Դենի Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենի Մորիս
ֆր.՝ Maurice Denis
115 Maurice Denis Portrait de l'artiste à l'âge de 18 ans.jpg
Ծնվել էնոյեմբերի 25, 1870(1870-11-25)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրԳրանվիլ
Վախճանվել էնոյեմբերի 13, 1943(1943-11-13)[1][2][3][4][5][6][8] (72 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարազարդող, վիմագրող, գրող և մշակութային քննադատ
Ոճսիմվոլիզմ և Պոնտ-Ավենի դպրոց
Ուշագրավ աշխատանքներQ17490760?, Q17490806? և Homage to Cézanne
ՄեկենասներÉtienne Moreau-Nélaton
ԱշակերտներSigfride Bille, Jean Souverbie և Anastase Demian
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունComité national de l'estampe
ԱմուսինQ62576151?
ԶավակներNoëlle Maurice-Denis Boulet
Maurice Denis Վիքիպահեստում

'Դենի Մորիս ( ֆր.՝ Maurice Denis նոյեմբերի 25, 1870(1870-11-25)[1][2][3][4][5][6][7][8], Գրանվիլ - նոյեմբերի 13, 1943(1943-11-13)[1][2][3][4][5][6][8], Փարիզ, Ֆրանսիա) ֆրանսիացի նկարիչ և սիմվոլիստ, պատկերազարդող, արվեստի պատմաբան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենի Մորիսը ծնվել է 1870 թվականին, Գրանվիլում: Նրա հայրը եղել է երկաթուղային աշխատող, իսկ մայրը` մոդել: Մինչ Մորիսի ծնունդը, նկարչի ծնողները մեկնում են Նորմանդիայից և հաստատվում են Փարիզի մոտակայքում գտնվող Սան-Ջերմեն-ան-Լեում: Պատանի Մորիսը իր կրթությունը ստացել է այստեղ, իսկ հետո` Կոնդորսի դպրոցում: 1888 թվականին Դենի Մորիսը ընդունվում է Ժյուլիանի ակադեմիա, իսկ հետո` Գեղեցիկ արվեստների դպրոց: Ստացել է գեղանկարչության դասեր, պատճենել է այլ վարպետների աշխատանքները, գրականության բնագավառում ստացել է հիմնավոր գիտելիքներ, մասնակցել է փիլիսոփայության դասախոսությունների, հետաքրքրվել է Անրի Բերգսոնի և Արթուր Շոպենհաուերի աշխատանքներով: Ակադեմիայում ընկերական հարաբերություններ է սկսում Պոլ Ռանսոնի, Պոլ Սերյուզեյի և Պիեռ Բոնարի հետ, նորից հանդիպում է Կեր Խավիեր Ռուսելին և Էդուար Վյուարին, որոնց հետ ծանոթացել էր դեռ Կոնդորսի դպրոցում: Այս երիտասարդ նկարիչները հիմք են հանդիսացել «Նաբի» խմբի ստեղծման համար` սերտ կապեր պահպանելով պոետ-սիմվոլիստների, կոմպոզիտորների և թատրոնի ավանգարդիստների հետ: Նրանք կրել են էկզոտիկ հագուստ, անց են կացրել Սպիրիտիզմի նիստեր և իրենց հավաքների ժամանակ քննարկել են արվեստի խնդիրները: Նրանց համագործակցության աշխարհայացքի հիմունքները Դենի Մորիսը ձևակերպում է «Մարգարեններ» հոդվածում, որը տպագրվել է 1890 թվականին «Ար է Կրիտիկ» (Արվեստ և քննադատություն) ամսագրում: Ունենալով Պիեռ Պյուվի դը Շավանի արտացոլման օբյեկտը` Դենի Մորիսը եկել է այն եզրակացության որ նկարչի դերը չի սահմանափակվում միայն բնությունը ընդօրինակելու, այլ` «վիզուալիզացիայի» երազի մեջ, միտք, որը սիմվոլիստներն արդեն արտահայտել են: 1891 թվականին մասնակցել է Լաբրակայի պատկերասրահում կայացած «Իմպրեսիոնիստները և սիմվոլիստները» վերնագրով ցուցահանդեսին: 1893 թվականի հունիսին Դենի Մորիսը ամուսնացել է Մարթա Մերիի հետ, ով հետագայում դարձել է նկարչի յոթ երեխաների մայրը, և մեկնել է հարսանեկան ճանապարհորդության Բրետան, այստեղ նա նկարել է շատ նկարներ և նախընտրել է հաճախ վերադառնալ այստեղ` հանգստի և նոր նկարներ նկարելու համար: Դենի Մորիսը և Պոլ Սերյուզեն հաճախ են հանգիստ և ստեղծագործական բավարարվածություն փնտրել Բրետանիի հանգստացնող բնության մեջ. այնինչ հենց այդ ժամանակահատվածում Վյուարը, Բոնարը և Ֆելիքս Վալոթոնը ներգրավվել են քաղաքային բուռն կյանքի մեջ և ձգտել են իրենց արվեստում պատկերել դարի ոգին: Այս երկու խմբերի հակասությունը գագաթնակետին է հասել 1899 թվականին` Պոլ Դյուրան Ռուելի ցուցահանդեսի ժամանակ: Այսուհետև «Նաբի» խմբի յուրաքանչյուր անդամ գնում է իր արվեստի ճանապարհով: Սակայն մինչև իրենց կյանքի վերջի նկարիչները պահպանում են ընկերական հարաբերությունները, որը մի ժամանակ եղել է իրենց ստեղծագործական միության հիմքը: 1895 թվականին ձեռնարկում է իր բազմաթիվ ճանապարհորդություններից առաջինը: Մեկնել է Իտալիա, որտեղ հետագայում հաճախ էր վերադառնալու, 1903 թվականին Սերյուզի հետ մեկնում է Գերմանիա և Բեյրոնի վանք, որտեղ նրանք սովորում են Բենեդիկտյան միաբանության արվեստի գաղտնիքները, հիմնականում` երկրաչափություն «սուրբ կանոններով»: Պրովանսում ծանոթանում է Պոլ Սեզանի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի հետ: 1909 թվականին մեկնել է Մոսկվա, որպեսզի նկարի պատվիրատուների «Արվեստի Պսիքե» պանոների շարք: 1913 թվականին Դենի Մորիսը աշխատել է առաստաղի նկարների վրա Ելիսեյան դաշտերում: 1917 թվականին նկարազարդել է Սան-Պոլի վանքը Ժնևում: 1908 թվականին Դենի Մորիսը Բրետանում գնում է առանձնատուն, որտեղ բնության գրկում անց է կացրել մի քանի ամիս: 1919 թվականին երկարատև հիվանդությունից հետո մահանում է նրա կինը` Մարթան: 1922 թվականին Դենի Մորիսը ամուսնանում է Ելիզաբեթ Գրատերոլի հետ, որից ունեցել է երկու երեխա: 1919 թվականին Դենի Մորիսը հիմնադրել է Եկեղեցական արվեստի արվեստանոց: 1920-30-ական թվականների Դենի Մորիսը հիմնականում պատկերազարդել է եկեղեցիների պատերը, աշխատել է արվեստի տեսության վրա, կարդացել է դասախոսություններ և ճանապարհորդել է: 1924 թվականին նկարել է Պտի-Պատի եկեղեցու գմբեթը և նաև չորս տարի անց նկարազարդել է Փարիզի Սենատի շենքի աստիճանների պլաֆոնը: 1932 թվականին ստացել է գեցանկարչության ակադեմիկոսի կոչում: Դենի Մորիսը մահացել է 1943 թվականի նոյեմբերի 13-ին մի բեռնատարի անիվների տակ, որը հարվածել էր նրան[9]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118671464 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Maurice Denis
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Maurice Denis — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  7. 7,0 7,1 Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Nouveau dictionnaire de biographie alsacienne / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace
  9. «Дени Морис — биография, факты из жизни, фотографии, справочная информация.»