Դանի Սեբալյոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանի Սեբալիոսից)
Դանի Սեբալյոս
Dani Ceballos
Սեբալյոսը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Daniel Ceballos Fernández
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 7, 1996(1996-08-07)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Ուտրերա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 176 սմ
Քաշ 65 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Պատանեկան կարիերա
2004-2009 Իսպանիա Սևիլյա
2009-2011 Իսպանիա Ուտրերա
2011-2014 Իսպանիա Ռեալ Բետիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014 Իսպանիա Ռեալ Բետիս B 4 (0)
2014-2017 Իսպանիա Ռեալ Բետիս 98 (7)
2017-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 13 (0)
2015-ներկա Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 17 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 21-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 30-ի, 2017

Դանի Սեբալյոս (իսպ.՝ Daniel Ceballos Fernández, օգոստոսի 7, 1996(1996-08-07)[1][2][3], Ուտրերա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս «Ռեալ Մադրիդի» կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին՝ 8 տարեկան հասակում Սեբալյոսը միացել է «Սևիլյայի» ակադեմիային, սակայն այնտեղից հեռացվել է 2009 թվականին բրոնխաբորբի պատճառով[5]։

«Ռեալ Բետիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Սեբալյոսը միացել է «Բետիսին»։ 2014 թվականի փետրվարի 22-ին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել ակումբի հետ[6]։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2014 թվականի ապրիլի 26-ին՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[7]։ Դեկտեմբերի 21-ին Սեբալյոսը խփեց իր առաջին պրոֆեսիոնալ գոլը՝ գրավելով «Ռասինգ Սանտանդերի» դարպասը Սեգունդայի խաղում[8]։

2015 թվականի հոկտեմբերի 15-ին երկար բանակցություններից հետո Սեբալյոսը երկարաձգեց իր պայմանագիրը «Բետիսի» հետ մինչև 2020 թվականը։

2016-2017 մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցեց 31 խաղի և դարձավ 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հաջող կատարած անցումներով այս մրցաշրջանում նա 4-րդն էր Լա Լիգայում[9]։

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 14-ին Սեբալյոսը 6 տարվա պայմանագիր կնքեց «Ռեալ Մադրիդի» հետ[10]։ Ակումբը նրա համար վճարեց 17 միլիոն եվրո[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 5-ին Սեբալյոսը առաջին անգամ հրավիրվեց Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքական։ 2015 թվականին Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն[12]։

Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում դեբյուտը նշել է 2015 թվականի մարտի 26-ին՝ փոխարինելով Սամու Կաստիլյեխոյին Նորվեգիայի դեմ ընկերական խաղում[13]։ Այս հավաքականի կազմում նա մասնակցեց 2017 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը և նվաճեց արծաթե մեդալ[14]։ Սեբալյոսը նաև ճանաչվեց այս առաջնության լավագույն ֆուտբոլիստ[15] և ներառվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[16]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 14-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
«Ռեալ Բետիս B» 2014-2015 Սեգունդա Դիվիզիոն B 4 0 0 0 4 0
«Ռեալ Բետիս» 2013-2014 Լա Լիգա 1 0 0 0 1 0
2014-2015 Սեգունդա 33 5 2 0 35 5
2015-2016 Լա Լիգա 34 0 4 0 38 0
2016-2017 30 2 1 0 31 2
Ընդհանուր 98 7 7 0 0 0 0 0 109 7
«Ռեալ Մադրիդ» 2017-2018 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 102 7 7 0 0 0 0 0 109 7

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բետիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա (մինչև 19)[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. 2015

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2017
  • Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության խորհրդանշական հավաքական. 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Spain - Dani Ceballos - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  5. «'Dani Nike', la perla que brilla en el Betis y dejó escapar el Sevilla». El Desmarque Sevilla - Todo el deporte al minuto (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  6. «El Betis ata a una joya con alma de entrenador | cuentaconlacantera.comcuentaconlacantera.com». www.cuentaconlacantera.com (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  7. Match report
  8. «Real Betis vs. Racing Santander - Football Match Report - December 21, 2014 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  9. H.Ispiryan. «Դանի Սեբալյոս. Ներկայացնում ենք «Ռեալի» նորեկին  :։ RealMadrid.am». www.realmadrid.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Official Announcement: Dani Ceballos | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Real Madrid agree deal to sign Dani Ceballos from Real Betis». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  12. s.r.o., LiveSport. «Spain U19 - Russia U19 (Soccer, Euro U19 2015)». www.sportstats.com (չեխերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Spain U21 vs. Norway U21 - 26 March 2015 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  14. Doyle, Paul (2017 թ․ հունիսի 30). «Germany 1-0 Spain: European U-21 Championship final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  15. AS, Diario (2017 թ․ հունիսի 30). «Dani Ceballos named as the MVP at 2017 Euro under-21 tournament». AS.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  16. UEFA.com. «Official Under-21 Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանի Սեբալյոս» հոդվածին։