Jump to content

Բրանի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրանի դղյակ
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունBran?[1]
ՀասցեStr. Moșoiu Traian, general 495-498, sat Bran; comuna Bran[1]
Վարչական միավորBran?[2]
Երկիր Ռումինիա[1][2]
Կառուցված1212
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Ընթացիկ
սեփականատեր
Archduke Dominic of Austria?
Կայքbran-castle.com
Քարտեզ
Քարտեզ
 Bran Castle Վիքիպահեստում

Բրանի դղյակը գտնվում է Ռումինիայում, գեղատեսիլ Բրան գյուղում որը ունի 30 կմ հեռավորություն Բրաշովից և սահմանակից է Տրանսիլվանիային և Մունտենիային։ Դղյահը Ռումինիայի ամենահայտնի զբոսաշրջության կենտրոններից մեկն է։

Դղյակը կառուցվել է XIV դարի վերջին, տեղի բնակիչների սեփական ուժերով և իրենց հաշվին, որի դիմաց նրանք ազատվում էին հարկեր վճարելուց։ 1622-1625 թվականներին դղյակին ավելանում է երկու պաշտպանական աշտարակներ։

Կառույցի գագաթները ունեն անսովոր ձևավորում, Բրանի դղյակը ծառայել է որպես ռազմավարական պաշտպանության դղյակ։ Այն ունի 4 հարկ որոնք միմյանց կապված են աստիճաններով։ Սրահները և միջանցքները ձևավորվել են խորհրդավոր լաբիրինթոսի տեսքով, իսկ դղյակի բակում կա լավ պահպանված ստորգետնյա սենյակ։

Դղյակի գոյության ընթացքում այն ունեցել է բազմաթիվ սեփականատերեր։ Սկզբում այն պատկանել մագիստրոս՝ Միրչ Ա-ին, իսկ այնուհետև Բրաշովի և Հաբսբուրգի կայսրություններին։ Ըստ լեգենդի Վլադ Տեպեշը - Դրակուլան իր արշավների ժամանակ գիշերել է այդ դղյակում որտեղ էլ նրան սպանել են թուրք թշնամիները, և հավանաբար հենց այդտեղից էլ դղյակը հայտնի է որպես Դրակուլայի դղյակ։

1918 թվականին երբ Ռումինիան հռչակվեց Մեծ Ռումինիա Բրաշովի բնակիչները, որոնց նախնիների ուժերով կառուցվել էր դղյակը այն նվիրեցին թագուհի Մարիին ի նշան սիրով և նվիրվածության, որն էլ դարձավ արքայական նստավայր։ Ներկայումս դղյակում պահպանվում են կահույքներ, զենք ու զրահներ ինչպես նաև XIV և XIX դարերի այլ հետաքրքիր իրեր։

Բրան գյուղը հայտնի է իր պանրի տարբեր տեսակների բաղադրատոմսերով, որոնք պահվում են գաղտնի և փոխանցվում են սերնդեսերունդ։

Այսօր դղյակի մոտակայքում կարելի է գտնել փոքրիկ վաճառակետեր որտեղ վաճառում են Դրակուլայի պատկերով պաստառներ, բաժակներ, ափսեներ և այլ իրեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանի դղյակ» հոդվածին։