Տամարա Լեմպիցկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տամարա Լեմպիցկա
Tamara Łempicka ssj 20060914 - cropped.jpg
Ծնվել էմայիսի 16, 1898(1898-05-16)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էմարտի 18, 1980(1980-03-18)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԿուերնավակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5][4]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունԳրանդ Շոմեր ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ոճար-դեկո[5]
Ժանրդիմապատկեր[4], նատյուրմորտ[4] և նյու[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներLa belle Rafaëla?, Q1685241? և Autoportrait?
ՈւսուցիչԴենի Մորիս և Անդրե Լոտ
ԶավակներKizette de Lempicka-Foxhall?[6]
Կայքdelempicka.org
Tamara de Lempicka Վիքիպահեստում

Տամարա դե Լեմպիցկա (լեհ.՝ Tamara Łempicka, ծննդյան անունը՝ Մարիա Բորիսովնա Գուրվիչ-Գուրսկայա, մայիսի 16, 1898(1898-05-16)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - մարտի 18, 1980(1980-03-18)[1][2][3][…], Կուերնավակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5][4][7]), լեհ[8] և ամերիկացի նկարչուհի, հանրահայտ «Գեղեցկուհի Ռաֆաելլան» (1927) կտավի հեղինակը։ Լեմպիցկան ակտիվ աշխարհիկ կյանք է վարել։ Մի քանի արվեստի պատմաբանների շարքում նա համարվում էր «առաջին նկարչուհին, որը եղել է հմայիչ հրաշագործ»[9]։ Ապրել և ստեղծագործել է Փարիզում և ԱՄՆ-ում։ Հանրահայտ է դարձել իր ար-դեկո ոճով արված արիստոկրատների դիմանկարներով և խիստ ոճավորված մերկ կտավներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Բորիսովնա Գուրվիչը ծնվել է Վարշավայում[7]։ Հայրը՝ Բորիս Մոիսեևիչ Գուրվիչ-Գուրսկին (Borys Gurwicz-Górski), հրեական ծագմամբ գործարար էր[10]։ Մայրը՝ Մալվինա Դեկլերը (լեհ.՝ Malwina Dekler), կիսով չափ լեհուհի, կիսով չափ հրեուհի էր՝ Բերնարդ Դեկլերի (լեհ.՝ Bernard Dekler), և Կլիմենտինա Դեկլերի (լեհ.՝ Klementyna Dekler) դուստրը։ Հայրը վաղուց լքել էր ընտանիքը, մայրն աշխատում էր տնային դաստիարակչուհի։ Մարիա Բորիսովնա Գուրվիչի մանկությունն անցել է Մոսկվայում, 1910 թվականից՝ Պետերբուրգում, որտեղ 1916 թվականին ամուսնացել է Ֆադեյ Պետրովիչ Լեմպիցկու (Tadeusz Łempicki 1888-1951) հետ։ 1916 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիա Կրիստինա Լեմպիցկայան։ 1919 թվականին դստեր և ամուսնու հետ (Չեկայի ձերբակալությունից հետո) հեղափոխական Պետրոգրադից արտագաղթել է Ֆրանսիա։ 1920-ական թվականներին սովորել է հայտնի ֆրանսիացի գեղանկարիչներ Անդրե Լոտի և Դենի Մորիսի մոտ։ 1920-ական թվականների կեսերից սկսել է աշխատել որպես նկարչուհի, պատվերով նկարել դիմանկարներ։ 1925 թվականից սկսել է ցուցադրվել «Երեսունից հետո նա շատ էր վաստակում, բայց գովեստներ քիչ էր լսում։ Սակայն Փարիզի լավագույն տների դռները բաց էին նրա առաջ, ոչ թե որպես մոդայիկ, բայց աղքատ բոհեմական, այլ աշխարհիկ հմայիչ առյուծուհի, հավասարը հավասարին, ինչի մասին նա իրոք երազում էր»[11]։

Տամարա_Լեմպիցկայի Փարիզի ստուդիան, Méchain 7

1925 թվականին Մարիա Բորիսովնա Գուրվիչն ամուսնալուծվում է (իրավական ամուսնալուծությունը ձևակերպվում է 1928 թվականին) և իր համար վերցնում Տամարա դե Լեպիցկա կեղծանունը (չնայած նրա ամուսինը ազնվական չէր, և նա իրավունք չուներ ազգանվանը կցել «դե» նախածանցը)։ 1929 թվականին Տամարա դե Լեպիցկան նկարում է իր ամենահայտնի կտավը՝ «Ինքնանկար» կամ «Տամարան կանաչ Բուգատիում», որտեղ պատկերել էր իրեն՝ մեքենայի ղեկին (որն իրականում գոյություն չուներ, նկարչուհին ուներ փոքրիկ Ռենո ավտոմեքենա)։ 1934 թվականի փետրվարի 3-ին Տամարա դե Լեպիցկան երկրորդ անգամ ամուսնանում է հունգարացի գործարար, արվեստի կոլեկցիոներ Ռաուլ Կուֆների հետ։ 1939 թվականին տեղափոխվում է ԱՄՆ` Լոս Անջելես, որտեղ նկարում է պատվիրված դիմանկարներ։ 1941 թվականին օկուպացված Ֆրանսիայից նրա մոտ է տեղափոխվում դուստրը՝ Կիզետը։ 1943 թվականին նա ամուսնանում է տեխասցի երկրաբան Հարոլդ Ֆոսհոլի հետ և տեղափոխվում Հյուստոն։ 1943 թվականին նկարչուհին ամուսնու հետ բնակություն է հաստատում Նյու Յորքում։ Պատերազմից հետո նկարչուհու աշխատանքի ոճը փոխվում է, սկսում է ստեղծագործել աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճով՝ զբաղվելով նաև ինտերիերի գեղարվեստական ձևավորմամբ։ 1961 թվականի նոյեմբերին Ռաուլ Կուֆները մահանում է սրտի կաթվածից։ Այրիանալով՝ նկարչուհին 1963 թվականից բնակվում է Հյոստոնում՝ դստեր և թոռների հետ միասին։ 1973 թվականին, Փարիզում ար-դեկո արվեստի նկատմամբ հետաքրքրության աճի ալիքի վրա, Լյուքսեմբուրգի պատկերասրահում կազմակերպվում է նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը։ 1974 թվականին Լեմպիցկան տեղափոխվում է մեքսիկական Կուերնավակա քաղաք։ 1979 թվականին նրա դուստրը վերաբնակություն է հաստատում մոր մոտ։ Նկարչուհին մահանում է 1980 թվականի մարտի 18-ին։ Ըստ կտակի՝ նրա աճյունի մոխիրը շաղ են տալիս Պոպոկատեպետլի վրա։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամարա Լեմպիցկայի աշխատանքները զուգակցում են ար-դեկո և կուբիզմ, ֆլորենցիական մաներիստներին և Էնգրայի դասականությունը։ Նրա առանձնահատուկ և համարձակ գեղարվեստական ոճը արագ զարգացավ և ոգեշնչվեց նրանով, որ Անդրե Լոտն այն անվանեց «փափուկ կուբիզմ» կամ ըստ Դենի Մորիսի՝ «սինթետիկ կուբիզմ»։ Տամարա Լեմպիցկայայի ոճը մարմնավորում է ար-դեկոյի սառը, բայց բավականին զգայուն կողմը։ Նա քննադատում էր բազմաթիվ իմպրեսիոնիստների, այն բանի համար, որ նրանք օգտագործում էին «կեղտոտ գույներ»։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927 թվականին Բորդոյի կերպարվեստի ցուցահանդեսում Լեմպիցկան ստանում է առաջին մրցանակը՝ «Կիզետը պատշգամբում» դստեր դիմանկարի համար։
  • 1929 թվականին Պոզնանի ցուցահանդեսում Լեմպիցկան ստանում է մրցանակ՝ «Կիզետի առաջին հաղորդությունը» նկարի համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմպիցկան արժևորել է սեփական ճակատագրի կերտման գաղափարը՝ նշելով. «Հրաշքներ չկան, միայն այն է, ինչ անում ես»։ Նա վերցրել է այս անձնական հաջողությունը և իր համար ստեղծել հեդոնիստական ապրելակերպ, որն ուղեկցվել է բարձր հասարակության մեջ բազմաթիվ սիրավեպերով[12]։ Աշխարհիկ ժամանակագրության մշտական հաճախորդ, ստեղծագործական բոհեմի գիշերային մասնակից՝ «վրձնով բարոնուհի» և հոլիվուդյան աստղերի ու դերասանների սիրելի նկարչուհի Տամարա Լեմպիցկայան եղել է 1920 ական թվականների բոհեմական Փարիզի մի մասնիկը։ Նա ծանոթ էր Պաբլո Պիկասոյի, Ժան Կոկտոյի և Անդրե Ժիդի հետ։ 1920-ականներին Տամարա Լեմպիցկան սերտորեն կապված էր գեղարվեստական և գրական շրջանակների լեսբուհիների և բիսեքսուալների հետ, նա սիրավեպեր է ունեցել այնպիսի նշանավոր կանանց հետ ինչպիսիք էին՝ Վիտա Սեքվիլ Ուեսթը և Գաբրիել Սիդոն Կոլեթը։ Նրան են վերագրում նաև Boîte de Nuit գիշերային ակումբի երգչուհի Սյուզի Սոլիդորի հետ սիրավեպը, որը հետագայում նկարչուհու մի քանի կտավների համար հանդես է եկել որպես բնորդուհի։ Ամուսինը ի վերջո հոգնելով նրա սիրային արկածներից՝ 1927 թվականին հեռացավ նրանից, իսկ 1931 թվականին ամուսնալուծվեց։

Համակված ստեղծագործությամբ և իր սոցիալական կյանքով, դե Լեմպիցկան արհամարհելով իր դստեր՝ Կիզետտի դաստիարակությունը, նրան շատ քիչ ժամանակ և ուշադրություն էր հատկացում։ Երբ Կիզետան գտնվում էր իր մասնավոր գիշերօթիկ դպրոցից հեռու, նա բնակվում էր իր տատիկի Մալվինայի հետ։ Երբ դե Լեմպիցկան տեղյակ պահեց մորը և դստերը, որ չի վերադառնալու Ամերիկայից 1929 թվականի Ծննդյան տոներին, Մալվինան այնքան զայրացավ, որ այրեց Տամարայի դիզայներական գլխարկների հսկայական հավաքածուն. Կիզետան ուղղակի նայում էր թե ինչպես են դրանք այրվում մեկը մյուսի ետևից։ Չնայած մոր անբավարար ուշադրությանը, Կիզետտան անմահացել էր Լեմպիցկայայի կտավներում, թողնելով այնպիսի նկարների շարք ինչպիսիք են՝ «Կիզետտան վարդագույնով» (1926), «Կիզետտան պատշգամբում» (1927), «Կիզետտան քնած է» (1934), «Բարոնուհի Կիզետտայի դիմանկարը» (1954-1955) և այլն։

Սեքսուալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի լինելով որպես լիբիդո՝ Լեմպիցկան բիսեքսուալ էր[13]։ Սիրավեպեր էր ունենում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հետ, որոնք այն ժամանակ համարվում էին սկանդալային։ Իր դիմանկարներում հաճախ օգտագործել է ֆորմալ և պատմական տարրեր, իսկ նրա մերկ ֆիգուրաները ներառում էին ցանկությունների և գայթակղությունների թեմաներ[14]։ 1920-ական թվականներին նա սերտորեն կապված է եղել գրական ու գեղարվեստական շրջանակների լեսբուհի և բիսեքսուալ կանանց հետ, որոնց թվում էին՝ Վիոլետ Տրֆուսիսը, Վիտա Սեքվիլ Ուեսթը և Գաբրիել Սիդոն Կոլեթը։ Կապված էր նաև Boite de Nuit-ի գիշերային ակումբի երգչուհի Սյուզի Սոլիդորի հետ և հետագայում ստեղծել է նրա դիմանկարը[15]։

Կերպարը մասսայական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարչուհու աշխատանքներն առկա են Մադոննայի բազմաթիվ տեսահոլովակներում։
  • Լեմպիցկայի կտավներից մեկը հիշատակվում է Բաֆֆիիվամպիրների կործանիչ հայտնի հեռուստասերիալում (5 սեզոն)։
  • Լեմպիցկայայի գեղանկարների հավաքորդներից են Ջեք Նիկոլսոնը և Բարբարա Սթրեյզանդը։
  • Californication հեռուստասերիալի երկրորդ սեզոնի երկրորդ սերիայում, երբ Կարենը դստեր՝ Միայի հետ քննարկում է արժե արդյոք լողացնել Հենկին, հետին պլանում՝ պատի վրա, կարելի է տեսնել Տամարա Լեմպիցկու «Ինքնանկար կանաչ Բուգատտիում» (1925) կտավը։
  • Լեմպիցկայի «Կանանց բաղնիք» կտավի վերարտադրությունը կարելի է տեսնել «Ծաղրանկար» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]