Ջո Ռոգան
Ջոզեֆ Ջեյմս Ռոգան Joseph James "Joe" Rogan | |
---|---|
Ծնվել է | 11 օգոստոսի 1967 թվական (53 տարեկան) |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | |
Մասնագիտություն | դերասան, ձյուդոիստ, հեռուստատեսային դերասան, պոդքաստեր, թեքվանդոյի մարզիկ, քիքբոքսեր, Thai boxer, color commentator, ստենդ ափ երգիծաբան և հեռուստատեսային պրոդյուսեր |
Գործունեություն | հեռուստահաղորդավար, սպորտային մեկնաբան, |
Կայք | joerogan.com |
![]() |
Ջոզեֆ Ջեյմս Ռոգան (անգլ.՝ Joseph James «Joe» Rogan. (օգոստոսի 11, 1967[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), ամերիկյան կատակերգու, դերասան, մարտարվեստի վարպետ, սպորտային մեկնաբան և հեռուստահաղորդավար[2][3]։ 1997 թվականից UFC-ում մեկնաբան։
Մասնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստահաղորդավար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոգանն աշխատել է «Վախի գործոն» («Fear Factor») հեռուստաշոուում որպես ծրագրի ամերիկյան տարբերակի վարող։ Հաղորդման վրա աշխատել է 2001 թվականի հուլիսի 11-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 12-ը։ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին հաղորդման վերաթողարկումից հետո նա վերադարձել է շոու և աշխատել այնտեղ մինչև 2012 թվականի հունիսի 16-ը NBC հեռուստաալիքում:
Վերջին անգամ հեռուստահաղորդավար Ջոն աշխատել է սեփական «Ջո Ռոգանն ամեն ինչ կասկածի տակ է դնում» («Joe Rogan Questions Everything»]]) շոուում, որտեղ նա իր ընկեր Դունկան Տրասսելի հետ քննադատորեն հետազոտում էր գերբնական և միստիկ թեմաներ, ինչպիսիք են՝ այլմոլորակայինները և այլն։ Շոուի բոլոր 6 էպիզոդները ցուցադրվեցին 2013 թվականին «Syfy» ալիքով։
Մեկնաբան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոգանը սկսեց աշխատել UFC-ում 1997 թվականին, մեկնաբան դառնալուց առաջ սկսել է որպես թղթակից UFC-ում. հարցազրույցներ էր վերցնում մարզիկներց UFC 12-ում:
Սթենդափ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոգանը հյուրախաղերով հանդես էր գալիս նաև որպես երգիծաբան, և թողարկել է մի քանի ալբոմ, այդ թվում և «Shiny Happy Jihad Ջո Ռոգանի հետ. Խոսող կապիկները տիեզերքում»։
Փոդքասթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի դեկտեմբերից Ռոգանը սկսեց փոդքասթ վարել, որը մինչև 2020 թվականի մայիս հեռարձակվում էր Յուսթրիմ-ով և ՅուԹյուբ-ով:Փոդքասթին մասնակցում էին տարբեր հերոսներ, որոնց հետ Ջոն քննարկում էր ընթացիկ իրադարձությունները, քաղաքականության, փիլիսոփայության, հումորի, հոբբիի, պատմության վերաբերյալ հարցեր և այլն։ Հաղորդումը հատկանշական է նաև նրանով, որ երկու-երեք ժամյա զրույցը սովորաբար ընթանում է երկխոսության տեսքով և սովորաբար առանց նախապատրաստած թեմաների կամ սցենարի։ Հյուրերը հայտնի թղթակիցներ, գիտնականներ, գրողներ, մարտարվեստի վարպետներ էին և նույնիսկ ուղղակի Ջոի ընկերներն էին։ Փոդքասթի անունն է՝ «The Joe Rogan Experience», և ունի հազարից ավելի թողարկումներ։
2020 թվականին Ջոն վաճառեց «The Joe Rogan Experience» փոդքասթը Spotify-ին։ «Wall Street Journal» -ը գնահատում է գործարքը 100 միլիոն դոլար[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա ապրել է Կալիֆորնիա նահանգի Բելլ-Կանյոնում։ Հիմա ապրում է Տեխասում։ 2007 թվականին Ռոգանն աղջիկ է ունենում։ Նա և իր ընկերուհին ամուսնացան հաջորդ տարի։ 2010 թվականին Ռոգանը հայտարարեց երկրորդ երեխայի ծնունդի մասին։
2010 թվականի սեպտեմբերին Ալեքս Ջոնսի ռադիոշոուին հյուր լինելու ժամանակ Ռոգանը հայտարարեց, որ չի դավանում որևէ կրոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Black Belt
- ↑ Hyson, Sean:։ «UFC Host Joe Rogan Trains Like a Fighter»։ Men's Fitness։ Վերցված է 2013-12-02:
- ↑ Sanneh, Kelefa An Astonishing Mixed-Martial-Arts Podcast(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, 2014.
- ↑ «Комментатор UFC Джо Роган продал подкаст Spotify за 100 млн долларов»։ Eurosport։ 2020-05-22։ Վերցված է 2020-05-24:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջո Ռոգան կատեգորիայում։ |
|