Զոյա Պետրոսյան
Զոյա Պետրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 9, 1929 (94 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ջութակահարուհի և մանկավարժ |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Զոյա Սահակի Պետրոսյան (օգոստոսի 9, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1963)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոյա Պետրոսյանը ծնվել է Երևանում։ 1947 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, 1953 թվականին՝ Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան։ 1953-1993 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։ 1957-1962 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1962 թվականից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1983 թվականից՝ պրոֆեսոր։ 2000 թվականից աշխատել է Էջմիածնի երաժշտական դպրոցում՝ որպես խորհրդատու, 2003 թվականից հանդես է եկել Երևանի երաժշտական ուսումնարանի պետական հանձնաժողովի կազմում։
Կատարել է հայ, ռուս, վրացի և այլ ազգերի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ձայնագրվել ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ հաղորդումներում, թողարկել ձայնասկավառակներ[1][2][3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Զոյա Պետրոսյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-09
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Պետրոսյան, Զոյա Սահակի, 1929- (Personal Name)»։ 37.26.174.99։ Վերցված է 2016-08-09(չաշխատող հղում)