Դիմիտրի Բաշիչևիչ
Դիմիտրի Բաշիչևիչ | |
---|---|
Կեղծանուն | Mangelos[1] |
Ծնվել է | մարտի 14, 1921[2] |
Ծննդավայր | Šid, Սերբիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 18, 1987[3][2] (66 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ, Հարավսլավիայի Թագավորություն և Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, քննադատ, քանդակագործ, համադրող և արվեստի քննադատ |
Դիմիտրի Բաշիչևիչ (հայտնի է Մանգելոս կեղծանունով, (խորվ.՝ Dimitrije Bašičević Mangelos, մարտի 14, 1921[2], Šid, Սերբիա - դեկտեմբերի 18, 1987[3][2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հարավսլավացի խորվաթ նկարիչ և արվեստաբան, գիտությունների դոկտոր։ Նշանակալի ներդրում է ունեցել Խորվաթիայում աբստրակտ արվեստի զարգացման գործում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գյուղացիական ընտանիքում։ Հայրը եղել է սերբ նաիվ արվեստի նկարիչ Իլիյա Բաշիչևիչը։ Արվեստի պատմություն և փիլիսոփայություն է սովորել Վիեննայում (1942-1944) և Զագրեբում (1945-1949)։ 1957 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Որոշ ժամանակ աշխատել է Հարավսլավիայի արվեստների և գիտությունների ակադեմիայում որպես ասիստենտ։ 1952 թվականին հիմնադրել է Գյուղացիական արվեստի պատկերասրահը, որը վերածել է Նախնադարյան արվեստի պատկերասրահի (այժմ՝ Խորվաթիայի նաիվ արվեստի թանգարան) և 1960 թվականից եղել է դրա առաջին տնօրենը։ 1959 թվականին վերցրել է Մանգելոս կեղծանունը, որն առաջացել է այն փոքրիկ քաղաքի անունից, որտեղ Բաշիչևիչը ծնվել է[4]։
1959 թվականից եղել է Խորվաթական գեղարվեստական շարժման «Գորգոն» խմբի հիմնադիր անդամ։ 1971 թվականին Բաշիչևիչը դարձել է Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարանի մաս կազմող Կինոյի լուսանկարչության և հեռուստատեսության կենտրոնի նախագահ։ Նա Ռիեկայում առաջին հարավսլավական աբստրակտ արվեստի «Սալոն 54» ցուցահանդեսի համակազմակերպիչն է եղել, կազմակերպել է նաև նաիվ արվեստի բազմաթիվ ցուցահանդեսներ ինչպես Խորվաթիայում, այնպես էլ արտերկրում, ինչը նպաստել է աբստրակտ արվեստի նկատմամբ աճող ուշադրությանը Արևելյան Եվրոպայում։
Բաշիչևիչի լուսանկարչական ու գեղարվեստական աշխատանքները մեծ մասսայականություն են վայելում։ Թոշակի է անցել 1982 թվականին, մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 18-ին[5]։
Բաշիչևիչի աշխատանքները հետմահու ցուցադրվել են Նյու Յորքում, Լոնդոնում, Բեռլինում, Պորտույում, Գրացում, Բարսելոնայում, Կասելում և այլ քաղաքներում, աշխարհի խոշորագույն թանգարաններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Dimitrije Basicevic Mangelos». Ilija&Mangelos Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Dimitrije Bašičević Mangelos». mbasicevic.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
|