Դեյվիդ Ուոլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվիդ Ուոլյամս
David Walliams.JPG
Ծնվել էօգոստոսի 20, 1971(1971-08-20)[1][2][3] (48 տարեկան)
ԾննդավայրՄերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն կամ Banstead, Reigate and Banstead, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
ԿրթությունԲրիստոլի համալսարան և Reigate Grammar School?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[3]
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, դերասան, կատակերգու, գրող, վիպասան, ինքնակենսագիր, մանկագիր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեղինակ և հեռուստահաղորդավար
Ամուսին(ներ)Lara Stone?[4]
Պարգևներ և մրցանակներԲրիտանական կայսրության շքանշան
worldofdavidwalliams.com[5]

Դեյվիդ Ուոլյամս կամ Ուոլիամս (անգլ.՝ David Walliams, ծննդյան ժամանակ՝ Դեյվիդ Էդվարդ Ուոլյամս, օգոստոսի 20, 1971(1971-08-20)[1][2][3], Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Banstead, Reigate and Banstead, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի կատակերգու, դերասան, գրող և հեռուստահաղորդավար, հայտնի է «Փոքրիկ Բրիտանիա» սկետչ-սերիալում (որում խաղացել է բազմաթիվ կատակերգական դերեր) Մեթ Լուկասի հետ համատեղ աշխատանքով։

2012 թվականից եղել է «Բրիտանիան փնտրում է տաղանդներ» շոուի ժուրիի անդամ։ 2013 թվականից 2014 թվականը «Մեծ դպրոց» սիթքոմում խաղացել է Քիտ Չյուրչի՝ քիմիայի ուսուցիչի դերը։ Դրա ավարտից հետո մասնակցել է Ագաթա Քրիստիի «Հանցագործության գործընկերներ» վեպի էկրանավորմանը։

Իր հայրենիքում Ուոլյամսը հանրահայտ էր որպես մանկական գրքերի հեղինակ։ Ներկայումս նա վաճառել է իր ստեղծագործությունների ավելի քան 12 միլիոն կրկնօրինակ, որոնք թարգմանված են 46 լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով[6]։ Նրա գրական ոճը համեմատում են Ռոալդ Դալի ոճի հետ[7], իսկ նրան բնութագրում են որպես «Մեծ Բրիտանիայի ամենաարագ զարգացող մանկագիրը»[8]։

Վաղ տաիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդը ծնվել է Լոնդոնի Մերթոն շրջանում՝ Պիթեր և Քեթլին Ուիլիամսների ընտանիքում և ամբողջ իր մանկությունը անցկացրել է Բանսթեդ քաղաքում։ Նրա հայրը տրանսպորտային ինժեներ էր, իսկ մայրը՝ լաբորանտուհի։ Սովորել է Ուոլլինգտոնի տղաների դպրոցում, ապա՝ Ռայգիտում։ 1989-1999 թվականներին հաճախել է Բրիստոլի համալսարան։ 1990 թվականին ելույթ է ունեցել Ազգային երիտասարդական թատրոնի դերասանների հետ, որտեղ ծանոթացել է իր ապագա բարեկամի և գործընկերոջ՝ Մեթ Լուկասի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2007 թվականներին Դեյվիդը մասնակցել է նկարահանումներին և սցենարներ է գրել «Փոքրիկ Բրիտանիա» սկետչ-շոուի երեք եթերաշրջանների համար[9]։ Ի սկզբանե իր դերերը խաղացել է ռադիով, իսկ ծրագրի թողարկումից հետո, տարբեր համերգներում։ 2008 թվականին թողարկվել է ամերիկյան սերիալ-ճյուղավորումը՝ Little Britain USA-ն։

«Փոքրիկ Բրիտանիա»-ի ավարտից հետո ստեղծել է «Թռչիր ինձ հետ» բազմասերիանանոց կատակերգությունը, որը 2010 թվականին դարձել է բրիտանական BBC One հեռուստաալիքի ամենատարածված ծրագիրը։ Սերիալում նրա հետ մասնակցում էր նաև Մեթ Լուկասը։

2011 թվականին «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում խաղացել է Գիբսի դերը[10]։

2013 թվականի օգոստոսին Դեյվիդը Քեթրին Թեյթի, Ֆիլիպ Գլենիսթերի և Ֆրենսիս դե լա Տուրի հետ խաղացել է իրավիճակային «Մեծ Դպրոց» կատակերգությունում։ Սերիալը տևել է 2 եթերաշրջան։ Եղել է նաև կատակերգության ստեղծողն ու բոլոր 12 սերիաների սցենարիստը։

2015 թվականին, երբ նշվում էր Ագաթա Քրիստիի 125-ամյակը, Դեյվիդը դերասանուհի Ջեսիկա Ռեյնի հետ խաղացել է 6 սերիանանոց «Հանցագործության գործընկերներ» դրամայում՝ հիմնված հայտնի գրողի համանուն վեպի վրա։ Նրան բաժին է հասել Թոմմի Բերեսֆորդի գլխավոր դերը։

Մեծ Բրիտանիայում հայտնի մանկագիր է։ Դեյվիդը պարբերաբար զբաղվում է իր գրքերի էկրանավորմամբ։ 2016 թվականի հունվարին կայացել է «Միլիարդատեր տղան» հեռուստատեսային ֆիլմի պրեմիերան, որի ոչ միայն սցենարն է գրել նա, այլև խաղացել է դրա երկրորդական դերերից մեկը։

2017 թվականին Դեյվիդ Ուոլյամսը, ընդհանուր առմամբ, մասնակցել է մոտավորապես հարյուր ֆիլմի և սերիալի, գրել է ավելի քան տասը գիրք։ Նա նաև հաճախ է հայտնվում ժամանցային հեռուստատեսային ծրագրերում, ակտիվորեն մասնակցում է բարեգործություններին և կատարում է «Բրիտանիան փնտրում է տաղանդներ» հանրահայտ շոուի ժուրիի անդամի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվնում Բնօրինակ անվանում Դեր
2003-2007 Փոքրիկ Բրիտանիա Little Britain Տարբեր դերեր
2010-2011 Թռչիր ինձ հետ Come Fly With Me Տարբեր դերեր
2011 Դոկտոր Ով Doctor Who Գիբբիս
2012 Պարոն գարշահոտ Mr Stink Վարչապետ
2014 Շրջազգեստով տղան The Boy in the Dress ժուրիի անդամ
2013-2014 Մեծ դպրոց Big School Կիթ Չյորչ
2015 Հանցագործության գործընկերները Partners in Crime Թոմմի Բերեսֆորդ
2016 Միլիարդատեր տղա Billionaire Boy Միսիս Թրեյֆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]