Դեյն Ջեֆրի Քուկ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Դեյն Ջեֆրի Քուկ անգլ.՝ Dane Jeffrey Cook | |
---|---|
Քուկը 2011 թվականին | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Dane Jeffrey Cook |
Ծնվել է | Մարտի 18, 1972 թվական |
Ծննդավայր | Քեմբրիջ (Մասաչուսեթս) |
Մասնագիտություն | սթենդափ հումորիստ, կինոդերասան |
Լեզու | Անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Arlington High School? և Bunker Hill Community College? |
Ստեղծագործական շրջան | 1990 թվականից առ այսօր |
Ժանրեր | Կատակերգություն |
Համատեղ ապրող | Քելսի Թեյլորի |
Կայք | danecook.com |
Dane Cook Վիքիպահեստում |
Դեյն Ջեֆրի Քուկ (մարտի 18, 1972[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի սթենդափ հումորիստ և կինոդերասան։ Թողարկել է վեց կատակերգական ալբոմ, որից մեկը՝ Retaliation-ը 2006 թվականին դարձավ վերջին 28 տարվա ընթացքում ամենաբարձր վարկանիշ ունեցող կատակերգական ալբոմը։
Նա առաջին կատակերգուներից էր, ով օգտագործեց անձնական վեբ էջը և MySpace-ը՝ երկրպագուների մեծ բազա ունենալու համար[2]։ Որպես դերասան՝ 1997 թվականից Քուկը նկարահանվել է ֆիլմերում, այդ թվում՝ Mystery Men, Waiting ..., Employe of the Month, Good Luck Chuck, Dan in Real Life, Mr. Brooks և My Best Friend's Girl:
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քուկը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ համալսարանական քաղաքում։ Ունի մեկ եղբայր և հինգ քույր։ Նա մեծացել է իռլանդական ծագմամբ կաթոլիկ ընտանիքում։ Քուկը մեծացել է Մասաչուսեթս նահանգի Արլինգթոն քաղաքում, հաճախել է տեղի ավագ դպրոցը։
Քուկն իրեն նկարագրել է որպես «բավականին լուռ ու ամաչկոտ» երեխա մանուկ հասակում, թեև տանը «վայրի երեխա» էր։ Նա իր ամաչկոտությունը հաղթահարեց ավագ դպրոցում, երբ սկսեց խաղալ և զբաղվել սթենդ ափ կատակերգությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո, որպես պահեստային մասնագիտություն քոլեջում սովորեց գրաֆիկական դիզայն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Կուկը սկսեց սթենդափերով հանդես գալ կատակերգական ակումբներում։
1992 թվականի Հոկտեմբերի 30-ին Կուկը և մի խումբ տեղացի իմպրովիզատորներ/էսքիզներ պատրաստող հումորիստներ պետք է հայտնվեին Բոստոնի այգում` տեղական WBCN ռադիոկայանի «Բոստոնի ռոք» երաժշտական համերգի շրջանակներում։ Չնայած նրանք ակնկալում էին, որ շարքում կհայտնվեն ավելի շուտ, նրանք պետք է ելույթ ունենային հայտնի Spin Doctors խմբի և Phish-ի հետ միասին, ինչը նրանց համար գոհացուցիչ չէր, բայց վճռականորեն տրամադրվել էին հանդիպումը ձախողման չտանել։ Սակայն բեմ բարձրանալուց րոպեներ անց ամբոխը, ո՛չ ակնկալելով և ո՛չ էլ գնահատելով կատակերգական գործողությունը երեկոյան ծրագրի շրջանակում, պահանջելով Phish-ի միայնակ կատարումը, արտահայտեց իր դժգոհությունը` կոշիկները նետելով բեմ։ Ռոբերտ Քելլին, որը նույնպես բեմում էր որպես կատակերգական խմբի անդամ, խնդրեց հանդիսատեսին հանգստանալ և թույլ տալ, որ նրանք կատարեն նախապես մտածվածը․ ամբոխը հանդարտվելու փոխարեն սկսեց կրակայրիչներ նետել բեմ։ Փոքր վնասվածքներ ստանալով՝ Քուկը խմբի հետ հեռացավ այգուց։ Պատահածին որակում տալու համար Քուկը տրամադրվեց շուտով նույն այգում հանդիպում կազմակերպել հանդիսատեսի հետ որպես The Tonight Show վեբ-շարքի մասնակից։ Շարքն անվանվեց "Worst I Ever Bombed"[3]։
Սթենդափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Կուկը տեղափոխվում է Նյու Յորք և սկսում ելույթներ ունենալ։ Երկու տարի անց նա տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ ապրում է մինչ օրս։ Գործունեության բավական մեծ ընդհատում ունեցավ 1998 թվականին, երբ նա հայտնվեց Comedy Central-ի[4] Premium Blend-ում։
2000-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Քուկը թողարկեց իր առաջին CD/DVD-ն՝ Harmful If Swallowed-ը։ Նա պայմանագիր կնքեց Comedy Central Records-ի հետ։ Նա թողարկեց իր երկրորդ CD/DVD 2005 թվականին, որը կոչվում է Retaliation։
2005 թվականի ապրիլի 15-ին Քուկը կատարեց իր առաջին HBO թողարկումը՝ «Արատավոր շրջան» խորագրով։ Նույն թվականին Քուկը նկարահանեց երկու փորձնական դրվագ իր «Cooked» սիթքոմի համար։ Սիթքոմը չընդունվեց, սակայն հետագայում թողարկվեց DVD-ով։ Նույն թվականին իր վաղեմի ընկերների՝ Ռոբերտ Քելիի, Գարի Գուլմանի և Ջեյ Դևիս հետ նա սկսեց 30-օրյա շոու-շրջագայություն քոլեջում, որը կոչվում էր 'Tourgasm։ Շրջագայությունը նկարահանվել է, այնուհետև վերածվել HBO հեռուստաալիքի 9 մասից բաղկացած վավերագրական ֆիլմի։
2005 թվականին Քուկը ստեղծեց իր սեփական ընկերությունը՝ Superfinger Entertainment'-ը, որպեսզի ստեղծի իր սեփական ալբոմներն ու տեսահոլովակները։ 2007 թվականին նա արժանանում է լավագույն կատակերգու մրցանակին։ 2007 թվականի նոյեմբերի 13-ին Քուկը արժանացել է Big Entertainer մրցանակին։ Հաջորդ օրը թողարկել է իր երրորդ CD/DVD-ն՝ Rough Around The Edges վերնագրով, որը նկարահանվել էր ուղիղ եթերում։
2007 թվականի ապրիլի 10-ին Քուկը գերազանցեց ռեկորդ՝ բեմում հանդես գալով երեք ժամ 50 րոպե։ Դեյվ Չապելը հինգ օր անց գերազանցեց՝ ելույթ ունենալով վեց ժամ և յոթ րոպե։ 2008 թվականի հունվարի 1-ին Քուկը գերազանցեց Շապելի ռեկորդը՝ բեմում յոթ ժամ ելույթ ունենալով։
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քուկն իր կինոկարիերան սկսել է փոքր դերերով 1990 թվականի վերջերից։ 2006 թվականին Քուկը նկարահանվեց Employee of the Month ֆիլմում, որտեղ առաջին անգամ մարմնավորեց գլխավոր կերպարի դերը։ Ֆիլմը վաստակել է 30 միլիոն դոլար՝ 12 միլիոն դոլար ընդհանուր բյուջեի դիմաց։ 2007 թվականի հունիսին Քուկը հանդես եկավ իր առաջին դրամատիկ դերով՝ որպես «Միսթր Սմիթ» խորամանկ լուսանկարիչ, «Միստր Բրուքս» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղացել է Քևին Կոստները։ Ֆիլմն իր բացման հանգստյան օրերին հավաքել է 10,017,067 դոլար։
2007 թվականի սեպտեմբերին Քուկը նկարահանվեց Չարլի Լոգանի Good Luck Chuck[5] ֆիլմում՝ որպես ատամնաբույժ։ Ֆիլմը երկրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմն էր ԱՄՆ-ի կինոթատրոնների բացման շաբաթավերջին։ Այն վաստակել է 13,6 մլն դոլար 2612 կինոթատրոններում։ Մեկ ամիս անց Կուկը նկարահանվել է որպես Միթչ Բըրնսի՝ Dan in Real Life ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղացել է Սթիվ Կարելը։ 2008-ին Քուքը նկարահանվեց որպես օդի մաքրման կենտրոնի ղեկավար, իր Թենկ Թերներ դերով։
2015 թվականին Քուկը նկարահանվել է «400 օր» ֆիլմում Բրենդոն Ռաութի, Քեյթի Լոտցի և Բեն Ֆելդմանի հետ միասին։ Ֆիլմի ռեժիսորը Մեթ Օստերմանն էր, իսկ գործադիրը՝ Քուկը։
Բեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարվեց, որ և՛ Քուքը, և՛ Ջոշ Հեմիլթոնը կնկարահանվեն Նիլ Լաբուտեի Fat Pig[6] արտադրության մեջ։ Սակայն, նախքան շոուի սկսվելը, այն հետաձգվեց ֆինանսական պատճառներով։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա առաջին հեռուստատեսային դերը 1995 թվականին ABC հեռուստաալիքի «Միգուցե այս անգամ» կատակերգությունում Կայլ անունով կիսապաշտպանի դերն էր, որտեղ գլխավոր դերերում հանդես եկան Մարի Օսմոնդը, Բեթի Ուայթը և Էշլի Ջոնսոնը։
2005 թվականի հոկտեմբերին, Թոնեյ Լենոյի հետ The Tonight Show-ում Լենոյին տված հարցազրույցի ժամանակ, դերասանուհի Շարլիզ Թերոնը թեքվեց առաջ և թույլ տվեց Կուկին համբուրել նրա հետույքը[7][8]։
2012 թվականի մայիսին հայտարարվեց, որ Քուկը նկարահանվելու է NBC-ի Next Caller նոր կատակերգությունում[9]։ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին շոուն չեղարկվեց նախքան դրա ցուցադրումը՝ վեց դրվագներից չորսը նկարահանելուց հետո։
Կատակերգական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քուկի ոճը հիմնականում «երկարատև պատմվածքներ» և «բազմաֆունկցիոնալ արտահայտություններ» են։ Քուքը ասում է, որ իր բեմական կերպարը իր մայրիկի՝ Դոննայի և իր հոր՝ Ջորջի անհատականությունների համադրությունն է։
«Մայրս նման է Looney Tunes-ի մուլտֆիլմին։ Այսպիսով, ես նայեցի այս երկու չափազանց ծիծաղելի մարդկանց և ստեղծեցի կատակերգության ոճ ՝ նրանց գործողությունները կլանելով »։
Նա բացատրում է.
Ես ուզում էի ինքս ինձ համար ստեղծել մի բեմական կերպար, որը թույլ կտար ինձ իսկապես խոսել այն ամենի մասին, ինչ ես կցանկանայի... Այսպիսով, ես կարող եմ լինել հեքիաթասաց, կարող եմ լինել կատակերգու, կարող եմ լինել գռեհիկ, կարող եմ լինել մի փոքր գռեհիկ, կարող եմ լինել շատ գռեհիկ։
Գրագողության մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումորիստ Ջո Ռոգանը[10] պնդեց, որ Քուկը մի փոքր ելույթ ունեցավ Premium Blend-ի մի դրվագի վրա, որը Ռոգանը մշակել էր I'm Gonna Be Dead Someday-ում, և պնդեց, որ դա ավելի վաղ կատարել է այն ակումբներում, որտեղ ներկա է եղել Քուկը։ 2010 թվականին Ռոգանը իր podcast-ում հյուր էր ընդունում Քուկին՝ ասելով, որ նա «լավ ընկեր» է, և որ նա «... ուրախ է, որ մենք անցանք ամբողջ ճանապարհն ու դուրս եկանք խայտառակությունից։ Կարծում եմ, որ դուք հիանալի գործ եք կատարում»։ Քուկը պատասխանեց․ «Դա նշանակում է, որ աշխարհը լսում է ձեզ, Ռոգան... Դուք շատ ազնիվ եք, և ես միշտ հարգել եմ ձեզ»։
Տեղի ունեցավ նաև համացանցային լայն քննարկում՝ կապված Քուկի՝ 2005 թվականի Retaliation ալբոմի 3 բիթերի և նմանատիպ հատվածների՝ Լուի Սի Քեյի[11] 2001 թվականի Live in Houston ալբոմի հետ։ 2012 թվականին տված հարցազրույցում Լուի Ք.Կ. ասաց․ «Չեմ կարծում, որ նա գիտակցաբար է ինձանից գողացել... Կարծում եմ, որ նա իմ կատակներից մի քանիսը հիշել է և անփութորեն գրել։ Նա լավ տղա է, չարամիտ չէ»։
Շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տուրգազմ 2005 (Ռոբերտ Քելի, Գարի Գուլման, Ջեյ Դևիս)
- Dave Attell's Insomniac Tour 2006
- Rough Around The Edges Tour 2007
- Globo Thermo Tour 2008
- Մեկուսացված միջադեպ 2009
- Երդման տակ 2013
- Ասա՛, որ դա տուր է 2019
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քուկը հայտարարել է, որ չի խմում և թմրանյութ չի ընդունում։
Քուկի խորթ եղբայրը՝ Դարրիլը և իր կինը մինչև 2008 թվականը միլիոնավոր դոլարներ են յուրացրել Քուկից։ Երկուսն էլ մեղավոր ճանաչվեցին և ազատազրկման դատապարտվեցին յուրացման համար։
2017 թվականին Քուկը սկսեց հանդիպել Քելսի Թեյլորի հետ, ով իրենից 26 տարով փոքր է[12]
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյն Քուկի ալբոմները
Վերնագիր | Թողարկվել է | Bill | Թոփ | Անկախ | Կատակ․ | Կանադական |
---|---|---|---|---|---|---|
Harmful If Swallowed | Հուլիսի 22, 2003 | |||||
Retaliation | Հուլիսի 26, 2005 | |||||
Vicious Circle | Նոյեմբերի 28, 2006 | |||||
Rough Around the Edges | Նոյեմբերի 13, 2007 | |||||
Isolated Incident | Մայիսի 19, 2009 | |||||
I Did My Best: Greatest Hits Album | Նոյեմբերի 22, 2010 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.danecook.com/
- ↑ https://relix.com/blogs/detail/video_a_phish_crowd_threw_shoes_and_lighters_at_dane_cook/
- ↑ https://www.cc.com/ Comedy Central's օfficial website
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Good_Luck_Chuck
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ https://www.comingsoon.net/movies/features/37346-dane-cook-is-good-luck-chuck
- ↑ https://web.archive.org/web/20080905172305/http://www.luminomagazine.com/mw/content/view/1/4
- ↑ https://www.nbc.com/shows/all/popular
- ↑ https://www.joerogan.com/
- ↑ https://louisck.com/
- ↑ Dane Cook, 46, Jokes About How Girlfriend Kelsi Taylor, 20, Wasn't Alive for Most of His Life https://people.com/movies/dane-cook-jokes-age-difference-girlfriend-kelsi-taylor/
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.danecook.com/
- https://relix.com/blogs/detail/video_a_phish_crowd_threw_shoes_and_lighters_at_dane_cook/
- https://www.cc.com/ Comedy Central's օfficial website
- http://www.fatpigtheplay.co.uk/ Արխիվացված 2008-10-19 Wayback Machine
- https://www.comingsoon.net/movies/features/37346-dane-cook-is-good-luck-chuck
- https://web.archive.org/web/20080905172305/http://www.luminomagazine.com/mw/content/view/1/4
- https://www.nbc.com/shows/all/popular
- https://www.joerogan.com/ Joe Rogan's օfficial website
- https://www.cc.com/shows/premium_blend/index.jhtml(չաշխատող հղում)
- https://louisck.com/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյն Ջեֆրի Քուկ» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մարտի 18 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ