Jump to content

Դավիթ Սարգսյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը պետական գործիչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Դավիթ Սարգսյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Սարգսյան
 
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ և բանկիր
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 14, 1977(1977-07-14) (47 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Դավիթ Ռաֆայելի Սարգսյան (հուլիսի 14, 1977(1977-07-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարար (2012-2014

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1997-1998 թթ. - Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության առաջատար մասնագետ։
  • 1998-1999 թթ. - Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Արտաքին պետական պարտքի վարչության գլխավոր մասնագետ։
  • 1999-2002 թթ. - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ։
  • 2001-2003 թթ. - Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհրդի տնօրենի տեղակալ։
  • 2002 թ. - Հայաստանի Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության Բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ։
  • 2002-2006 թթ. - Հայաստանի Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետ։
  • 2003-2008 թթ. - Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտի դասախոս։
  • 2004-2007 թթ. - Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խմբի քարտուղար։
  • 2006-2008 թթ. - Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ։

Կենտրոնական բանկում աշխատանքի տարիներին լայնորեն ընդգրկված է եղել բարեփոխումների իրականացման գործընթացում։ Այդ շրջանակներում են իրագործվել ու ստեղծվել՝ ֆինանսական համակարգի միասնական կարգավորումն ու վերահսկումը, Հայաստանում ավանդների երաշխավորման համակարգը, հիպոտեկային ֆինանսավորման և հիպոտեկային շուկայի զարգացմանն ուղղված բարեփոխումները, առևտրային բանկերի համար ներքին հսկողության համակարգի պահանջներն ու ուղեցույցները, բանկային ոլորտում կորպորատիվ կառավարման հայեցակարգը, ռիսկերի վրա հիմնված վերահսկման հայեցակարգն ու բանկերի վերահսկողության ձեռնարկը, ապահովագրական նոր օրենքը և ապահովագրության վերահսկումը ԵՄ չափանիշներին համապատասխան, BASEL 2 հայեցակարգի ներդրման հնարավորության գնահատումը և Հայաստանում այն ներդնելուն ուղղված բարեփոխումները։

  • 2008 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար[1]։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[2]։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար[3]՝ պաշտոնովարելով մինչև 2014 թ. ապրիլի 26-ը։

Գործադիրում աշխատանքի տարիներին նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ։ Ֆինանսների նախարարի պաշտոնում նա գլխավորել է Հայաստանի եվրապարտատոմսերի առաջին թողարկման աշխատանքները ու ապահովել Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա։

Նա նաև նախաձեռնել է պետական կառավարման համակարգի բարեփոխումներ։ Մասնավորապես՝ ուղղված պետական մարմիններում քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի գործառույթների, քաղաքականության մշակման և պետական կառավարման մարմիններում ծառայությունների մատուցման հստակ տարանջատմանը։ Բացի այդ, նրա հեղինակմամբ է ներդրվել կառավարության էլեկտրոնային կառավարման համակարգը 15 բաղադրիչներով՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից մինչև բիզնեսի գրանցում 15 րոպեում՝ մեկ պատուհանի սկզբունքով։ Այդ համակարգը ներառել է նաև Լիցենզիաների հայտերի և լիցենզավորված անձանց հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգը ու Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը։ Նախաձեռնած բարեփոխումների արդյունքում նաև շեշտակի բարելավվել է պետական մարմինների թափանցիկության մակարդակը, ինչի շնորհիվ Հայաստանը դարձել է առաջին երկիրը, որն առցանց՝ ինտերակտիվ բյուջեի միջոցով, ամեն օր բոլորին հասանելի է դարձնում պետության կատարած ծախսերը։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է[5], Մանուկ Թոփուզյանը որպես ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար
Դավիթ Ռ. Սարգսյան

22 ապրիլի 2008 թ. - 8 մայիսի 2013 թ.
Հաջորդող
Վաչե Գաբրիելյան
Նախորդող
Վաչե Գաբրիելյան
ՀՀ ֆինանսների նախարար
Դավիթ Ռ. Սարգսյան

8 մայիսի 2013 թ. - 26 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Գագիկ Խաչատրյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]