Ելենա Պոպեա
Ելենա Պոպեա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1879 |
Ծննդավայր | Բրաշով, Ռումինիա |
Վախճանվել է | հունիսի 19, 1941 (62 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Damenakademien München und Berlin und Malerinnenschule Karlsruhe? |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | իմպրեսիոնիզմ, Պոստիմպրեսիոնիզմ, Q18538836? և Tinerimea artistică? |
Ուսուցիչ | Angelo Jank?, Caroline Kempter?, Լյուսիեն Սիմոն և Անդրե Լոտ |
Elena Popea Վիքիպահեստում |
Ելենա Պոպեա (ռումիներեն՝ Elena Popea, ապրիլի 15, 1879, Բրաշով, Ռումինիա - հունիսի 19, 1941, Բուխարեստ, Ռումինիա), Ավստրո-Հունգարիայում ծնված ռումինացի մոդեռն նկարիչ, որի ստեղծագործություններում կան իմպրեսիոնիզմի, էքսպրեսիոնիզմի և կուբիզմի տարրեր։ Ստեղծել է բնապատկերներ, նատյուրմորտներ, միջոցառումների մասնակցող մարդկանց տեսարաններ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Պոպեան ծնվել է 1879 թվականին Բրաշովում։ Նրա հայրը միջնակարգ դպրոցի ուսուցիչ էր, հորեղբայրը եպիսկոպոս Նիկոլաե Պոպեան էր։ Հիմնական կրթությունն ավարտելուց հետո Ելենա Պոպեան Լայպցիգում սովորել է բանասիրություն, Բեռլինում՝ նկարչություն։ Ավելի ուշ ընդունվել է Մյունխենում կանանց համար գործող արվեստի դպրոց՝ Münchner Künstlerinnenverein: Դրանից հետո որոշ ժամանակ անցկացրել է Լեխի Լանդսբերգի նկարիչների գաղութում, որտեղ դասեր է առել Անգելո Ջանկից և Քերոլայն Քեմպերից[1]։
Առաջին անգամ ցուցադրվել է 1905 թվականին "Expoziția națională"-ում, որը Սիբիուում կազմակերպել էր Ռումինական գրականության տրանսիլվանիական ընկերակցությունն ու ռումին ժողովրդի մշակույթ միությունը (Asociația Transilvană pentru Literatura Română și Cultura Poporului Român)[1]: Այս ցուցահանդեսին հաջորդել են ցուցադրություններ Բուխարեստում և Կլուժում։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ելենա Պոպեան ապրել է Փարիզում, որտեղ նրա աշխատանքները ցուցադրվել են Galerie nationale du Jeu de Paume-ում և Անկախների սալոնում, որտեղ շարունակել է ուսանել Լյուսեն Սիմոնի մոտ։ 1922 թվականին վերադարձել է Փարիզ և սովորել Անդրե Լոտի Մոնպառնասի նոր ակադեմիայում[1]։
Ընդհանուր առմամբ ամառներն անց է կացրել Բրաշովի կամ Կլուժի մերձակայքում նկարելով, իսկ տարվա մյուս մասը ճամփորդել է, եղել Սկանդինավիայում, Շոտլանդիայում, Իսպանիայում, Միջին Արևելքում՝ յուրաքանչյուր ճամփորդությունից հետո ստեղծելով կտավների նոր շարքեր[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տոնավաճառ Տրանսիլվանիայում
-
Բրանի դղյակի ինտերիերը
-
Կինն այծի հետ
-
Նավակներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Maria Dumitrescu, Elena Popea, Editura Meridiane, 1969.
- Maria Chira and Gheorghe Mândrescu, Elena Popea: 1879-1941 : expozitįa retrospectivă (exhibition catalog) Cluj-Napoca Muzeul de Artă, 1975.
- Radu Popica, Pavel Șușarǎ, Iulia Mesea, Elena Popea, Editura Muzeului de Artă Brașov 2010, 978-606-92557-1-1 Online
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 *"Expoziția retrospectivă Elena Popea" Արխիվացված 2015-07-14 Wayback Machine, 24 September - 14 November 2010", Muzeul de Artă Brașov, with brief biography.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Պոպեա» հոդվածին։ |
|