակլեզու, minority language? և կենդանի լեզու
Ենթադասֆիններեն
ԵրկրներFlag of Norway.svg Նորվեգիա
Խոսողների քանակ2000 մարդ (2005)
Վերահսկող կազմակերպությունQ3422460?
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFfkv
ISO 639-3fkv

Քվեներեն, մերձբալթյան-ֆիննական լեզուներից մեկը, որով խոսում են քվենները, մոտ է ֆիններենին, երբեմն դիտարկում են նրա բարբառ։ Հայտնի է նաև «ֆիննական քվեներեն» և «հյուսիսային ֆիններեն» անուններով[1]։

Տարածվածություն և խոսողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվակիրների մեծ մասն ապրում է Նորվեգիայի հյուսիս-արևելքում գտնվող Բուգյոյնեսի, Նեյդենի, Վեստրե Յակոբսելվի, Բյորսելվի և Վադսյոյի բնակավայրերում։ Որոշ կրողներ, հավանաբար, ապրում են Նուռեյսի և Ստուրֆորդի կոմունաներում։

Խոսողների թիվը, գնահատման չափանիշներից կախված, տատանվում է երկու հազարից մինչև ութ հազար։ «Նորվեգական քվենների դաշնության» տեղեկատվության համաձայն լեզվակիրների թիվը 1998 թվականին կազմում էր 6,5 հազար մարդ[1]։

Ազգակցական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ էության քվեներենը ֆիններենի բարբառ է։ Տիպօրինակ ֆիններենից հիմնականում տարբերվում է բառապաշարով։ Ֆիններենի կրողները շատ թե քիչ հասկանում են քվեներեն (բացառությամբ որոշ բառերի)[1]։

Եթե համեմատվեն քվեներենը և մեյանկիելերենը (տորնեդալյան ֆիններեն), ապա այս լեզուներն իրար շատ մոտ են, ավելի, քան ֆիններենին[1]։

Քվեներենում գոյություն ունեն նորվեգերենից փոխառված բավականին մեծ թվով բառեր (այն տարբերությամբ, որ մեյանկիելերենում ավելի շատ են շվեդերենից փոխառությունները)[1]։ Քվեներենում տարածված են նորվեգերեն փոխառությունները, ինչպես tyskäläinen (նորվեգերեն tysk բառից) ֆիններեն saksalainen՝ գերմանացի բառի փոխարեն։ Կիրառվում են նաև հնացած բառեր, որոնք այլևս չեն կիրառվում հիմնական ֆիններենում։

Լեզվի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեներենի ամենանշանակալի հետազոտական աշխատանքը պատկանում է Յենս Անդրեաս Ֆրիսին (1821—1896)՝ նորվեգացի լեզվաբան, բանահյուսության ուսումնասիրող և քարտեզագիր։

Լեզվի իրավական դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին քվեներենը, համաձայն Տեղական լեզուների եվրոպական խարտիայի, ճանաչվել է փոքրամասնության լեզու։

2010 թվականի դրությամբ Նորվեգիայում գոյությունի չունի օրենսդրական ակտ, որով կանոնավորվեր քվեներենի կիրառությունը։ 2008 թվականին հրապարակված փաստաթղթում ասվում է, որ Նորվեգիայի Մշակույթի և եկեղեցական գործերի նախարարությունը հատուկ պատասխանատվություն է կրում ազգայի փոքրամասնությունների լեզուների պահպանության հարցում։ Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ նախարարությունն զբաղվում է քվեներենի վերականգնման կոնֆերանսների կազմակերպմամբ։ Նախատեսվում է, որ այդ փաստաթղթի հիման վրա պետք է ընդունվի համապատասխան օրենսդրական ակտ[2]։

Լեզուն ունի բավականին ոչ կայուն վիճակ՝ կախված այն բանից, որ կրտսեր սերունդը գրեթե չի կիրառում այն, այդ պատճառով գնում է դեպի մահացման։

Քվեներենի ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի օգոստոսի 30-ի կրթության մասին նորվեգական օրենքով նախատեսվում է տարրական և միջնակարգ դպրոցներում ֆիններենով կրթություն ստանալու իրավունք Տրոմս և Ֆիննմարկ մարզերում այն պայմանով, որ անհրաժեշտ է երեքից ոչ պակաս աշակերտ քվենա-ֆիննական ծագմամբ[3]։ Տրոմս և Ֆիննմարկ մարզերում ֆիններեն սովորող աշակերտների թիվը 1994 թվականի 45-ից 2004 թվականին աճել է մինչև 1100-ի[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Finnish, Kven // Lewis, M. Paul (ed.), 2009. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International. Онлайн-версия(անգլ.)
  2. Pietikäinen et al., 2010
  3. http://static.iea.ras.ru/books/Pravovoy_status_FU_narodov.pdf С. 26
  4. http://static.iea.ras.ru/books/Pravovoy_status_FU_narodov.pdf С. 29

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]