Դինա Յոֆե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դինա Յոֆե
Dina Yoffe.jpg
Ծնվել էդեկտեմբերի 18, 1952(1952-12-18) (66 տարեկան)
Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
Կայքdinayoffe.com

Դինա Յոֆֆե (լատիշերեն՝ Dina Joffe, դեկտեմբերի 18, 1952(1952-12-18), Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լատվիացի դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների հաղթող, մանկավարժ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուր սկսել է նվագել հինգ տարեկանից: Սովորել է Ռիգայի տաղանդավոր պատանի երաժիշտների Էմիլ Դարզինի անվան հատուկ դպրոցում, ապա ուսումը շարունակել Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում և Պյոտր Չայկովսկու անվան կոնսերվատորիայում:

Վերադառնալով Ռիգա՝ 1978 թվականից սկսել է աշխատել երիտասարդ դաշնակահարների հետ: 1989–1996 թվականներին պրոֆեսորի կոչումով դասախոսել է Երուսաղեմի երաժշտական ակադեմիայում, 1995–2000 թվականներին՝ ճապոնական Նագակուտե քաղաքի արվեստի համալսարանում, այնուհետև՝ Բրեշիայի երաժշտական ակադեմիայում: Վարպետության դասեր է տվել Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում[1]... Լեհաստանում հյուրընկալվել է և՛ որպես Կրակովի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, և՛ որպես դաշնակահարների միջազգային ֆորումի մասնակից, որն անց է կացվել Սանոկում[2]:

Դաշնակահարուհին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք միջազգային մրցույթներում ներկայացրել է ԽՍՀՄ-ը և արժանացել մրցանակների:

Մասնակցել է նաև տարբեր երկրներում անցկացված միջազգային երաժշտական փառատոների, այդ թվում՝ «Շոպենը և նրա Եվրոպան» փառատոնին Լեհաստանում[5][6]:

Ընդգրկվել է դաշնակահարների միջազգային մի շարք մրցույթների ժյուրիի կազմում, այդ թվում՝ Քլիվլենդի, Տակամացուի, Բարսելոնի, Վայմարի, իսկ 2015-ին եղել է Շոպենի անվան միջազգային XVII մրցույթի ժյուրիի նախագահը[7]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dybowski Stanisław - Laureaci Konkursów Chopinowskich w Warszawie, Selene, Warszawa, 2005, isbn = 83-910515-1-X
  • Wysocki Stefan - Wokół Konkursów Chopinowskich| wydawca, Wydawnictwa Radia i Telewizji, Warszawa, 1987, isbn = 83-212-0443-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.dinayoffe.com/biography/?page=2 
  2. http://www.platformakultury.pl/artykuly/133689-x-miedzynarodowe-forum-pianistyczne-bieszczady-bez-granic.html 
  3. http://www.schumannzwickau.de/en/rsw_piano_singers_winner.asp  ].
  4. http://www.allmusic.com/artist/dina-yoffe-mn0002385402 
  5. http://pl.chopin.nifc.pl/chopin/persons/detail/id/6792 
  6. http://www.vancouversymphony.ca/artist/dina-yoffe/ 
  7. http://www.rmf24.pl/kultura/news-rozpoczal-sie-xvii-miedzynarodowy-konkurs-pianistyczny-im-fr,nId,1896553