Դմիտրի Լեկգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Լեկգեր
Ծնվել էդեկտեմբերի 25 1896 (հունվարի 6 1897)
Կրասնոուֆիմսկ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 11, 1980(1980-05-11) (83 տարեկան)
Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՅանիվսկու գերեզմանատուն
Մասնագիտությունջութակահար և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԼվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ​​ակադեմիա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
ԿրթությունՕդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա
Պարգևներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ

Դմիտրի Միկոլայովիչ Լեկգեր (ուկրաիներեն՝ Лекгер Дмитро Миколайович, դեկտեմբերի 25 1896 (հունվարի 6 1897), Կրասնոուֆիմսկ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 11, 1980(1980-05-11), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), գերմանական ծագմամբ ուկրաինացի ջութակահար և երաժշտության ուսուցիչ, Լվովի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Լվովի ջութակի դպրոցի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր մահից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Պոլտավա, որտեղ Դմիտրոն միաժամանակ սովորել է ռեալական և երաժշտական ուսումնարանում։ Նրա ջութակի ուսուցիչը եղել է հայտնի ուսուցիչ Յակով Հեգները՝ հայտնի Լեոպոլդ Աուերի աշակերտը։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ Դմիտրոն ջութակի դասեր է առել պրոֆեսոր Միխայլո Պրեսից՝ հայտնի ուսուցիչ Իվան Գրժիմալայի աշակերտից։

Դմիտրիի թոքերի հիվանդության պատճառով ընտանիքը 1913 թվականին տեղափոխվել է հարավ, և երիտասարդ ջութակահարը Օդեսայի կոնսերվատորիում հանձնել է ընդունելության քննություններ։ Ուսման տարիներին հանդես է եկել որպես մենակատար, նվագել է սիմֆոնիկ նվագախմբում։ 1917 թվականին ավարտելով Օդեսայի կոնսերվատորիան և աշխատել որպես Յալթայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար և կոնցերտմայստեր։

1918 թվականից աշխատել է Բաթումում, 1920 թվականին տեղափոխվել է Վլադիկավկազ, որտեղ դասավանդել է «Ժողովրդական կոնսերվատորիայում», միաժամանակ՝ Քութայիսիի երաժշտական դպրոցում, ունեցել է համերգներ և հյուրախաղեր։

1927-1944 թվականներին աշխատել է Երևանի կոնսերվատորիայում։ Հայաստանում գտնվելու տարիներին աշխատել է նաև Ա. Սպենդիարյանի անվան, Ռ. Մելիքյանի անվան ուսումնարաններում, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, եղել է նույն դպրոցի ջութակահարների անսամբլի հիմնադիրը[2]։ 1934 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ Մասնակցել է ՀԽՍՀ նոր երաժշտական կրթօջախների և նվագախմբերի ստեղծմանը, հանդես է եկել որպես մենակատար, նաև կոնսերվատորիայի լարային քառյակում, համագործակցել է հայ կոմպոզիտորների հետ, եղել նրանց ստեղծագործությունների առաջին կատարողն ու տարածողը։ Նրա երկացանկում եղել են Չայկովսկու, Պագանինիի, Շոպենի, Բախի, Բեթհովենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Լեկգերի սաներից են են եղել Հրաչյա Բոգդանյանը, Զոյա Պետրոսյանը[3], Զարեհ Սահակյանցը, Լևոն Մամիկոնյանը և ուրիշներ[4]։

1948–1973 թվականներին դասավանդել է Լվովի կոնսերվատորիայում, եղել է լարային, փողային և ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչ, մշակել է ջութակի ուսուցման մեթոդներ, 1961 թվականին արժանացել է Ուկրաինայի տարվա լավագույն մանկավարժի կոչմանը։

Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։

Դմիտրի Լեկգերը մահացել է 1980 թվականի մայիսի 11-ին Լվովում։ Թաղված է Յանիվսկու գերեզմանատանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Будагян А., Дмитрий Николаевич Лекгер, Е., 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Учені вузів Української РСР / В. М Попов та ін. — К.: Видавництво Київського університету, 1968. — с. 255
  2. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
  3. Талант моей ученицы Зои Петросян — совершенно выдающееся явление на фоне музыкальной культуры Армении.
  4. Բաբլումյան, Սերգեյ (20190715T0824+0400). «Գերմանական ճշտապահությամբ, ռուսական անձնագրով երևանցի մաեստրոն. ինչպես նրան չաքսորեցին». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։