Դիմիտրիե Կանտեմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դմիտրիե Կանտեմիրից)
Դիմիտրիե Կանտեմիր
ռումիներեն՝ Dimitrie Cantemir
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1674(1674-10-26)[1][2][3][…]
ԾննդավայրDimitrie Cantemir, Ținutul Fălciu, Մոլդովական իշխանություն
Մահացել էօգոստոսի 21 (սեպտեմբերի 1), 1723[3][4][5] (48 տարեկան)
Մահվան վայրDmitrovsk, Sevsky Uyezd, Sevsk Province, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն և  Ռուսական կայսրություն
Ազգությունռումինացի
Մայրենի լեզուռումիներեն
ԿրթությունՖեների հունական ուղղափառ դպրոց
Մասնագիտությունմարդաբան, լեզվաբան, պատմաբան, փիլիսոփա, կոմպոզիտոր, քարտեզագիր, գրող, աշխարհագրագետ, արևելագետ և քաղաքական գործիչ
ԱմուսինԱնաստասիա Տրուբեցկայա և Casandra Cantacuzino?
Ծնողներհայր՝ Կոնստանտին Կանտեմիր[6], մայր՝ Անա Բանտաշ
Զբաղեցրած պաշտոններruler of Moldavia? և ruler of Moldavia?
ԱնդամությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներԵկատերինա Գոլիցինա, Մարիա Կանտեմիր, Անտիոհ Կանտեմիր[7][8][1][…] և Șerban Cantemir?
 Dimitrie Cantemir Վիքիպահեստում

Դիմիտրիե Կոնստանտինի Կանտեմիր (ռումիներեն՝ Dimitrie Cantemir, հոկտեմբերի 26, 1674(1674-10-26)[1][2][3][…], Dimitrie Cantemir, Ținutul Fălciu, Մոլդովական իշխանություն - օգոստոսի 21 (սեպտեմբերի 1), 1723[3][4][5], Dmitrovsk, Sevsky Uyezd, Sevsk Province, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն), մոլդովացի պատմաբան, արևելագետ, փիլիսոփա, երաժշտագետ, պետական-քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովայի իշխան Կոնստանտին Կանտեմիրի որդին։ Սովորել է Կոստանդնուպոլսի հունա-լատինական ակադեմիայում, տիրապետել բազմաթիվ լեզուների։

Եղել է (1693 թվական, 1710-1711 թվականներ) Մոլդովայի իշխան, փորձել վերականգնել երկրի անկախությունը՝ հենվելով ռուսական ցար Պետրոս Մեծի հետ կնքած (մարտի 4, 1711 թ.) հակաթուրքական դաշինքի վրա։ Պրուտյան անհաջող արշավանքից հետո անցել է (1711 թ.) Ռուսաստան, ստացել ռուս իշխանի տիտղոս, կալվածքներ և նշանակվել ցարի խորհրդական։

Պարսկական արշավանքի (1722-1723 թթ․) ժամանակ ղեկավարել է արշավային գրասենյակները, եղել Կովկասում ու Հայաստանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդնուպոլսում եղած տարիներին ուսումնասիրել է թուրքական երաժշտությունը և գրել «Գիրք երաժշտագիտության» (1-ին հրատարակչություն ռումիներեն, 1973 թ․) երկը, որը նշանակալի ազդեցություն է թողել թուրքական երաժշտագիտության զարգացման վրա։ Հորինել է նաև երգեր, ստեղծել խազագրության նոր մեթոդ, որը հայտնի է «Կանտեմիր օղլու» անունով։

Կանտեմիրի շատ երգեր հետագայում գրի են առնվել պոլսահայ նշանավոր երաժշտագետ Պապա Համբարձումի ստեղծած նոտաներով և փրկվել կորստից։ Ուշագրավ են խոհա-փիլիսոփայական և կրոնական բնույթի «Հիերոգլիֆական պատմություն» (1-ին հրատարակչություն, ռումիներեն, 1883 թվական), «Ղուրան կամ Գիրք իսլամի համակարգի մասին» (1-ին հրատարակչություն ռումիներեն, 1722 թվական) աշխատությունները, որոնցում Կանտեմիրը, թեև իդեալիստական դիրքերից, սակայն որպես հումանիստական լավատեսությամբ է դիտում մարդկության ապագան, գտնում, որ մարդը չպետք է մնա գերի, այլ պետք է տիրի բնությանը, աշխարհին, նկատում է աշխատավորների և կեղեքողների միջև եղած հակամարտությունները և ճիշտ համարում ճնշվածների ընդվզումները։

Աշխարհաճանաչման աղբյուր Կանտեմիրը համարում է բանականությունը, թեև բանականության հետ մեծ նշանակություն է տալիս նաև աստվածային կամքին։ Կանտեմիրի առավել արժեքավոր գործերը Ռուսաստանում գրած պատմա-աշխարհագրական երկերն են, որոնց վրա մեծ ազդեցություն են թողել պետրոսյան բարեփոխումները։

«Օսմանյան կայսրության փառքի և անկման պատմություն»-ը (1-ին հրատարակչություն, անգլերեն, 1734-1735 թթ․, թարգմանվել է նաև հայերեն, անտիպ) Կանտեմիրի ստեղծագործության գլուխգործոցն է, որի համար 1714 թվականին ընտրվել է Բեռլինի ԳԱ անդամ։ Գրել է նաև «Հռոմեա-մոլդո-վալաքների վաղեմության քրոնիկոն» (1-ին հրատարակչություն, ռումիներեն, 1835-1836 թթ.) և հատկապես հայագիտության համար արժեքավոր «Մոլդովայի պատմական, աշխարհագրական և քաղաքական նկարագրություն» (1-ին հրատարակչություն, գերմաներեն, 1769-1770 թթ.) ու «Կովկասյան լեռնապատից» (1-ին հրատարակչություն, լատիներեն, 1726 թ.) երկերը, որոնցում բազմիցս անդրադարձել է հայերին ու Հայաստանին, կարևոր տեղեկություններ հաղորդել Մոլդովայում ապրող հայերի հարկերի ու դրանց չափի, հայոց իրավունքների, դավանության, եկեղեցիների, նշանավոր անձանց մասին և այլն։

Կանտեմիրը թաղվել է Մոսկվայում։ 1935 թվականին աճյունը տեղափոխվել է Յաշ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бабий А. И. Дмитрий Кантемир М.։ Мысль, 1984.- 173 с.
  • Густерин П. В. Первый российский востоковед Дмитрий Кантемир / First Russian Orientalist Dmitry Kantemir. М.։ Восточная книга, 2008.
  • Густерин П. В. По следу Кантемира. Российскому востоковедению исполняется 300 лет // Российская газета. 2011, № 147 (8 июля).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 243