Դիեգո Վալերի (բանաստեղծ)
Դիեգո Վալերի իտալերեն՝ Diego Valeri | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1887[1] |
Ծննդավայր | Պիովե դի Սաքո, Պադովա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 1976[1] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, ակնարկագիր և թարգմանիչ |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Աշխատավայր | Պադովայի համալսարան և University of Salento? |
Պարգևներ | |
Կայք | diegovaleri.it |
![]() |
Դիեգո Վալերի (իտալերեն՝ Diego Valeri, հունվարի 25, 1887[1], Պիովե դի Սաքո, Պադովա, Վենետո, Իտալիա - նոյեմբերի 27, 1976[1], Հռոմ, Իտալիա), 20-րդ դարի իտալացի բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, թարգմանիչ, գրաքննադատ[4], Ֆրանսիական ակադեմիայի մրցանակների (երկու անվանակարգում՝ երեք մրցանակ. 1954, 1956 և 1969 թթ.), ինչպես նաև իտալական հեղինակավոր Վիարեջո գրական մրցանակի (1967 թ.)[5] դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Սորբոնի համալսարանը, Իտալիա վերադառնալով՝ իտալերենի ու լատիներենի դասեր է տվել նախ՝ դպրոցներից մեկում, այնուհետև՝ 1939 թվականից՝ Պադովայի համալսարանում, որտեղ աշխատել է մի քանի տասնամյակ։ Գրականագիտական յոթ աշխատություն է հեղինակել ֆրանսիական գրականության մասին, այդ թվում՝ մեկ մենագրություն Միշել Մոնտենի կյանքի ու գործի վերաբերյալ, ինչպես նաև ժամանակակից ֆրանսիական պոեզիայի մասին վերլուծական աշխատանքներ։
Վալերիի՝ որպես բանաստեղծի նորամուտը տեղի է ունեցել 1913 թվականին, «Զվարթ թախիծներ» (իտալերեն՝ Le gaie tristezze) ժողովածուով, որին հաջորդել է ևս 15 գիրք, այդ թվում՝ 1967 թվականին հրատարակված «Բանաստեղծություններ» խորագրով ժողովածուն, որի համար հեղինակին շնորհվել է «Վիարեջո» մրցանակ։ Նրա թարգմանությամբ լույս ընծայված բազմաթիվ գրքերից հիշարժան են հատկապես ֆրանսիական միջնադարյան սիրային արձակի ժողովածուն (1943), Ֆլոբերի «Մադամ Բովարի»-ն, Ստենդալի «Կարմիրը և սևը», Լաֆոնտենի առակները... Դիեգո Վալերիի հեղինակած լիբրետոյի հիման վրա կոմպոզիտոր Գաբրիելե Բիանկին գրել է «Սորեջինա» հեքիաթ-օպերան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ http://www.academie-francaise.fr/prix-de-poesie
- ↑ Thomas E. Peterson, University of Georgia
- ↑ Cita web|url = http://www.premioletterarioviareggiorepaci.it/premi/vincitori/1-Premio%20Letterario%20Viareggio-R%C3%A8paci%7Ctitolo(չաշխատող հղում) = Premio letterario Viareggio-Rèpaci|sito = premioletterarioviareggiorepaci.it|accesso = 9 agosto 2019
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gloria Manghetti (Hrsg.): L’oprea de Diego Valeri. Atti del Convegno nazionale di studi Piove di Sacco 29.-30. November 1996.
- Chiara Manfrin: Città e colori nella poesia di Diego Valeri. In: Rivista di studi e ricerche. Chioggia 2003 (իտալերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Diego Valeri Վիքիպահեստում |
---|
- Istituto d'Istruzione Superiore Marco Polo-ի պաշտոնական կայքէջը Archived 2006-05-14 at the Wayback Machine.
- Diego-Valri-Գլորիա Մանգետտիի կայքէջում Archived 2018-08-30 at the Wayback Machine.
|
- Հունվարի 25 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1976 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Թարգմանիչներ
- Իտալացի բանաստեղծներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի թարգմանիչներ